Երեք անգամ շնչելուց հետո անգիտակից այրվածքային շոկի են ենթարկվել.Ինչ է պարզվել Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված զինվորների դատաբժշկական փորձաքննությամբ

Հանդիպում

«Պատկան մարմիններից պահանջում ենք արդար քննություն վարել, պատճառահետեւանքային կապերը վեր հանել: Պետք լինի կրկնակի դատաբժշկական փորձաքննության կենթարկենք մեր տղաների մարմինները, բայց մեր էրեխեքի մահվան պատճառը պետք է բացահայտենք: Մենք ուզում ենք իմանալ՝ մեր երեխեքի մահն ինչից է վրա հասել, ում ձեռքով, ում հրամանով, ով է արել: Ոնց կարող են բացատրել, թե այդ ինչքան շմոլ գազ է առաջացել, որ մեր էրեխեքը երեք անգամ շնչելուց հետո անգիտակից այրվածքային շոկի են ենթարկվել: Ողջ մնացած 6 վկաներից ամեն մեկը տարբեր հայտարարություն է անում, տարբեր բաներ են ասում»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված զինվորների գործի քննությանը, ասաց զոհված 19-ամյա ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ հայրիկը` Նորայր Սարգսյանը, ընդգծելով.

-Դատաժիշկն է փաստել, որ երեխաներից մեկի թոքերը 2-3 անգամ են կծկվել, եւ այդ թունավոր մասը անգամ թոքերի հատակ չի հասել: Մենք կյանքում արդեն ամենաթանկը կորցրել ենք, հիմա ուղղակի խնդրում ենք արդար քննություն վարել, մեր երեխեքի մահվան պատճառահետևանքային կապը հասկանանք։ Մենք ողջ առողջ երեխեք ենք տվել, որ մեր անդորրը, մեր հայրենիքը պաշտպանեն։ Այսօր, ցավոք, չեն կարող մեր երեխաներին ողջ հետ տալ մեզ, բայց գոնե թող պատճառն ասեն, իմանանք: Ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկը:  

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում