Հույս ունենանք, որ նման մարդիկ առայժմ գոյություն ունեն

Վերլուծություն

Տիգրան Մարտիրոսյանը գրում է

Առանց իմաստասիրության վերակենդանացման հնարավոր չէ հաղթել ոչ ներքին, ոչ արտաքին թշնամուն:

 

Պայքարը պետք է գնա անձի, ընտաննիքի, ազգի ու պետության գոյության լավագույն իմաստի վերականգնման համար:

 

Առայժմ գերակշռում է անիմաստ իրարանցումն ու «մի բան անելու» ձգտումը, քանի որ ցանկությունների ու գործերի, խնդիրների ու նպատակների իմաստը մնում է տեսադաշտից դուրս: 

 

Իմաստավորելու ոչ հավես կա, ոչ էլ ժամանակ:

 

Քանի որ անիմաստ վազվզոցով, ախ ու վախով, լաց ու կոծով, գոռում-գոչյունով զբաղվելն արդեն վաղուց սովորոթյուն է դարձլ:

 

Առայժմ անհաղթահարելի սովորություն:

 

Քանի այդ սովորությունն անհաղթահարելի է, պետությանն ու ազգին կործանման տաննող տգիտությունն ու տհասությունը նույնպես անհաղթահարելի են:

 

Իմաստավորման միջոցով կարելի է հազար անիմաստ քայլերի փոխարեն կատարել 10 իմաստալի քայլ ու հասնել 100 անգամ ավելի մեծ արդյունքի, ավելի արագ ու արդյունավետ, քան 10-20 տարի անիմաստ վազվզոցն է բերելու:

 

Սակայն այդ պարզագույն միտքն առայժմ միայն կատաղություն է առաջացնում նրանց մոտ, ով վաղուց մոռացել է իմաստ բառի գոյության մասին ու իմաստի, պատճառի որոնման կարևորության մասին:

 

Իմաստասիրության վերակենդանացումը որպես կարևորագույն խնդիր ընկալող անձանց համատեղ գործողություններն ընդունակ են փոխել ամեն ինչ:

Հույս ունենանք, որ նման մարդիկ առայժմ գոյություն ունեն:

Ինչպիսի՞ իմաստավորման մասին է գնում խոասք:

Այն իմատավորման, որը առկա իրավիճակի զանազան ասպեկտներն ուսումնասիրում է ոչ թե հարմար բացատրություններ գտնելու համար, այլ ճշմարիտ ու ամենախորը պատճառները գտնելու համար, դրանցից ադեկվատ հեևություններ անելու համար, դրանց վրա արդյունավետ կերպով ազդելու համար:

Դա նշանակում է ոչ թե առաջին կամ երկրորդ թվացող, մակերեսային պատճառով բավարարվել ու այդ պատճառի մասին, դրանից բխող սխալ հետ(ության մասին աղմուկ-աղաղակ բարձրացնել, այլ ամեն մի նոր բացահայտված պատճառից հետո փնտրել հաջորդ պատճառը, շարժվելով դեպի Սկզբնապատճառ ու բացահայտելով այն դրական կամ բացասական էներգիայի ակունքը, սկզբնաղբյուրը, որը փակելով կամ էլ բացելով կարելի է հազար բացասական հետևանքներ չեզոքացնել ու հազար դրական արդյունքների հասնել:

 

Նման գործընթացը միակն է, որը կարող է թույլ տալ այսօր ժամանակից ու իրավիճակից առաջ անցնել ու իրադարձությունների զարգացման ուղղությունը բացասականից դեպի դրականը փոխել, պահելով այդ ուղղությունը հաջորդ տասնամյակների ընթացքում, կայուն, անսասան:

 

Ով ընդունակ է ասվածը գիտակցել ու գտնում է, որ պատրաստ է մասնակցել նման գործելակերպի, պատրաստ է ջանքեր թափել իմաստասիրության վերակենդանացման համար, թող ձայն հանի:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում