Հայաստանի ոչնչացման օպերացիան շարունակվում է

Վերլուծություն

Հռո­մի ստա­տու­տի վա­վե­րաց­ման թե­ման աչ­քի առաջ վե­րած­վում է հեր­թա­կան կլո­ու­նա­դա­յի: Եր­կար աղ­մու­կից հե­տո ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը, ի դեմս ՀՀ ԱԺ փոխ­նա­խա­գահ Հա­կոբ Ար­շա­կյանի, հայ­տա­րա­րե­ցին, թե` Հա­յաս­տա­նը լսել է Ռու­սաս­տա­նի դաշ­նու­թյու­նից հնչող մտա­հո­գու­թյուն­նե­րը եւ կկա­րո­ղա­նա այն­պես ա­նել, որ Հռո­մի կա­նո­նադ­րու­թյան հետ կապ­ված հե­տա­գա ըն­թաց­քի ա­պա­հո­վու­մը չվնա­սի Հա­յաս­տան-Ռու­սաս­տան ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին: Այ­սինքն, էլ Պու­տի­նին չե՞ն ու­զում ձեր­բա­կա­լել...

ՀՈ­ՂԵՐ՝ Ա­ՌԱՆՑ ԿՐԱ­ԿՈ­ՑԻ

Ա­վե­լի վաղ են­թադ­րել է­ինք, որ կգա պա­հը, երբ նի­կո­լյան խուն­տան կփոր­ձի Պու­տի­նին ձեր­բա­կա­լե­լու սպառ­նա­լիք­նե­րի կար­գի ծայ­րա­հեղ ա­րեւմ­տա­մո­լա­կան քայ­լը կա­պել Ադր­բե­ջա­նի հետ, թե վա­վե­րաց­նում են, որ հան­ցա­գործ ա­զե­րի­նե­րին հե­տո կա­րո­ղա­նան դա­տել: Ու Ար­շա­կյանն էլ դա էր պնդում. «Հռո­մի կա­նո­նադ­րու­թյան վա­վե­րա­ցու­մը Հա­յաս­տա­նին հնա­րա­վո­րու­թյուն կտա մի­ջազ­գա­յին քրե­ա­կան դա­տա­րա­նում դնել Ադր­բե­ջա­նի զին­ծա­ռա­յող­նե­րի գոր­ծած ծան­րա­գույն հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցը...»: Չէ, սա մա­նի­պու­լյա­ցի­ա է, ոչ մի նման ռե­ալ հնա­րա­վո­րու­թյուն չկա: Լա­չի­նի հետ կապ­ված նույն Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի ո­րո­շում կա­յաց­րեց. ո՞ւր է պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը:

Նա­եւ, Ար­շա­կյա­նը փոր­ձում է բա­ցատ­րել, թե ին­չու է­ին ի­րենց ո­րոշ պատ­գա­մա­վոր­ներ մինչ այս հայ­տա­րա­րում, թե այդ վա­վե­րա­ցու­մը Պու­տի­նին ձեր­բա­կա­լե­լու հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս. «Կար­ծում եմ, մեր խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վո­րը տպա­վոր­վել է ռու­սա­կան մա­մու­լի եւ սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րի հրա­պա­րա­կում­նե­րից, ին­չի հա­մար ցա­վում եմ: Բնա­կա­նա­բար՝ իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը եւ թի­մը նման մտադ­րու­թյուն կամ ցան­կու­թյուն չու­նի...»: Այ­սինքն, պետք էր այդ­քան ժա­մա­նակ սպա­սել, որ ա­սե­ին, թե ի­րենց պատ­գա­մա­վո­րը (հա­մա­պա­տաս­խան տեր­մի­նը չենք օգ­տա­գոր­ծում) այդ­քան խեղ­ճուկ­րակ տպա­վոր­վո­ղի մե՞կն է: Բա մե­կը, որ կա­րող է այդ­պես «տպա­վոր­վել» եւ պե­տու­թյա­նը հսկա­յա­կան վնաս տալ, ի՞նչ է ա­նում խորհր­դա­րա­նում:

Կարճ ա­սած, ըստ Ար­շա­կյա­նի. «Կար­ծում եմ՝ կկա­րո­ղա­նանք այն­պես ա­նել, որ Հռո­մի կա­նո­նադ­րու­թյան հետ կապ­ված հե­տա­գա ըն­թաց­քի ա­պա­հո­վու­մը չվնա­սի Հա­յաս­տան-Ռու­սաս­տան ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին»: Եր­կու հարց: Ին­չո՞ւ է այս մա­սին խո­սում հենց Ար­շա­կյա­նը ու ին­չո՞ւ եր­կար պա­ու­զա­յից հե­տո:

Ար­շա­կյա­նի հար­ցը պարզ է. պետք ե­ղավ, վա­ղը-մյուս օ­րը Ա­լե­նը կամ Նի­կո­լը կհայ­տա­րա­րեն, թե, ընդ­հա­կա­ռա­կը, դա Ար­շա­կյանն էր «տպա­վոր­վել  սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րից», եւ նրա ա­սած­նե­րը «իշխող կու­սակ­ցու­թյան եւ թի­մի կար­ծի­քը չեն ար­տա­հայ­տում»: Պետք ե­ղավ, կհաս­տա­տեն, թե, ա­յո, մենք ենք Ար­շա­կյա­նին հանձ­նա­րա­րել, որ այդ տե­սա­կե­տը հն­չեց­նի: Տի­պիկ նի­կո­լյան ոճ, կախ­ված նրա­նից, թե վա­ղը որ կողմ է պետք շրջվել:

Երկ­րոր­դը, ին­չու այ­սօր: Այս­տեղ նախ չմո­ռա­նանք, որ Ար­շա­կյա­նի այդ ճա­ռը հա­ջոր­դեց ա­ռանց կրա­կո­ցի Տեղ գյու­ղի հո­ղե­րը ա­զե­րի­նե­րին տա­լու պատ­մու­թյա­նը, որն ակն­հայ­տո­րեն չի հի­աց­րել ո՛չ Մոսկ­վա­յին եւ ո՛չ էլ՝ Թեհ­րա­նին: Շատ պարզ պատ­ճա­ռով:

Թե ին­չու Տեղ գյու­ղի հո­ղե­րը տվե­ցին, կա­րե­լի է կա­պել նա­եւ Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մե­կի հետ: Հի­շենք, փետր­վա­րի 8-ին նա հստակ հայ­տա­րա­րեց, թե ինչ է ըն­կա­լում Հա­յաս­տա­նի սահ­ման ա­սե­լով. «Ինչու՞ է հնա­րա­վոր դար­ձել Եվ­րա­մի­ու­թյան քա­ղա­քա­ցի­ա­կան ա­ռա­քե­լու­թյան գոր­ծու­ղու­մը, ո­րով­հե­տեւ Պրա­հա­յում տե­ղի ու­նե­ցած քա­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյուն­քում Եվ­րա­մի­ու­թյու­նը հստակ գծագ­րել է, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մաս­նակ­ցու­թյամբ ու հա­մա­ձայ­նու­թյամբ, թե որն է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը: Այ­սինքն՝ ի­րենք ա­սել են, որ մեր պատ­կե­րաց­մամբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քար­տե­զը սա է, կամ մենք ենք ա­սել, նրանք ըն­դու­նել են ի գի­տու­թյուն եւ հաս­տա­տել են: Ի­րենք գա­լիս են այդ տա­րած­քը մո­նի­թո­րինգ ա­նե­լու, դի­տե­լու»:

Դեռ այդ հայ­տա­րա­րու­թյա­նը զու­գա­հեռ ա­ռիթ ու­նե­ցանք կար­ծիք հայտ­նել, որ դա մեկ բան է նշա­նա­կում՝ հայ ժո­ղովր­դի թի­կուն­քին սահ­մա­նա­զա­տում: Եվ հի­մա, երբ Պրա­հա­յում գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վել են, այն է՝ «Եվրա­մի­ու­թյու­նը հստակ գծագ­րել է, թե որն է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը», ու հի­մա էլ ա­զե­րի­ներն ա­ռանց մեկ կրա­կո­ցի գա­լիս, Տեղ գյու­ղի մոտ նստում են ինչ-որ հատ­վա­ծում, ա­պա դա խո­սում է այն մա­սին, որ այդ ա­ռա­ջըն­թա­ցը հենց «Եվրա­մի­ու­թյու­նը հստակ գծագ­րած սահ­մա­նի» մա­սին գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն է:

Թե ինչ սահ­մա­նի մա­սին է խոս­քը, բա­ցատ­րում է մեր աղ­բյու­րը. «Այս չորս-հինգ օ­րե­րի ըն­թաց­քում Տեղ գյու­ղի գյու­ղա­ցի­նե­րի հետ հան­դիպ­ման ու նրանց զրույց­նե­րի ժա­մա­նակ ա­կն­հայտ խոս­վում էր, որ սա դա­վա­ճա­նա­կան քայլ է ե­ղել գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից, եւ լավ էլ ի­մա­ցել են, որ թուր­քը ա­նար­գել մտել է Տե­ղի հո­ղա­տա­րածք­նե­րը: Տե­ղի գյու­ղա­ցի­նե­րի պա­հան­ջը մեկն էր` ա­պա­հո­վել զեն­քով ու դուրս շպրտել թուր­քե­րին ի­րենց պա­պե­կան հո­ղե­րից: Եվ քա­նի որ ան­գիր գի­տեմ այդ տա­րածք­նե­րի մա­սին, որ ման­կու­թյանս 16 եւ ա­վե­լի տա­րի­նե­րը այդ­տեղ եմ անց­կաց­րել, այժմ գտնվում է թուր­քի հսկո­ղու­թյան տակ: Գյու­ղի տա­րեց մար­դիկ պատ­մում են, որ դե­ռեւս 30-ական թվա­կան­նե­րից մին­չեւ 50-ական թվա­կան­ներն այդ հո­ղե­րի հան­դեպ ոտնձ­գու­թյուն­ներ են ա­րել ա­զե­րի­նե­րը, ո­րոնց չի հա­ջող­վել տի­րա­նալ: Իսկ ար­դեն սե­փա­կա­նաշ­նոր­հու­մից հե­տո այն տրա­մադր­վել է Տե­ղի գյու­ղա­ցի­նե­րին: Ցա­վն այն է, որ այս ստոր գոր­ծար­քը ե­ղել է Նի­կո­լի ու Ա­լի­ե­ւի գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, եւ ար­դյուն­քում ե­ղավ այն, ին­չն այ­սօր մենք տես­նում ենք: Եվ թող զար­մա­նա­լի չթվա, որ այս­պես կտոր-կտոր զի­ջե­լով, վա­ղը թուր­քե­րը հաս­նե­լու են Ե­րե­ւան»:

ԻՆ­ՉՈՒ ԱՐ­ԳԵ­ԼԱ­ՓԱ­ԿԵ­ՑԻՆ ՀԱՊԿ-Ի ՄՈՒՏ­ՔԸ ՍԱՀ­ՄԱՆ

Սրա ի­րա­վա­կան գնա­հա­տա­կա­նը, ի­հար­կե, կա­րող է տրվել մի­այն իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո, թե­եւ ակն­հայտ է, որ խոս­քը ա­պօ­րի­նի սահ­մա­նա­զատ­ման մա­սին է: Սա­կայն մինչ այդ, խնդրին մյուս կող­մից նա­յենք: Իր ե­լույ­թում Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ խո­սեց, թե ին­չու ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյա­նը  չեն թող­նում Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ. «Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ա­մե­նա­կա­րե­ւոր սկզբուն­քա­յին մի բան՝ ճշգրտել Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում: Այ­սինքն՝ մեզ ա­սել ի­րենց պատ­կե­րա­ցու­մը, թե ո՞րն է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը: Մենք այս հար­ցի հստակ պա­տաս­խա­նը չենք ստա­ցել...»: Սա հին «բլեֆն» էր, ո­րի պա­տաս­խա­նը քա­նիցս տր­վել է: Ե­թե ըն­դուն­վում են Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րով սահ­ման­ված խորհր­դա­յին սահ­ման­նե­րը, ա­պա դրա բո­լոր հստակ քար­տեզ­նե­րը կան Մոսկ­վա­յում: ՌԴ-ն քա­նիցս է դա ա­սել, այ­սինքն, որ այն բա­նից հե­տո, երբ Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը մի­ա­սին դի­մե­ցին Պու­տի­նին, թե՝ ըն­դու­նում ենք Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նա­գի­րը, դրա­նով  նա­եւ մեկ մետ­րի ճշգրտու­թյամբ հստակ էր, թե որն են նրանք հա­մա­րում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­ման, այ­սինքն, թե որն է ՀԱՊԿ պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տին: Բայց ե­թե Եվ­րա­մի­ու­թյու­նը, իսկ ա­վե­լի կոնկ­րետ՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, էլ ա­վե­լի կոնկ­րետ՝ անգ­լո­սաք­սե­րը «հստակ գծագ­րել են» սահ­մա­նը ու հի­մա ա­ռանց կրա­կո­ցի հանձ­նում են հո­ղեր, ո­րոնք դրան հա­մա­պա­տաս­խան են եւ ո­րոնք Մոսկ­վա­յում ե­ղած խորհր­դա­յին քար­տեզ­նե­րով Հա­յաս­տա­նի տա­րած­քում են, ար­դեն շատ ա­վե­լի պարզ է դառ­նում, թե ին­չու ՀԱՊԿ-ը այդ տա­րածք­ներ չպետք է մտնի: ՀԱՊԿ-ը կգոր­ծեր խորհր­դա­յին սահ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան, եւ այդ դեպ­քում «Եվրա­մի­ու­թյան հստակ գծագ­րած» սահ­ման­ներն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել հնա­րա­վոր չէր լի­նի:

Այս­պի­սով, այս ողջ պատ­մու­թյու­նը ե­կավ նո­րից հու­շե­լու, որ ի­րա­կա­նում Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը շա­րու­նա­կում են խա­ղալ՝ «Եվրա­մի­ու­թյու­նը հստակ գծագ­րել է» տրա­մա­բա­նու­թյան շրջա­նակ­նե­րում: Այ­սինքն, որ կա­մաց-կա­մաց այս ա­մե­նը տա­նե­լու է նույն ա­րեւմ­տյան սխե­մա­յով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին», ո­րի վերջ­նան­պա­տա­կը պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը պարզ ներ­կա­յաց­րել է՝ պետք է Ի­րա­նի սահ­ման­նե­րը ՆԱ­ՏՕ-ական բա­զա­նե­րով լցնել:

Բնա­կան է, որ ա­ռա­վել եւս Տեղ գյու­ղի պատ­մու­թյան ֆո­նին Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը պարզ հաս­կա­նում են, թե բա­զում մե­սիջ­նե­րից հե­տո ան­գամ այս ա­մե­նը դե­պի ուր է գնում: Գու­մա­րած, Պու­տի­նին կա­լա­նա­վո­րե­լու մա­սին պատ­մու­թյու­նը, ո­րը, չնա­յած, մի­գու­ցե ու­շադ­րու­թյուն շե­ղող քայլ էր. նախ այդ ակ­նար­կը կփո­խան­ցենք, հե­տո Ար­շա­կյա­նը կա­սի, թե ինչ կա­լա­նա­վո­րել, ինչ բան, ու այդ ըն­թաց­քում «Եվրա­մի­ու­թյան գծած սահ­ման­նե­րի» հար­ցը մի քիչ ա­ռաջ կգնա:

Այդ­պես է, թե՝ ոչ, ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն այս պա­հին մեկ բան է հստակ: Նախ, ՌԴ-ից ե­կած ազ­դակ­նե­րը շատ հստակ է­ին. Մոսկ­վան այս ա­մե­նը սկսում է հա­մա­րել ՌԴ-ի եւ ան­ձամբ Պու­տի­նի դեմ թշնա­մա­կան քայլ, ո­րի տա­կից դուրս գա­լու հար­ցում Նի­կո­լը  լուրջ խնդիր­ներ ու­նի: Ա­ռա­վել եւս, որ ինչ­պես Լի­սա­գո­րի, այն­պես էլ Տեղ գյու­ղի դրվագ­նե­րին ա­րա­գո­րեն խառն­վե­ցին ռուս զին­վո­րա­կան­նե­րը` ցույց տա­լով, որ Նի­կո­լին  չեն թող­նի քե­ֆը տվա­ծի պես Ա­լի­ե­ւին հո­ղեր տա:

Ու նա­եւ այս ա­մե­նի ֆո­նին ա­րա­գո­րեն փոխ­վում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին ֆո­նը, եւ լուրջ հար­ցա­կան­ներ կան, թե Ա­րեւ­մուտ­քը կկա­րո­ղա­նա՞ Ի­րա­նի դեմ օ­պե­րա­ցի­ան շա­րու­նա­կել: Իսկ ե­թե ոչ, ա­պա կկո­րի նա­եւ հե­տաքրք­րու­թյու­նը Նի­կո­լի հան­դեպ, եւ այդ պա­հին պետք է նա­եւ պա­տաս­խան­ներ տալ Պու­տի­նին ձեր­բա­կա­լե­լու ծրագ­րե­րի մա­սով: Այ­սինքն, Ար­շա­կյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը կա­րե­լի է նա­եւ հա­մա­րել Նի­կո­լի վա­խե­ցած տակ­տի­կա­կան պա­ու­զան:

Չնա­յած, ե­րեկ Նի­կո­լի Էդ­մո­նը հպար­տա­ցել էր, թե ի­րեն ըն­դու­նել են Բրի­տա­նի­ա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում եւ խորհր­դա­րա­նում. «Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան խորհր­դա­րա­նում բրի­տա­նա­կան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­ված հան­դիպ­մա­նը ներ­կա­յաց­րել եմ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի եւ վեր­ջին շրջա­նում Ադր­բե­ջա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ման­րա­մաս­նե­րը, ինչ­պես նա­եւ քննարկ­վող հար­ցե­րի շուրջ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան»: Դե, ե­թե «բրի­տա­նա­կան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­ներ», ա­պա դա հու­շում է, որ Հա­յաս­տա­նի ոչն­չաց­ման օ­պե­րա­ցի­ան շա­րու­նակ­վում է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում