Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը նախաձեռնել է մուլտֆիլմերի պաստառների մրցույթ

Մշակութային

Հ.Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, նախաձեռնել են Անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Այն նվիրված է Հայկական անիմացիայի 85-ամյակին և իրականացվում է հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում։ Մրցույթը նախատեսված է Հայաստանի, Արցախի և սփյուռքի երեխաների և պատանիների համար։

Հիմնական նպատակը երեխաներին մեր անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելը, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելն է։ Ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտը դնելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված մեր «Ոսկե ֆոնդի» վրա։

Նախագծի շրջանակում երեխաները կմասնակցեն վարպետության առցանց դասերի, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություններ կփոխանցեն անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին։ Նախագծի հիմնական շեշտադրումներից մեկը երեխաներին պաստառի էությանն ու այն ստեղծելու արվեստին ծանոթացնելն է, որպեսզի կարողանան իրենց ստացած գիտելիքները կիրառել նոր ձևաչափում։

Այնուհետև երեխաները կընտրեն իրենց դիտած անիմացիոն ֆիլմերից որևէ մեկն ու պաստառ կստեղծեն դրա վերաբերյալ։ Ընթացքում հնարավորություն կունենան նաև խորհրդատվություն ստանալ մասնագետների կողմից։ Հատկանշական է, որ մեր անիմացիոն ֆիլմերից շատերը չունեն պաստառներ, և այս նախագիծը հրաշալի առիթ է ևս մեկ անդրադարձ կատարելու մեր մոռացված հարուստ ժառանգությանը։

Լավագույն աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի տեսքով, որը Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում կբացվի 2023 թվականին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում