Մխիթարյանը օրինակ է բոլորի համար, ով 34-ում խաղում է «Ինտերի» կազմում. Սյոմին
Սպորտ«Բոլոր հայերի համար Մխիթարյանը օրինակ է, որը 34 տարեկանում մշտապես խաղում է «Ինտերի» կազմում։ Որովհետեւ նա ճիշտ մարզվում եւ պահում է ռեժիմը։ Իհարկե, անձամբ ծանոթ եմ Մխիթարյանի հետ, շատ մտերմիկ չենք բայց հանդիպելիս բարեւում եւ խոսում ենք միմյանց հետ։ Ես անընդհատ հայերին ասում եմ, որ համոզեն Մխիթարյանին վերադառնալ հավաքական։ Հիմա Հայաստանի հավաքականը ունի երիտասարդ կազմ, իսկ եթե լիներ Մխիթարյանը թիմը շատ ավելի ուժեղ կլիներ։ Բայց նա դեռ չի ուզում, երեւի փորձում է կենտրոնացնել ուժերը ակումբի ելույթների վրա», - Սյոմինի խոսքերն է փոխանցում «Спорт-Экспресс»-ը։
Անդրադառնալով Էդուարդ Սպերցյանին Սյոմինն ասել է.
«Անցած տարի ես նրան շատ էի հավանում, այս տարի նա Կրասնոդարի կազմում ավելի քիչ է վառ ելույթներ ունեցել։ Բայց, Սպերցյանը ահռելի պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է»,-նշել է մասնագետը։

