Ինձագին` «Սալերնիտանայի» հետ դեմ խաղի մասին
ՍպորտՄիլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը «Սալերնիտանայի» հետ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում.
«Բարդ է այսպիսի հանդիպումներից հետո որեւէ բան ասել։ Մենք վատ չխաղացինք եւ թանկ վճարեցինք գոլային պահերի վատ իրացման համար։ Բարդ է հասկանալ, թե ինչու խաղացինք ոչ ոքի։
Մենք հիասթափված ենք, բայց այս անհաջողությունը պետք է մեզ նոր ուժեր տա»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

