Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն, եթե ակումբը ազատվի ֆուտբոլիստներից մեկից
ՍպորտՖրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը ՊՍԺ-ն գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն եւ նշում, որ ըստ Զիդանի առաջնային պայմանի ֆրանսիական ակումբը պետք է բաժանվի բրազիլացի հարձակվող Նեյմարից։
Զինեդին Զիդանն առանց աշխատանքի է 2021 թվականից, երբ հեռացել էր «Ռեալից»։
Հիշեցնենք, որ 31-ամյա Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

