ՆԵ­ՐՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՔ–ՉԽՆԴՐԵՔ` ՄՆՈՒՄ ԵՔ ԴԱ­ՎԱ­ՃԱՆ ՀՈ­ՂԱ­ՏՈՒ­ՆԵՐ

Վերլուծություն

Հաբռ­գա­ծու­թյան գա­գաթ­նա­կետ տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը հան­գա­մանք­նե­րի ճնշման ներ­քո նե­րո­ղու­թյուն խնդրեց «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րից»: Մի­ա­ժա­մա­նակ ապ­շե­ցու­ցիչ չքմե­ղու­թյամբ հայ­տա­րա­րեց. «Նա­և սա պատ­շաճ ա­ռիթ է քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյան հա­մար, որ վեր­ջինս վե­րա­նա­յի իր հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, անձ­նա­կան վի­րա­վո­րանք­ներ հասց­նե­լու իր մար­տա­վա­րու­թյու­նը և վե­րա­դառ­նա քա­ղա­քա­կիրթ բա­նա­վե­ճի դաշտ»: Քա­ղա­քա­կիրթ բա­նա­վեճն ընդ­հան­րա­պես լի­նում է քա­ղա­քա­կան մրցակ­ցի, բայց ոչ` պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի և ար­տա­քին թշնա­մու շա­հը սպա­սար­կող օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գե­րի հետ:

ԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆԸ ՍՐԱՆՑ ԱՌՆ­ՎԱԶՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԲՆՈՒ­ԹԱ­ԳԻՐՆ Է

«Նե­րո­ղու­թյուն հայ­ցող Ա­լե­նը փաս­տո­րեն կար­ծում է, թե ի­րենց վի­րա­վո­րե­լու հա­մար են դա­վա­ճան ան­վա­նում:

Իշ­խա­նա­զավ­թիչ­նե­րին վի­րա­վո­րե­լու բազ­մա­թիվ այլ պատ­ճառ­ներ կան` սկսած դա­տա­կան կար­գով մարդ­կանց մահ­վան հասց­նե­լուց մին­չև Covid 19–ի կամ «կա­ցա­րա­նում» հրդե­հի ան­մեղ զո­հեր: Եվ այդ ան­թիվ պատ­ճառ­նե­րից ոչ մե­կի հա­մար դա­վա­ճան չեն ա­սում:

«Դա­վա­ճա­նու­թյունն» այն «դե­րա­կա­տա­րումն է», ո­րը ՔՊ վեր­նա­խա­վի գի­տակց­ված ընտ­րու­թյունն է ե­ղել: ՔՊ–ական­նե­րը պետք է հաս­կա­նան, որ ի­րենց դա­վա­ճան են ա­սում, ո­րով­հե­տև դրա հա­մար կան հիմ­նա­վոր կաս­կած­ներ»,– փաս­տում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը և շա­րու­նա­կում,– «Եթե ձեզ թվում է, թե տա­րած­քա­յին ահ­ռե­լի կո­րուստ­ներն ու մեծ թվով զո­հե­րը հա­մար­վե­լու են մի­այն տգի­տու­թյան ու դի­լե­տան­տու­թյան հե­տև­անք` սխալ­վում եք: Դրանք չեն ներ­վե­լու և մո­ռա­ցու­թյան չեն տրվե­լու: Այդ բա­րո­յա­կան բեռն ու մե­ղադ­րան­քը միշտ ձեր վզից կախ­ված է լի­նե­լու` որ­պես իշ­խա­նու­թյուն:

Ո­րով­հե­տև, սա այն դեպքն է, երբ դի­լե­տան­տը նա­և դա­վա­դիր է, կամ հա­կա­ռա­կը: Հար­մար­վեք այդ պի­տա­կին, դա ձեր ա­ռայժմ քա­ղա­քա­կան բնու­թա­գիրն է: Մնա­ցա­ծը` ա­պա­գան ցույց կտա»:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հար­ցը մնում է բաց` հաբռ­գե­լու այդ­քան «դուխ տա­լուց» հե­տո ին­չո՞ւ Նի­կոլ–Աննա զույ­գը, նա­և ոչ ա­ռանց Լև­ոն Ա­կո­պի­չի հոր­դո­րի, ո­րո­շե­ցին Ա­լե­նին «փու­ռը տալ»` այն էլ Ա­շո­տի­կին այդ գոր­ծին խառ­նե­լով: Չէ՞ որ ա­մեն ինչ կար­ծես հարթ էր գնում` Ա­լենն ԱԺ–ում, փո­ղո­ցում և երկ­րով մեկ ծա­վա­լում էր ա­հա­բեկ­ման մթնո­լորտ, ո­րը նա­և քո­ղա­ծած­կույթ էր եր­կիրը թուր­քին «տա­լաշ–տա­լաշ» հանձ­նե­լու գոր­ծըն­թա­ցին: Բայց պարզ է մի բան` ծեր աղ­վես Լև­ո­նը ա­ռանց հիմ­նա­վոր պատ­ճա­ռի, իր ծանր տե­ղից չէր ել­նի և Ա­լե­նի պա­շո­նան­կու­թյուն խա­ղաց­նի: Ընդ­դի­մու­թյունն էլ ի­զուր չէ, որ չշտա­պեց խան­դա­վառ­վել ծե­րու­կի ա­ռա­ջար­կով և լծվել ծե­րու­կի ծրագ­րին, ինչ­քան էլ կաս­կա­ծե­լի քա­րոզ­չա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րի գու­րու բո­րիս­մու­րա­զի­նե­րը «շի­րա տան» Ա­լե­նի թե­մա­յով:

Իսկ կա մի կա­րև­որ պահ: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­շոր խա­ղա­ցող­նե­րին տված ի­րա­րա­մերժ խոս­տում­նե­րի մեջ խճճված Նի­կո­լը, որ հի­մա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կտրուկ շրջա­դար­ձի ա­վան­տյու­րա­յի մեջ է, ե­թե ստիպ­ված լի­նի հրա­ժա­րա­կան տալ, ո՞ւմ ձեռքն է անց­նե­լու երկ­րի ղե­կա­վա­րի ժ/պ–ի գոր­ծա­ռույ­թը` ԱԺ նա­խա­գա­հի: Եվ թե­րևս Նի­կո­լը պատ­ճառ­ներ ու­նե­նա վա­խե­նա­լու, որ ղե­կը հայտն­վի Ա­լե­նի ձեռ­քում, մա­նա­վանդ` աշ­նա­նը սպաս­վե­լիք մայ­րա­քա­ղա­քա­յին ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ: Ե­րև­ի թե վա­խե­նում է, նա նույ­նիսկ «Օմե­գա» Ա­րա­րատ Միր­զո­յա­նից էր վա­խե­նում: Թե­րևս մտա­վա­խու­թյուն­ներ չի ու­նե­նա մի­այն, ե­թե Հայկ Կոն­ջո­րյա­նի պես գորշ և ան­դեմ մե­կը լի­նի, չնա­յած լծակ­ներ ստա­նա­լով, նույ­նիսկ ա­մե­նա­վեր­ջին «չմոն» է ո­գև­որ­վում: Վկան` Ար­թուր Հով­հան­նի­սյա­նը, ո­րը, «բա­նա­կում սո­ված մնա­ցո­ղի» ան­ցյալ ու­նե­նա­լով հան­դերձ, (մեկ էլ Ա­լենն էր բա­նա­կում սո­ված), հի­մա դար­ձավ «ականջ ու լե­զու կտրող»:

Ի դեպ, Նի­կո­լը վա­խե­նա­լու բա­ներ ու­նի և ԱԺԲ–ից: Զի հի­մա Ժի­րայր Սէ­ֆի­լյանն ան­չափ ո­գև­որ­ված է ա­մե­րի­կյան տուր­նե­ով, ո­րի ըն­թաց­քում էլ ԱԺԲ–ն կցվեց լոբ­բիս­տա­կան Լի­վինգս­թոն հիմ­նադ­րա­մին: Սույն հիմ­նադ­րա­մը մին­չև 2011 թվա­կա­նը ԱՄՆ–ում զբաղ­ված էր Ա­լի­և­նե­րի կլա­նի շա­հե­րի լոբ­բին­գով, սա­կայն դա­դա­րեց­րեց, երբ որ Բաք­վից ե­կող նավ­թա­դո­լար­նե­րի հոս­քը կտրվեց: Հի­մա հարց` ո՞վ է Լի­վինգս­թո­նին փող տա­լու և ԱԺԲ–ի հա­մար ու­մի՞ց և ի՞նչ լոբ­բիս­տա­կան ա­ռա­ջադ­րանք է կա­տա­րե­լու: Դրանք հար­ցեր են, ո­րոնք հե­ռու գնա­ցող հե­տև­անք­ներ կա­րող են ու­նե­նալ աշ­խար­հա­կարգ փո­խե­լու եր­կուն­քի ցա­վե­րով տա­ռա­պող աշ­խար­հում:

ՆԻ­ԿՈ­ԼԻ ՎԱՐ­ԿԱ­ՆԻ­ՇԸ` ՄԱՐԴ ՈՒ­ՏՈՂ ԲՈ­ԿԱ­ՍՈ­ՅԻ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿԻՆ

Satana

Գյում­րե­ցի ի­րա­վա­պաշտ­պան Կա­րա­պետ Պո­ղո­սյանն ա­ռանց ա­վե­լորդ նրբան­կա­տու­թյան անդ­րա­դար­ձել է Ա­լե­նի թե­մա­յին. «Փաս­տո­րեն թքա­ծը լի­զեց, կամ հաս­կա­ցան, որ ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րով այ­լևս չեն կա­րո­ղա­նա­լու վե­րար­տադր­վել... Ընդ­դի­մու­թյու­նը մի­աս­նա­կան է և չի խա­ղում նի­կո­լենց օ­րա­կար­գով: Թրքա–ադրբե­ջա­նա­կան ու­ժե­րին մնաց մի վեր­ջին ստո­րու­թյուն, երկ­րում ան­կար­գու­թյուն­ներ հրահ­րել հի­գե­րորդ շա­րա­սյան մի­ջո­ցով, այն է ա­ղան­դա­վոր­ներ, ծռեր, սորո­սա­կան­ներ և տե­լեգ­րա­մով ա­ճեց­րած «բա­ռիկ–նառ­կա­ման­ներ»:

Բայց փաստ չէ, որ ան­կար­գու­թյուն­ներն ի զո­րու են սրանց փրկել: Ըստ բրի­տա­նա­կան Le­ga­tum pros­pe­ri­ty In­dex–ի 2023 թվա­կա­նի հե­տա­զո­տու­թյան, որն ի­րա­կա­նաց­վել է 167 երկր­նե­րի մա­կար­դա­կով Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան վստա­հու­թյու­նը 147–րդն է: Ա­սել է թե, անվս­տա­հու­թյու­նը կա­տա­րյալ է, մա­նա­վանդ, որ հե­տա­զո­տու­թյունն ար­վել էր մին­չև ԱԺ–ի խայ­տա­ռակ «ականջ և լե­զու կտրե­լու» գռե­հիկ խու­լի­գա­նու­թյու­նը և Ա­լե­նի «թքար­շա­վը»: Հի­մա վար­կա­նիշն ըստ է­ու­թյան հա­վա­սար­վել է աֆր­կյան մար­դա­կեր բռնա­պետ Բո­կա­սո­յին, և փաս­տո­րեն «բրի­տա­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը» սրանց փչաց­նում են մին­չև վերջ:

Ար­մեն Ա­շո­տյանն էլ փաս­տում է, որ կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րի վար­կա­նի­շով սրանց գոր­ծե­րը շատ վատ են. «Արդա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը սին հպար­տու­թյամբ ե­րեկ հա­ղոր­դում էր, որ «առա­ջըն­թա­ցով պայ­մա­նա­վոր­ված` Հա­յաս­տա­նը վեր­ջա­պես դուրս է ե­կել ԳՐԵ­ԿՈ–ի գնա­հատ­ման ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյան գոր­ծըն­թա­ցից՝ այ­լևս չհա­մար­վե­լով «հա­մընդ­հա­նուր ան­բա­վա­րար» կա­տա­րո­ղա­կան ու­նե­ցող եր­կիր, որ­պի­սին հա­մար­վում էր 2015–2019թթ. գնա­հա­տում­նե­րի ար­դյունք­նե­րով»: Նա­խա­րա­րու­թյու­նը տպա­վո­րու­թյուն էր փոր­ձում ստեղ­ծել, որ նախ­կին­նե­րը իբր ան­բա­վա­րար է­ին, իսկ ներ­կա­նե­րը` բա­վա­րար: Նա­խա­րա­րու­թյու­նը սա­կայն «հա­մես­տա­բար» լռում է, որ մի­այն 2016 թ. փետր­վա­րի 25–ից մին­չև 2017 թ. հոկ­տեմ­բե­րի 31–ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ընդ­հա­նուր 18 հանձ­նա­րա­րա­կա­նից 5–ը ԳՐԵ­ԿՈ–ն գնա­հա­տել էր բա­վա­րար կամ բա­վա­րար կեր­պով, 12 հանձ­նա­րա­րա­կան` մա­սամբ ի­րա­կա­նաց­ված և մի­այն մե­կը` չկա­տար­ված (xvi)»: Ըստ տա­րի­նե­րի ներ­կա­յաց­նե­լով ցու­ցա­նիշ­նե­րը, ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը փաս­տում է. «Այսպի­սով, ԳՐԵ­ԿՈ–ի զե­կույց­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ 2018–ից hետո Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը մի շարք հանձ­նա­րա­րա­կան­նե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ գոր­ծադ­րում է­ին ան­բա­վա­րար ջան­քեր: 2019 թվա­կա­նին GRECO–ի զե­կույց­րով ա­ռա­ջին ան­գամ կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րի ցու­ցա­նիշ­նե­րով Հա­յաս­տա­նը դաս­վել էր «ընդհա­նուր ան­բա­վա­րար» երկր­նե­րի շար­քում, ին­չը չէր ե­ղել Սերժ Սարգ­սյա­նի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին»: Այ­սինքն` 2018–ին «դը՛մփ–դը՛մփ–հու» ա­նե­լով «Սեր­ժին մեր­ժող» հի­մար­ներն ու ա­պի­կար­նե­րը եր­րորդ նա­խա­գա­հի հետ մեկ­տեղ մեր­ժե­ցին նա­և կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րը: Իսկ Նի­կո­լը մեր եր­կի­րը վե­րա­ծել է կո­ռուպ­ցի­ա­յի մեջ սրըն­թաց թաղ­վող «բա­նա­նա­յին հան­րա­պե­տու­թյան»:

Լավ, գլու­խը քա­րը կո­ռուպ­ցի­ա­յի և բռնապե­տա­կան նո­պա­նե­րի վրա, սա­կայն սրանք լիկ­վի­դաց­նում են բա­նա­կը, զրկում մեզ թուր­քից պաշտ­պան­վե­լու շան­սից: Իսկ ինչ­պես շեշ­տել էր Գա­րե­գին Նժդե­հը. «Սե­փա­կան ու­ժե­րով ինք­նա­պաշտ­պան­վե­լու ա­նըն­դու­նակ ժո­ղո­վուրդ­նե­րը պատժ­վում են մահ­վամբ»: Եվ ազ­գո­վի մա­հա­պատժ­վե­լուն մոտ ենք ա­ռա­վել քան եր­բև­է, զի ա­ռա­ջին պլա­նում են դիս­կուրս­նե­րը` ու­մի՞ց մու­րալ պաշտ­պա­նու­թյուն: Եվ այդ հար­ցում ի­րար թա­ղում են քա­րոզ­չա­կան կեղ­տի մեջ...

Ա­րև­մուտ­քը Փա­շի­նյա­նին անձ­նա­կան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ տա­լու դի­մաց ստա­ցել է հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու խոս­տում: Փա­շի­նյանն այդ խոս­տու­մը հե­տև­ո­ղա­կա­նո­րեն կա­տա­րում է: Այս ամ­սին իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Թե­ւա­նյա­նը: Այ­սինքն` մոր­թա­պաշ­տու­թյու­նը դար­ձել է բա­ցար­ձակ, և այդ հիմ­քով ա­մեն օր 180 աս­տի­ճա­նով կա­րող է շուռ գալ ար­տա­քին վեկ­տո­րը: Դա ար­դեն վեկ­տոր չէ, այլ ֆռիկ: Այդ­պի­սի եր­կի­րը չի կա­րող դաշ­նա­կից­ներ ու­նե­նալ, ոչ ոք չի վստա­հի ոչ մի հար­ցում:

Նի­կո­լին փո­խել ու հե­տո հաս­կա­նալ՝ ո՞վ է դաշ­նա­կից, ով՝ բա­րե­կամ, և ով ինչ ա­րեց կամ չա­րեց, փաս­տում է ՀՀԿ–ական պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչյա­նը: Եվ ի­րոք քա­նի Նի­կո­լը կա, ար­տա­քին գոր­ծե­րում «բար­դակ» է տի­րե­լու, և մի­այն նրան հե­ռաց­նե­լուց հե­տո հնա­րա­վոր է կար­գի բե­րել այդ կեն­սա­կան ո­լոր­տը: Եվ ընդ­հան­րա­պես բո­լոր ո­լորտ­նե­րը: Սա­տա­նան դժոխ­քում չէ, Սա­տա­նան կա­ռա­վա­րու­թյան շեն­քում է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում