Ինչու են Լավրովն ու Չավուշօղլուն քննարկում հայ-թուրքական սահմանի հարցը

Վերլուծություն

Ի­րա­կա­նում որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան մեր տա­րա­ծաշր­ջա­նում մեծ պայ­թյու­նի հե­ռան­կա­րը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=252658&l=am):

Քա­նիցս կար­ծիք հայտ­նել ենք եւ կրկնենք. ներ­կա ու­ժա­յին բա­լան­սի պա­րա­գա­յում ա­ռանց Թուր­քի­ա­յին ներգ­րա­վե­լու, ՌԴ-ի դեմ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու ԱՄՆ-ի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին փոքր են: Բայց ար­դեն հա­ջորդ ա­միս Թուր­քի­ա­յում ընտ­րու­թյուն­ներ են, եւ հաս­կա­նա­լի է, որ իշ­խա­նա­փո­խու­թյան դեպ­քում կու­նե­նանք մեկ այլ ի­րա­վի­ճակ:

Եվ ա­հա, մինչ ընտ­րու­թյուն­նե­րը Թուր­քի­ա մեկ­նեց ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը, նա­եւ չմո­ռա­նանք, որ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է Պու­տի­նի հնա­րա­վոր այ­ցի մա­սին: Գու­մա­րած, ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է նա­եւ ՌԴ-Իրան-Թուր­քի­ա-Սի­րի­ա քա­ռա­կողմ ձե­ւա­չա­փը, թե­եւ այս ուղ­ղու­թյամբ դեռ սպա­սո­ղա­կա­նու­թյուն կա՝ կապ­ված թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րից բխող ա­նո­րո­շու­թյուն­նե­րի հետ:

Ի­հար­կե, տրա­մա­բա­նո­րեն, դա­տե­լով առ­կա վար­կա­նի­շնե­րից, կա տե­սա­նե­լի հա­վա­նա­կա­նու­թյուն, որ Էր­դո­ղա­նը կպարտ­վի: Բայց մի­եւ­նույն ժա­մա­նակ, երբ Լավ­րո­վը մեկ­նում է Ան­կա­րա՝ ռազ­մա­վա­րա­կան հար­ցեր քննար­կե­լու, դա նա­եւ ակ­նար­կի է նման­վում, որ Մոսկ­վա­յում այլ պատ­կե­րա­ցում­ներ  ու­նեն թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ել­քի հետ կապ­ված: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այ­ցի օ­րա­կար­գում բա­վա­կա­նին լուրջ հար­ցեր է­ին, եւ եր­կուս­տեք պար­զա­պես ա­նի­մաստ կլի­ներ դրանք ան­գամ քննար­կել, ե­թե Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կան ճա­կա­տագ­րի հար­ցում խո­րը մտա­վա­խու­թյուն­ներ լի­նե­ին:

Մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցե­րից մե­կը, ո­րը լի­նե­լու է օ­րա­կար­գում, հնչեց­վեց դեռ մին­չեւ այ­ցի մեկ­նար­կը: Ըստ ռու­սա­կան պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան՝ բա­ցի գլո­բալ ա­մե­նա­սուր հար­ցե­րից, Լավ­րովն ու Չա­վու­շօղ­լուն անդ­րա­դառ­նա­լու են նա­եւ հա­րավ­կով­կա­սյան ուղ­ղու­թյա­նը, այդ թվում՝ կքննար­կեն Հա­յաս­տա­նի եւ Թուր­քի­ա­յի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վերսկս­ման, այդ շրջա­նա­կում՝ տրանս­պոր­տա­յին ու­ղի­նե­րի եւ կա­պի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցը: Ի­հար­կե, դեռ պետք է սպա­սել բուն քննար­կում­նե­րին եւ ար­դյունք­նե­րին՝ հնա­րա­վո­րինս հաս­կա­նա­լու հա­մար, թե ինչ է քննարկ­վե­լու, ին­չու եւ այլն: Բայց փաս­տը, որ այ­ցին նա­խոր­դող պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյամբ ՌԴ ԱԳՆ-ն այս հար­ցը բե­րեց ա­ռա­ջին պլան, ար­դեն իսկ շատ բան է հու­շում: Մաս­նա­վո­րա­պես, որ ե­թե ներ­կա ընդ­հա­նուր լար­վա­ծու­թյան ֆո­նին հենց կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի խնդիրն է բեր­վում ա­ռա­ջին պլան, ա­պա դա նա­եւ ակ­նարկ է, որ ընդ­հա­նուր ռազ­մա­վա­րա­կան հար­ցե­րում ար­դեն իսկ կան ո­րո­շա­կի նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­ր:

Չնա­յած, նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի  հա­վա­նա­կա­նու­թյու­նը ի­րոք ի­րա­տե­սա­կան է թվում, հաշ­վի առ­նե­լով նա­եւ գլո­բալ եւ մեծ տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա խոր­քա­յին փո­փո­խու­թյուն­ներն ու ձե­ւա­վոր­վող ի­րո­ղու­թյուն­նե­րը: Նախ, դրա­կան դի­նա­մի­կան շա­րու­նակ­վում է Ի­րա­նի եւ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի, մի­ա­ժա­մա­նակ՝ սա­ուդ­նե­րի եւ ա­սա­դյան Սի­րի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ո­րոնք ԱՄՆ-ն տա­րի­նե­րով փչաց­նում էր: Իսկ Թուր­քի­ան, ի­հար­կե, հա­զիվ թե ցան­կա­նա այդ ի­րա­վի­ճա­կից ան­մասն մնալ, ե­թե, ի­հար­կե, իշ­խա­նա­փո­խու­թյան մի­ջո­ցով նո­րից չանց­նի ա­մե­րի­կյան լի­ա­կա­տար վե­րահս­կո­ղու­թյան տակ:

Շատ ա­վե­լի լուրջ են գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րը: Ար­դեն նա­եւ Թրամ­փը՝ ԱՄՆ նախ­կին նա­խա­գահն է բաց տեքս­տով խո­սում դո­լա­րի մայ­րա­մու­տից, ո­րը մի­այն նրան ձեր­բա­կա­լե­լու հետ կապ­ված «նեղաց­կո­տու­թյամբ» չես բա­ցատ­րի: Ա­վե­լին, նա­խօ­րե­ին Ար­ժույ­թի մի­ջազգա­յին հիմ­նադ­րա­մը ներ­կա­յաց­րեց այն ի­րա­վի­ճա­կը, որն ա­ռա­ջա­ցել է հա­մաշ­խար­հա­յին տնտե­սու­թյու­նում: Ըստ այդմ, Ա­սի­ա­յի տնտե­սու­թյու­նը 50%-ով ա­վե­լի մեծ է, քան Հյու­սի­սա­յին Ա­մե­րի­կա­յի­նը: Իսկ «Եվրա­սի­ան» 3 ան­գամ ա­վե­լի մեծ է, քան ԱՄՆ-ը (78 տրի­լի­ոն դո­լար՝ 26 տրի­լի­ոն դո­լա­րի դի­մաց):

Սա այն է, ին­չը վա­խեց­նում է ԱՄՆ-ի իս­թեբ­լիշ­մեն­տին: Եվ սա է ի­րա­կան պատ­ճա­ռը, որ մենք տես­նում ենք պա­տե­րազմ Ռու­սաս­տա­նի եւ ՆԱ­ՏՕ-ի մի­ջեւ, եւ թե ին­չու է ԱՄՆ-ը հու­սա­հա­տո­րեն սադ­րում Չի­նաս­տա­նին:

Սրանք ար­դեն հստակ փաս­տեր են, որ նախ­կի­նում հա­մաշ­խար­հա­յին տնտե­սու­թյան կե­սից ա­վե­լի­ին տի­րա­պե­տող ԱՄՆ-ն ինչ­քան է դիր­քե­րը զի­ջել: Եվ, որ­պես հե­տե­ւանք, կոնկ­րետ դեպ­քում Թուր­քի­ան, բնա­կան է, որ պետք է սկսի բո­լո­րո­վին այլ ուղ­ղու­թյամբ հա­յաց­քը գցել: Իսկ ա­հա Ա­լի­ե­ւը պետք է շատ շտա­պի...

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում