«ԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ ՈՒ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ»

Սպորտ

Iravunk. com -ի զրուցակիցն է հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, մարզիչ, ծնունդով Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրից 26-ամյա ՍՄԲԱՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ։Ու քանի որ մեր զրուցակիցը նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, տարելիցի հետ կապված, հիմնականում այդ մարտերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը։

- Ողջույն, Սմբատ ։Ինչպես ես, կպատմես թե ինչպես սկսեցիր զբաղվել սպորտով։

- Լավ եմ, նորմալ, շնորհակալ եմ շատ ։Ավագ եղբայրս հաճախում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ես էլ այդպես տեսնելով նրան, ոգեշնչվեցի ու որոշեցի հետևել նրա օրինակին։ Շատ սիրեցի այս մարզաձևն ու սկսեցի ավելի լուրջ զբաղվել։ Բազում անգամներ զբաղեցրել եմ մրցանակային տեղեր, միշտ պատվով ներկայացել։ Այնուհետև ընդունվեցի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ըմբշամարտի բաժինը։ Կիսատ թողնելով ուսումը զորակոչվեցի Հայոց բանակ։ Իմ կարծիքով, սպորտը թե հոգեպես, թե ֆիզիկապես կոփում է մարդուն։ Ես դա իմ փորձից եմ ասում, Մատաղիսում եմ զգացել ծառայության ժամանակ։ Բանակում մենք մարզական անկյուն ունեինք, ու ես մեր տղաներին միշտ հորդորում էի մարզվել, սպորտ - հրահանգիչ էի։ Մեր զորամասի սպաների երեխաների հետ էլ ըմբշամարտ էի պարապում, շատ լավ երեխաներ էին։ Մրցաշարերի էլ մասնակցեցին Ստեփանակերտում և Մարտակերտում, շատ լավ հանդես եկան։ Ծառայության ժամանակ մասնակցել եմ մրցումների, գրավել բարձր, պատվավոր հորիզոնականներ, արժանացել պատվոգրերի, համաբանակային սպարտակիադայի 2֊րդ հորիզոնականը գրավել կշռաքարերի բարձրացումից 24 կգ 2 կշռաքար, առաջին հորիզոնականը զբաղեցրի 10֊րդ լեռնահրաձգային դիվիզիոնում կշռաքարերի բարձրացումից։ Սմբատ, այսօր ապրիլի 4-ն է, ուղիղ 7 տարի առաջ շատ ծանր ու դաժան օրեր էին, Ապրիլյան քառօրյա պատերազմն էր։

- Տեղյակ եմ, որ դու էլ ես մասնակցել պատերազմին։

- Այո, մասնակցել եմ: Նենգ թշնամին հրետանային ինտենսիվ կրակ էր վարում, չէինք կարողանում թաքստոցներից դուրս գալ ու կարծես փակուղու մեջ լինեինք։ Հետո, երբ մի փոքր դադար եղավ, շատ արագ զինվեցինք ու բարձրացանք դիրքեր։ Շարժվեցինք դեպի Տոնաշենի կողմը։ Իրականում դժվար էր, անընդհատ թե իրենք էին կրակում, թե մենք։ Այդ ժամանակ աշխատում էինք, արկեր դատարկում, մարտական նոր առաջադրանքներ ստանում ու կատարում։ Մեր հրետանին մեծ վնասներ հասցրեց թշնամուն։ Շատ միասնական էինք, համախմբված, հաջողությունը հենց դրա մեջ էր։ Ուղղակի գիտեինք, որ նահանջելու տեղ չունենք ու պիտի կանգնենք մեր դիրքերում։ Բոլոր դժվարությունները կարողացանք հաղթահարել, պատերազմը անսպասելի էր, այդ պատճառով որոշակի խուճապ կար սկզբում, բայց ժամանակի հետ անհետացավ։ Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր պիտի իմանա, որ տանը իրեն սպասում են։ Այդ պատճառով էլ շատ ուշադիր և զգոն պիտի լինել։ Այդ ընթացքում տղաներով շատ մտերմացանք։ Հիմա եմ հասկանում, որ հաղթել ենք մահին, որովհետև պատերազմի դաշտում ամեն վայրկյանը կարող էր լինել վերջինը։ Մենք շատ ծանր ու դաժան օրեր տեսանք, շատ հետաքրքիր էր կամավորների հետ ապրելը, քանի որ նրանք արդեն անցել էին պատերազմի թեժ բովով ու մեզ շատ էին ոգևորում։ Զինվել ու բարձրացել ենք նաև Թալիշ։ Այդ ողջ ընթացքում ինձ պահել է հավատն ու ծնողներիս մոտ վերադառնալու անհագ ցանկությունը։ Պատերազմն ինձ տվեց կյանքին ավելի լավ նայելու, կյանքը գնահատելու, արժևորելու կարողություն։ Ցավոք, պատերազմը վերցրեց մեր լույս տղաներին, նրանց կորուստը բոլորիս մեծ ցավն է, թե ապրիլյան քառօրյա, թե Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում զոհվածների։ Հենց այդ ծանր օրերին էլ, ես սկսեցի բանաստեղծություններ գրել, չգիտեմ ինչից էր, բայց միանգամից սրտաբուխ միտք էր գալիս ու գրում էի, մտքերս հանձնում թղթին։ Նպատակ եմ դրել, եթե հովանավոր ունենամ, գիրք եմ տպագրելու, ունեմ գրված շուրջ 300-ից ավելի բանաստեղծություն նվիրված սիրուն, հայրենիքին, Զինվորներին։ Կուզենամ, որ մեր երկրում արտագաղթ չլինի, երկրի վիճակը բարելավվի, «ծռված մեջքը» շտկվի մեր երկրի, խաղաղություն լինի ։Պատերազմում ցուցաբերած խիզախության համար արժանացել եմ մեդալների, շքանշանների, պատվոգրերի, ինչպես նաև «Լավագույն մարզիկ» շքանշանի, համաբանակային առաջնության արծաթե մեդալի։ Սմբատ, հետաքրքիր է, իսկ պատերազմից, ծառայությունից հետո ինչպես դասավորվեց կյանքդ? - Ծառայության ավարտից հետո շարունակեցի ուսումս, ավարտելով ինստիտուտը ստացա բակալավրի աստիճան, ամուսնացա ու շատ երջանիկ եմ։ Ավանի մարզադպրոցում եմ զբաղվում մարզչական գործունեությամբ, բազմաթիվ սաներ ունեմ, ովքեր մասնակցել են Հայաստանում կայացած տարբեր մրցաշարերի ու պատվավոր հորիզոնականներ գրավել։ Մտադիր ենք արտերկրում էլ մասնակցել միջազգային մրցաշարերի։ Ես, իմ, որպես մարզիկի կարիերան չեմ կարողանում շարունակել, քանի որ աշխատել է պետք, գումար վաստակել, եթե հովանավոր ունենայի կամ պետական աջակցություն ստանայի, ապա մարզչական գործունեությամբ չէի զբաղվի, միայն կկենտրոնանայի իմ պարապմունքների վրա ու այդպես ավելի մեծ հաջողությունների կհասնեի սպորտում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին