Նիկոլի մոտ ռուսասիրության հերթական «նոպա՞ն» է սկսվում

Վերլուծություն

Շատ հա­ճախ է ՔՊ-ական պատ­գա­մա­վոր Հո­վիկ Ա­ղա­զա­րյանն այն­պի­սի դա­րա­կազ­միկ մտքեր ար­տա­հայ­տում, որ չես էլ կա­րող դրան­ցից նյար­դայ­նա­նալ. մնում է մի­այն ժպտալ: Բայց ա­հա հեր­թա­կան նման մտքե­րը, ո­րոնք նա ար­տա­հայ­տեց Տեղ գյու­ղի ուղ­ղու­թյամբ ա­զե­րի­նե­րի ներ­խուժ­ման հետ կապ­ված, այն բա­ցա­ռիկ դեպ­քե­րից է, որ հե­տաքր­քիր մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս:

Ա­ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆՆ Ա­ԿԱ­ՄԱ ԲԱ­ՑԵՑ ՓԱ­ԿԱԳ­ԾԵ­ՐԸ

Չէ, ինչ-որ ցնցող միտք Ա­ղա­զա­րյա­նը, բնա­կա­նա­բար, չի հայտ­նում: Ըն­դա­մե­նը գի­տակ­ցե­լով, թե՝ ոչ, բայց փա­կագ­ծեր է բա­ցում, թե ի­րա­կա­նում ինչ է տե­ղի ու­նե­ցել: Այս­պես, Ա­ղա­զա­րյա­նի խոս­քով. «Փաս­տը մնում է փաստ, որ այս­տեղ հա­պա­ղում է տե­ղի ու­նե­ցել ինչ-որ ի­մաս­տով այդ ճա­նա­պարհ­նե­րի փո­փո­խու­թյան հետ կապ­ված: Ադր­բե­ջան­ցի­ներն օգ­տա­գոր­ծել են այդ հան­գա­ման­քը եւ դիր­քա­վոր­վել են: Չեմ բա­ցա­ռում, որ ինչ-որ տե­ղեր ներ­խու­ժել են ՀՀ սու­վե­րեն տա­րածք…»:

Կրկնենք, սա ՀՀ ԱԺ-ում պատ­գա­մա­վո­րա­կան ա­թոռ զբա­ղեց­նող ան­ձի պաշ­տո­նա­կան եւ հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյունն է: Այ­սինքն՝ պատ­գա­մա­վո­րը, Տեղ գյու­ղի դեպ­քե­րից նույ­նիսկ օ­րեր անց ըն­դա­մե­նը «չի բա­ցա­ռում, որ ինչ-որ տե­ղեր» ա­զե­րի­նե­րը ներ­խու­ժել են «ՀՀ սու­վե­րեն տա­րածք»: Այ­սինքն, չի հաս­տա­տում, չի հեր­քում: Այլ մի­այն չի բա­ցա­ռում, ո­րը նշա­նա­կում է՝ պատ­գա­մա­վո­րը հստակ տե­ղյակ չէ, թե Հա­յաս­տա­նի «ինչ-որ տե­ղեր» օ­կու­պաց­վե՞լ են, այն է՝ հա­կա­ռա­կոր­դի բա­նա­կը մեր երկ­րի տա­րածք ներ­խու­ժե՞լ է, թե՝ ոչ: Կրկնենք. ոչ թե դեպ­քե­րից մի քա­նի րո­պե, մի քա­նի ժամ, այլ՝ օ­րեր անց:

Ի­հար­կե, կա­րե­լի է հա­մա­րել, թե, ո­չինչ, Ա­ղա­զա­րյանն է, ու­շադ­րու­թյուն մի դարձ­րեք: Կամ էլ այս­պես. ա­հա, սա է նի­կո­լյան պատ­գա­մա­վո­րի ի­րա­կան կեր­պա­րը. թշնա­մին ներ­խու­ժել է Հա­յաս­տա­նի տա­րածք, իսկ նրանք ան­գամ հստակ բան չգի­տեն այդ մա­սին: Սա­կայն այս տար­բե­րակ­նե­րը, թե­րեւս, սխալ կլի­նե­ին մեկ պարզ պատ­ճա­ռով: Ան­կեղծ ա­սած, մի տե­սակ չենք հա­վա­տում, որ Ա­ղա­զա­րյա­նը կամ նի­կո­լյան մյուս պատ­գա­մա­վոր­նե­րը  չգի­տեն, թե թշնա­մին որ­տեղ է ներ­խու­ժել Հա­յաս­տա­նի տա­րածք: Չենք հա­վա­տում, որ նա­եւ պատ­կե­րա­ցում չու­նեն, թե դա ինչ է նշա­նա­կում: Այ­սինքն, որ ա­մեն մի ներ­խու­ժում պա­տե­րազ­մա­կան ակտ է, ո­րը են­թադ­րում է ինչ­պես բա­նա­կի, այն­պես էլ պե­տա­կան կա­ռույց­նե­րի՝ Սահ­մա­նադ­րու­թյամբ եւ այլ օ­րենք­նե­րով պար­տադր­ված կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­ներ: Ե­թե ան­գամ չգի­տեն, հի­շեց­նենք: Նախ, Զին­ված ու­ժե­րը պար­տա­վոր են ան­հա­պաղ վե­րա­կանգ­նել երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Մի­ա­ժա­մա­նակ, ըստ Սահ­մանադ­րու­թյան պա­հան­ջի. « Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վրա զին­ված հար­ձակ­ման», ան­գամ դրա ան­մի­ջա­կան վտան­գի առ­կա­յու­թյան դեպ­քե­րում. «Կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րում է ռազ­մա­կան դրու­թյուն»: Մի­ա­ժա­մա­նակ. «Ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րար­վե­լու դեպ­քում ի­րա­վուն­քի ու­ժով ան­հա­պաղ գու­մար­վում է Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­տուկ նիստ» եւ այլն:

Այս ա­մե­նը, կրկնենք, Սահ­մա­նադ­րու­թյան պար­տադ­րանքն է, եւ, ըստ այդմ, պատ­գա­մա­վո­րը, ան­կախ նրա­նից՝ Ա­ղա­զա­րյանն է, թե՝ ոչ, երբ են­թադ­րա­բար է խո­սում պե­տու­թյան տա­րածք թշնա­մու ներ­խուժ­ման մա­սին, սա ար­դեն պարզ ազ­դակ է Սահ­մա­նադ­րու­թյան այդ պա­հանջ­նե­րի կոպ­տա­գույն ոտ­նա­հար­ման մա­սին: Ընդ ո­րում, երբ Ա­ղա­զա­րյա­նը խոս­տո­վա­նում է, որ առն­վազն կաս­կած­ներ ու­նի, որ Հա­յաս­տա­նի տա­րածք ներ­խու­ժում է ե­ղել, ա­պա նրա եւ մյուս պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռաջ­նա­հերթ գոր­ծը պետք է լի­ներ դա պար­զե­լը, եւ ե­թե կա­ռա­վա­րու­թյունն օ­րեն­քով սահ­ման­վա­ծի պես չի գոր­ծում, ա­պա նրան օ­րի­նա­կան դաշտ բե­րե­լը:

Մինչ­դեռ փաստն այն է, որ օ­րեր են ան­ցել, սա­կայն պատ­գա­մա­վոր­նե­րը տեղ­նե­րից  չեն շարժ­վել: Այ, հենց այս փաստն է, որ տա­նում է Ա­ղա­զա­րյա­նի ա­սա­ծից բխող ա­մե­նա­կա­րե­ւոր մտքին, որ ՀՀ ԱԺ իշ­խող ու­ժը չի պատ­րաստ­վում պաշ­տո­նա­պես ար­ձա­նագ­րել Հա­յաս­տա­նի տա­րածք ներ­խու­ժե­լու փաս­տը եւ գոր­ծել դրա­նից ել­նե­լով: Այ­սինքն, կա՛մ «թքած ու­նեն» երկ­րի տա­րածք թշնա­մու ներ­խուժ­ման փաս­տի վրա, կա՛մ այն մտքին են, որ դա ար­դեն մեր տա­րած­քը չէ: Եր­կու տար­բե­րակն էլ մեկ ա­նուն ու­նի՝ դա­վա­ճա­նու­թյուն: Նա­եւ կա­րե­լի է հաս­կա­նալ, որ նման բա­ցա­հայտ քայ­լի ՔՊ-ական պատ­գա­մա­վոր­նե­րը չէ­ին գնա ա­ռանց վե­րին ցու­ցում­նե­րի:

Ի­ՐԱ­ՆԸ ԿՄՏՆԻ՞ ՍՅՈՒ­ՆԻՔ

Այս­պի­սով, ան­կախ նրա­նից, թե Նի­կոլն Ա­լի­ե­ւի հետ բրյու­սել­նե­րում ինչ է պայ­մա­նա­վոր­վել, փաստն այն է, որ նույն Ա­լի­ե­ւի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը  հի­մա Նի­կո­լին ոչ մի­այն ներ­քին, այլ նա­եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հիմ­նա­կան ու­ժե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված է դրել փա­կու­ղա­յին վի­ճա­կի մեջ: Բա­զում օ­րի­նակ­նե­րից մեջ­բե­րենք քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Աբ­րա­համ Գաս­պա­րյա­նի պնդու­մը, որ՝ «Իրա­նը կա­րող է օ­կու­պաց­նել Սյու­նի­քը, ե­թե հա­մը շատ հա­նեն, չի հարց­նի ոչ մե­կին, ան­գամ Ե­րե­ւա­նին»: Այ­սինքն, որ ե­թե ան­գամ ա­ռաջ գնանք վար­կա­ծով, որ Ա­լի­եւն ու Նի­կո­լը պայ­մա­նա­վոր­վել եւ քայլ առ քայլ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» են բա­ցում, նա­եւ դրա հա­մար շա­րու­նա­կում են հայ­կա­կան բա­նա­կի թու­լա­ցու­մը, ա­պա մեկ է, դա ինչ-որ պա­հի կբախ­վի Ի­րա­նի լի­նել-չլի­նե­լու խնդրին եւ Թեհ­րա­նի հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, որն ար­դեն Նի­կո­լը կան­խե­լու տար­բե­րակ­ներ չու­նի: Ա­ռա­վել եւս, երբ կա նա­եւ ՌԴ-Իրան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, այդ թվում՝ ռազ­մա­կան թռիչ­քա­յին զար­գաց­ման փաս­տը:

Ադր­բե­ջա­նը, ճիշտ է, հի­մա էլ լայ­նա­մասշ­տաբ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի է պատ­րաստ­վում Ղա­րա­բա­ղի ուղ­ղու­թյամբ եւ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին: Սա­կայն ան­գամ դա ի­րա­նա­կան, ա­վե­լի կոնկ­րետ՝ ՌԴ-Իրան գոր­ծո­նը եւ հնա­րա­վոր պա­տաս­խա­նը չի թու­լաց­նում: Այ­սինքն, ե­թե այս պա­հին էլ Նի­կո­լը շա­րու­նա­կում է ա­ռանց մեկ կրա­կո­ցի ան­գամ հա­յաս­տա­նյան հո­ղեր տալ Ա­լի­ե­ւին, մեկ է, ան­գամ դա մեծ հաշ­վով Ա­լի­ե­ւի հա­մար խնդրի լու­ծում չէ, եւ ե­թե ռուս-իրա­նա­կան գոր­ծո­նը պահ­պան­վի, ա­պա, մեկ է, վաղ թե ուշ Հեյ­դա­րո­վի­չը պետք է վե­րա­դառ­նա Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նա­զատ­ման այն տար­բե­րա­կին, ո­րը ֆիքս­ված է ՌԴ-ում գտնվող ԽՍՀՄ ժա­մա­նակ­նե­րի ռազ­մա­կան քար­տեզ­նե­րով:

Ի­րա­վի­ճակը կա­րող էր փոխ­վել, ե­թե Իս­րա­յե­լին հա­ջող­վեր Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի գլխա­վո­րած սու­նի իս­լա­մա­կան աշ­խար­հը նո­րից տե­ղա­փո­խել հա­կա­ի­րա­նյան ռել­սեր եւ մղել պա­տե­րազ­մի: Սա­կայն ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ Ի­րա­նի նա­խա­գահ Ռայ­ի­սին ըն­դու­նել է թա­գա­վոր Սալ­մա­նի՝ Էր Ռի­ադ այ­ցե­լե­լու հրա­վե­րը եւ պատ­րաստ­վում է այդ այ­ցին: Սա կլի­նի եր­կար տա­րի­նե­րի ընդ­մի­ջու­մից հե­տո Ի­րա­նի նա­խա­գա­հի ա­ռա­ջին այ­ցը Սա­ու­դյան Ա­րա­բի­ա: Ընդ ո­րում, այս այ­ցով եր­կու երկր­ներն ի ցույց են դնում, որ հա­վա­տա­րիմ են հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին, ո­րի մեկ­նար­կը տրվեց Չի­նաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ: Այ­սինքն, գո­նե այս պա­հին եր­կու երկր­նե­րին նո­րից թշնա­մաց­նե­լու Իս­րա­յե­լի եւ Բրի­տա­նի­ա­յի հա­մառ փոր­ձերն անպ­տուղ են:

Ճիշտ է, դեռ սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով մութ է մնում Թուր­քի­ա­յի ի­րա­կան ծրագ­րե­րը տա­րա­ծաշր­ջա­նի ներ­կա ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված: Սա­կայն Էր­դո­ղանն այս օ­րե­րին մի շարք հար­ված­ներ հասց­րեց ընդ­դի­մու­թյա­նը, այդ թվում՝ նկա­տե­լի­ո­րեն սահ­մա­նա­փա­կե­լով  ընդ­դի­մու­թյանն օգ­նե­լու ա­մե­րի­կյան դես­պա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Ըստ այդմ էլ, թե­եւ ներ­կա վար­կա­նի­շին, ա­սել, թե Էր­դո­ղա­նին ա­մե­րի­կա­հա­ճո այլ նա­խա­գա­հով փո­խա­րի­նե­լու հե­ռան­կար­նե­րը շատ մեծ են, թե­րեւս սխալ կլի­ներ:

ՆՈՐ ՇՐՋԱ­ԴԱ՞ՐՁ

Ար­դյուն­քում, ե­թե չի ստաց­վում ՌԴ-ին կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռաց­նե­լու եւ Ի­րա­նին ջախ­ջա­խե­լու ծրագ­րե­րը, ա­պա այդ ի­րա­վի­ճա­կում ե­րե­ւի Նի­կոլն էլ է սկսել հաս­կա­նալ, որ ա­լի­ե­ւա­հա­ճո քայ­լե­րը եւ դրա ֆո­նին նա­եւ իր թի­մի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ու­ղիղ հա­կա­պու­տի­նյան հայ­տա­րա­րու­թյու­ննե­րի մի­ջո­ցով հա­կա­ռու­սա­կան դիր­քե­րում հաս­տատ­վե­լը կա­րող է ի­րոք չար կա­տակ խա­ղալ իր գլխին: Եվ այս ա­ռու­մով, ե­թե Հռո­մի ստա­տու­տի մա­սին օ­րերս ՀՀ ԱԺ փոխ­նա­խա­գահ Հա­կոբ Ար­շա­կյա­նի հայ­տա­րա­րու­թյունն ա­վե­լի շատ Նի­կո­լի մոտ այդ հար­ցով «պա­ու­զա­յի» տպա­վո­րու­թյուն էր թող­նում, ա­պա դրան հա­ջոր­դած՝ Ա­լեն Սի­մո­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը նման է նրան, որ Նի­կո­լը նա­հանջ է ազ­դար­ար­ում: Դրա­նով Ա­լե­նը աբ­սուրդ է ո­րա­կում Հա­յաս­տա­նի կող­մից Վլա­դի­միր Պու­տի­նին ձեր­բա­կա­լե­լու քննար­կում­նե­րը, թե­եւ փաստն այն է, որ հենց ի­րենց թի­մա­կից Մել­քո­նյան Գա­գոն էր սպառ­նում. «Եթե Պու­տի­նը գա Հա­յաս­տան, պետք է... »: Իսկ հրա­պա­րա­կա­յին այն լու­րե­րը, թե այդ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո Գա­գո­յի որ­դուն նշա­նա­կե­ցին «Երե­ւան-Կենտ­րոն» ՔԿՀ պետ, գա­լիս է հու­շե­լու, թե հայ­տա­րա­րու­թյան ի­րա­կան հե­ղի­նակն ով էր: Մինչ­դեռ դրա­նից հե­տո Ա­լե­նը ոչ մի­այն աբ­սուրդ է հա­մա­րում Գա­գո­յի ա­սած­նե­րը, այլ նա­եւ այն մտքին է, որ վա­վե­րա­ցումն ի­րոք կլի­ներ ոչ դրա­կան քայլ  Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ, եւ որ Հռո­մի ստա­տու­տի վա­վե­րա­ցու­մը ճիշտ քայլ չէ:

Ճիշտ է, հե­տո Նի­կո­լը կա­րող է նա­եւ Ա­լե­նի ա­սած­նե­րից էլ հրա­ժար­վել: Թե ին­չու հան­կարծ Ա­շո­տի­կն ըն­տա­նե­կան թեր­թով Ա­լե­նին «սխալ հա­նեց», այլ թե­մա է: Բայց ե­թե դա թույ­լատ­րե­լի է, ին­չո՞ւ նույն բա­նը Նի­կոլն էլ չա­նի՝ կապ­ված Հռո­մի ստա­տու­տի հետ: Չնա­յած, սա փոքր հա­վա­նա­կա­նու­թյամբ տե­սա­կան հար­ցադ­րում է: Իսկ ա­վե­լի ռե­ալ է, որ Նի­կո­լի մոտ կար­ծես թե ի­րոք սկսվում է հեր­թա­կան ռու­սա­սի­րու­թյան նո­պան, քա­նի որ ա­մե­րի­կա­սի­րու­թյան հե­ռան­կար­ներն այդ­պես էլ չեն ե­րե­ւում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում