2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել Բեռլինում
Սպորտ2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել Գերմանիայում։ Ինչպես հաղորդում է Bild-ը, մրցաշարի անցկացման համար մտադիր է հայտ ներկայացնել Բեռլինը։
«Խաղերի անցկացումը մենք համարում ենք մեծ հնարավորություն մեր մայրաքաղաքի համար։ Օլիմպիական խաղերից հետո վերանորոգված ու արդիականացված մարզական օբյեկտները հասանելի կլինեն քաղաքում տարբեր մարզաձևերի համար», - ասված է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեա-դեմոկրատական միության կազմած կոալիցիայի համատեղ հայտարարության մեջ։
Նշենք, որ վերջին անգամ Օլիմպիական խաղերը Բեռլինում են անցկացվել 1936 թվականին։ Առաջիկա ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում։

