Անգլոսաքսերին եւ նրանց հայաստանյան «շպի­ո­ններին» մեկ բան է պետք` «Ալեք­սանդ­րո­պոլի պայմանագիր-2»

Վերլուծություն

ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱ­ՆՈՒՄ ՄԵԾ ՊԱՅ­ԹՅՈՒ­ՆԻ ՀԱ­ՎԱ­ՆԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՇԱՏ ՄԵԾ Է

Կա­ռա­վա­րու­թյան վերջին նիս­տում Նի­կո­լը բա­րե­հա­ճեց մի թե­թեւ անդ­րա­դառ­նալ ա­զե­րի­նե­րի հեր­թա­կան ա­վան­տյու­րա­յին: Խոս­քը՝ նա­խօ­րե­ին խա­ղա­ղա­պահ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ Ար­ցախ մեկ­նող ար­ցախ­ցի­նե­րի մուտքն ար­գե­լա­փա­կե­լու մա­սին է, ո­րի ժա­մա­նակ ա­զե­րի­նե­րը ընդ­հուպ պա­հան­ջել են ստա­նալ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ու­թյուն, հե­տո մեկ­նել:

«ԳՆԴԱ­ԿԸ Ե­ՐԵ­ՎԱ­ՆԻ ԴԱՇ­ՏՈՒՄ Է»

Այն, որ այս հեր­թա­կան քայ­լով Ա­լի­ե­ւը նո­րից ու նո­րից ոտ­նա­հա­րում է մինչ այս ձեռքբեր­ված բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք, ի դեպ, չմո­ռա­նանք, որ հենց նրա օգ­տին են, եւս մեկ ան­գամ հաս­տա­տում է հայտ­նի ճշմար­տու­թյու­նը: Որ Ադր­բե­ջա­նի մի­այն ըն­դու­նե­լի տար­բե­րա­կը՝ Ար­ցա­խի հա­յազր­կումն է, ո­րից հե­տո կաս­կած չկա, որ կանց­նի Հա­յաս­տա­նին: Եվ ա­հա Նի­կոլն այս հեր­թա­կան ա­ղա­ղա­կող փաս­տին ըն­դա­մե­նը ար­ձա­գան­քում է. «Այս փաս­տագր­ված պատ­մու­թյու­նը եւս մեկ ան­գամ ի ցույց է դնում նախ­կի­նում այս ա­ռի­թով մեր հնչեց­րած գնա­հա­տա­կան­նե­րը, եւ այդ գնա­հա­տա­կան­ներն ա­ռա­վել սրվում են Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի 2023-ի փետր­վա­րի 22-ի ո­րոշ­ման ֆո­նին, ո­րի հա­մա­ձայն՝ Ադր­բե­ջա­նը պետք է ձեռն­ար­կի բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Լա­չի­նի մի­ջանց­քի գոր­ծու­նե­ու­թյու­նը լի­ար­ժեք վե­րա­կանգ­նե­լու  հա­մար: Նա­խորդ օր­վա մի­ջա­դե­պը կրկին ար­ձա­նագ­րեց, որ Մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի վճի­ռը չի կա­տար­վում, եւ մենք պետք է շա­րու­նա­կենք սրա­նից բխող մեր մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րը»:

Այ­սինքն, փաստ է, որ այդ «մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րը» ո­րե­ւէ բան առ այ­սօր չեն տվել, եւ կաս­կա­ծից դուրս է, որ չեն էլ տա­լու: Նա­եւ, որ Լա­չի­նի մի­ջանց­քի հետ կապ­ված Հա­ա­գա­յի դա­տա­րան կոչ­ված լի­բե­րաստ կա­ռույ­ցի ո­րո­շու­մն ըն­դա­մե­նը հայ ժո­ղովր­դի «գլխի տակ դրած փա­փուկ բարձ» է, ո­րը չի կա­րող ո­րե­ւէ հե­ռան­կար ու­նե­նալ՝ շատ պարզ պատ­ճա­ռով. երբ այդ գլո­բալ լիբե­րա­լիզ­մի ու լի­բե­րաս­տա­կան կա­տույց­նե­րի գլխին կանգ­նած ԱՄՆ-ն ա­մե­նա­վե­րին մա­կար­դակ­նե­րով հայ­տա­րա­րում է Ադր­բե­ջա­նին ու­ժե­ղաց­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, ա­պա չի կա­րող լի­նել դրա­նից պարզ ազ­դակ, որ լի­բե­րաստ­ներն ի­րենց բո­լոր ջան­քե­րը գոր­ծադ­րում են հա­նուն Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չի: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում՝ Նի­կո­լը կշա­րու­նա­կի «մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րը», թե չի շա­րու­նա­կի, դրա­նից ո­րե­ւէ ար­դյունք չի լի­նե­լու: Հա­մե­նայն­դեպս, այն «ջան­քե­րը», ո­րոնք մինչ այժմ գոր­ծադ­րել է:

Ա­վե­լին, մի­ամ­տու­թյուն կլի­ներ կար­ծել, թե նա այս պար­զա­գույն փաս­տե­րը չի գի­տակ­ցում: Եվ երբ դրա­նից հե­տո, նո­րից «ցրե­լով» սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, որ­պես նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րե­րը ստո­րագ­րած կողմ, շա­րու­նա­կում է այդ տա­փակ «մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րից» խո­սել, ա­պա սա մեկ բան է նշա­նա­կում, որ իր հա­մար վե­րին ա­տյան­նե­րից ե­կած հրա­հան­գա­վոր­ված քա­ղա­քա­կան կուր­սից մա­զա­չափ ան­գամ շեղ­վե­լու միտք չու­նի:

Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ ի­րա­կա­նում շատ ա­վե­լի ռե­ալ քայ­լե­րի հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան: Մաս­նա­վո­րա­պես, նա­խօ­րե­ին ՌԴ ԱԳՆ-ն հեր­թա­կան ան­գամ հի­շեց, որ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյուն տե­ղա­կա­յե­լու թե­ման ա­մե­նե­ւին էլ դեռ փակ­ված չէ: «Գնդա­կը Ե­րե­ւա­նի դաշ­տում է»,- նա­խօ­րե­ին հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րեց ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րի­ա Զա­խա­րո­վան: Ըստ նրա. «Ամեն ինչ կախ­ված է հայ գոր­ծըն­կեր­նե­րից, հենց որ նրանք պատ­րաստ լի­նեն, մենք կկա­րո­ղա­նանք վե­րա­դառ­նալ բո­վան­դա­կա­յին աշ­խա­տան­քի: Ռու­սաս­տանն ու դաշ­նա­կից­նե­րը պատ­րաստ են դի­տորդ­ներ ու­ղար­կել Հա­յաս­տան: Ո­րո­շու­մը կըն­դուն­վի եւ կհա­մա­ձայ­նեց­վի ՀԱՊԿ Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան խորհր­դի մա­կար­դա­կով»:

Այս­պի­սով, մեկ բան է նո­րից ու նո­րից հիմ­նա­վոր­վում: Այն, որ ՀԱՊԿ-ի ռազ­մա­կան ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կա­յումն Ա­լի­ե­ւի հա­մար կա­րող է լուրջ զսպա­շա­պիկ դառ­նալ, էն գլխից էր հաս­կա­նա­լի, երբ այս հար­ցը հայտն­վեց օ­րա­կար­գում: Հաս­կա­նա­լի էր նա­եւ, որ Նի­կո­լը փոր­ձեց հա­մո­զել, թե եվ­րո­պա­կան դի­տորդ­նե­րը կա­րող են ՀԱՊԿ-ին փո­խա­րի­նել, թե­եւ հենց եվ­րո­պա­ցի­նե­րը նույն պա­հին էլ հայտ­նե­ցին, թե ի­րեն­ցը ռազ­մա­կան ա­ռա­քե­լու­թյուն չէ, եւ ի­րենց վրա հույս դնել պետք չէ: Ու երբ այս հա­մա­տեքս­տում Նի­կո­լը մի կող­մից բա­ցա­հայ­տո­րեն մտա­ցա­ծին պատր­վա­կով մեր­ժեց ՀԱՊԿ-ին, բայց նա­եւ դեռ չի կա­րող կամ, որ­պես վեր­ջին շանս, չի ու­զում այդ թե­ման վերջ­նա­կա­նա­պես օ­րա­կար­գից հա­նել: Թե­րեւս, նման է նրան, որ փոր­ձում է ա­ռա­վե­լա­գույնս հար­ցը ձգել, մին­չեւ շատ ա­վե­լի հստակ կդառ­նա, թե տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մի­տում­նե­րը դե­պի ուր են տա­նում, այ­սինքն, թե ծան­րու­թյան նժա­րը վերջ­նար­դյուն­քում որ կողմն է թեք­վե­լու: Թե ին­չու, կա­րե­լի է տաս­նյակ վար­կած­ներ բե­րել, բայց թող­նենք դրանք՝ ֆիք­սե­լով հենց այդ բուն փաս­տը. Նի­կո­լը փոր­ձում է հնա­րա­վո­րինս ձգել ռու­սա­կան կամ ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ կոնկ­րետ քա­լը: Ար­դյուն­քում, Ա­լի­ե­ւը շա­րու­նա­կում է գրո­հել՝ փոր­ձե­լով ձեռ­քը վերց­նել այն ա­մե­նը, ինչ այս ի­րա­վի­ճա­կում կա­րող է:

ՎՐԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ ՍՊԱ­ՍՎՈՒՄ Է ՆՈՐ ՀԵ­ՂԱՇՐՋ­ՄԱՆ ՓՈՐ­Ձ

Ի­րա­կա­նում, թե ինչ սցե­նար­ներ են ա­րեւմ­տյան ստրա­տեգ­նե­րը տես­նում կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ, հե­ծա­նիվ հայտ­նա­գոր­ծել պետք չէ: Ա­մեն բան, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, դեռ 100 տա­րի ա­ռաջ էր ակն­հայտ:  Բա­զում հիմ­նա­վո­րում­նե­րից մի­այն մե­կը՝ բրի­տա­նա­կան գլխա­վոր շտա­բի 1921թ. փետր­վա­րի 16-ի փաս­տա­թուղ­թը. «Գլխա­վոր շտա­բը կար­ծում է, որ քա­նի որ Հա­յաս­տա­նից հա­ջող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ չեն կա­րող ակն­կալ­վել, ան­կախ Հա­յաս­տա­նի ձե­ւա­վոր­ման մի­ակ ճա­նա­պար­հը թուր­քե­րի եւ հա­յե­րի մի­ջեւ հա­մա­ձայ­նու­թյան գալն է թուր­քա­կան սու­բյեկ­տի տակ ինք­նա­վար Հա­յաս­տա­նի ստեղծ­ման մա­սին՝ թուր­քա­կան ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­նե­րով»:

Այ­սինքն, որ­քան էլ որ այդ պա­հին Հա­յաս­տան էր մտել ռու­սա­կան բա­նա­կը, բայց մեկ է, բրի­տա­նա­ցի­նե­րը  շա­րու­նա­կում է­ին հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նել Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նա­գի­րը: Եվ այդ ֆո­նին դժվար չէ նա­եւ հաս­կա­նալ, թե ի­րա­կա­նում այդ պայ­մա­նա­գի­րը ինչ ծա­գում­նա­բա­նու­թյուն ու­նի:

Այն, որ հի­մա ու­նենք բա­ռա­ցի­ո­րեն նույն պատ­կե­րը, դա եւս ակն­հայտ է. է­լի ռու­սա­կան բա­նա­կը տա­րա­ծաշր­ջա­նում է, եւ ինչ­պես ցույց է տա­լիս մեր ուղ­ղու­թյամբ անգ­լո­սաք­սո­նա­կան, այդ թվում՝ դրա տար­բեր գոր­ծիք­նե­րի, նե­րա­ռյալ բրի­տա­նա­կան MI6-ի գե­րակ­տի­վու­թյու­նը, նպա­տա­կը նույնն է: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ օ­ժան­դա­կու­թյան այն խոս­տում­նե­րը, ո­րոնք այս պա­հին հղվում են դե­պի Բա­քու: Ընդ ո­րում, փաս­տը, որ հա­յաս­տա­նյան տար­բեր չի­նով­նիկ­ներ դար­ձել են բրի­տա­նա­ցի­նե­րի մշտա­կան «հյու­րը», իր հեր­թին է վկա­յում, որ ներ­հա­յաս­տա­նյան «շպի­ո­նա­կան» թե­ւը եւս ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է «Ալեք­սանդ­րո­պոլ-2»-ի ուղ­ղու­թյամբ:

Մի­ա­ժա­մա­նակ պարզ է նա­եւ, որ այս խա­ղի է­ֆեկ­տի­վու­թյու­նը մի­այն Հա­յաս­տա­նից եւ Ադր­բե­ջա­նից չէ, որ կախ­ված է: Պետք է նա­եւ Վրաս­տա­նը, ո­րը թե­եւ վեր­ջերս կա­րո­ղա­ցավ խու­սա­փել պե­տա­կան հե­ղաշր­ջու­մից, բայց նա­եւ հաս­կա­նա­լի է, որ ա­մե­րի­կա­ցի­ներն այդ­քան հեշտ նա­հան­ջող­նե­րից չեն: Ու ա­հա պետ­քար­տու­ղար Բլին­քե­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը ե­կավ հու­շե­լու, որ Վրաս­տա­նում իշ­խա­նա­փո­խու­թյան նոր փոր­ձի պետք է մոտ ժա­մա­նակ­ներս սպա­սել: Այս­պես, ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րը, մի կողմ թող­նե­լով, որ Թրամ­փի հետ կապ­ված վեր­ջին խայ­տա­ռա­կու­թյու­նից հե­տո հենց ԱՄՆ դա­տա­կան հա­մա­կարգն է հայտն­վել հա­մա­տա­րած քննա­դա­տու­թյան թի­րա­խում, հան­կարծ հայ­տա­րա­րեց, թե Վրաս­տա­նի Ար­դա­րա­դա­տու­թյան բարձ­րա­գույն խորհր­դի չորս ան­դամ­ներ ներ­քաշ­ված են «զգա­լի կո­ռուպ­ցի­ա­յի» մեջ: Ա­վե­լին, որ ԱՄՆ-ն պատ­ժա­մի­ջոց­ներ է սահ­մա­նել նրանց նկատ­մամբ: «Այդ ան­ձինք չա­րա­շա­հել են Վրաս­տա­նի դա­տա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի եւ Ար­դա­րա­դա­տու­թյան բարձ­րա­գույն խորհր­դի ան­դամ­նե­րի ի­րենց պաշ­տո­նե­ա­կան դիր­քը՝ խա­թա­րե­լով օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյու­նը եւ հան­րա­յին վստա­հու­թյու­նը Վրաս­տա­նի ի­րա­վա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ»,- ա­սել է Բլին­քե­նը: Կա­րող է խախ­տել են, կա­րող է՝ չեն խախ­տել: Վրաս­տա­նում դա պետք է բա­ցա­հայ­տե­ին եւ մե­ղա­վոր­նե­րին պատ­ժե­ին: Ու ինչ է, Բլին­քե­նը էլ բա­նու­գործ չու­նի՞, որ ինչ-որ օ­տա­րերկ­րյա մանր պաշ­տո­նյա­նե­րի մա­սին է այս­քան մտա­ծում: Թե՞ սրան կհա­ջոր­դի մե­ղադ­րան­քը, թե՝ վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը  չեն հե­տե­ւել, այ­սինքն՝ ի­րենք էլ են կո­ռում­պաց­ված, ո­րի ֆո­նին, ի­հար­կե, կա­րե­լի է մի «գե­ղե­ցիկ հե­ղա­փո­խու­թյուն» սար­քել:

 Իսկ ա­հա Ռու­սաս­տա­նի ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Սեր­գեյ Նա­րիշ­կի­նը շատ ա­վե­լի բաց տեքս­տով խո­սեց Վրաս­տա­նի մա­սին: Ըստ նրա, Ա­րեւմուտ­քը ձգտում է Վրաս­տա­նը հա­կա­մար­տու­թյան մեջ գցել Ռու­սաս­տա­նի հետ եւ նրա հետ բա­ցել երկ­րորդ ճա­կատ: Հաշ­վի  առ­նե­լով, որ ԱՄՆ-ն ձա­խո­ղեց ՌԴ-ի դեմ շրջա­փա­կում ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցը:

Այս­պի­սով այն, որ ա­մե­րի­կյան թե­ւը գոր­ծադ­րում է բո­լոր ջան­քե­րը՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նը ամ­բող­ջո­վին պայ­թեց­նե­լու եւ հա­կա­ռու­սա­կան երկ­րորդ ճա­կա­տի վե­րա­ծե­լու հա­մար, գնա­լով մի­այն ա­վե­լի ցցուն է դառ­նում: Ինչ­քա­նո՞վ կստաց­վի, դա ար­դեն հար­ցի մյուս կողմն է:

ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ

Բայց վե­րա­դառ­նանք Նի­կո­լին, ով նկա­րագր­ված ի­րա­վի­ճա­կի ֆո­նին, սո­վո­րա­կա­նի պես ար­դա­րաց­նե­լով ա­զե­րի­նե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նման մի միտք եւս հայտ­նեց. «Հա­մաշ­խար­հա­յին այս ան­կա­յուն եւ ա­նո­րոշ մի­ջա­վայ­րում մեզ անհ­րա­ժեշտ են ա­մուր նյար­դեր եւ զսպվա­ծու­թյուն՝ տար­ծաշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կը պայ­թեց­նե­լու հար­ցում շա­հագր­գիռ ու­ժե­րին տուրք չտա­լու հա­մար»: Ի­հար­կե՝ բա­ցատ­րու­թյուն, թե կոնկ­րետ ով­քեր են այդ «շա­հագր­գիռ ու­ժե­րը», նա չտվեց, ինչ­պես որ մինչ այս չմեկ­նա­բա­նեց, թե այդ ի՞նչ «5-րդ շա­րա­սյան» գոր­ծու­նե­ու­թյան պատ­ճա­ռով տա­նուլ տվե­ցինք պա­տե­րազ­մը:

Այն, որ անգ­լո­սաք­սե­րը եւ Իս­րա­յելն են շա­հագրգռ­ված «տար­ծաշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կը պայ­թեց­նե­լու հար­ցում», ու որ Ա­լի­եւն էլ աշ­խա­տում է նրանց օգ­տին, հաս­կա­նում են բո­լո­րը, ա­վե­լի ճիշտ, այս­տեղ երկ­րորդ կար­ծիք պար­զա­պես չկա: Նի­կո­լին նկա­տի չու­նենք, նրա­նից ա­մեն բան սպա­սե­լի է ու, ի­հար­կե, կա­րող է երկ­րորդ կար­ծիք ու­նե­նալ: Բայց ե­թե ոչ, ու­րեմն ի՞նչ է, ար­դեն սկսում է կա­մաց-կա­մաց այդ թե­ւին քննա­դա­տե՞լ: Թե՞ սա նոր «տրյուկ» է՝ ժո­ղովր­դին պա­տե­րազ­մով վա­խեց­նե­լու եւ դրա­նով հա­յաս­տա­նյան նոր տա­րածք­նե­րի՝ ա­ռանց կրա­կո­ցի հանձ­նու­մը «բա­ցատ­րե­լու» հա­մար:

Ա­մեն դեպ­քում, մեկ բան հաս­տատ է՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր ֆո­նը հա­սել է իր լար­վա­ծու­թյան գա­գաթ­նա­կե­տին, եւ մեծ պայ­թյու­նի հա­վա­նա­կա­նու­թյու­նը շատ մեծ է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում