Կոնստանտին Օրբելյանի եւ Լիպարիտ Ավետիսյանի ստեղծագործական համագործակցությունը շարունակվում է

Մշակութային

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը «Delos Music» նշանավոր ընկերության կողմից ձայնագրել է 20-րդ հոբելյանական ալբոմը, որում ներառված են տենորի համար գրված 13 նշանավոր արիաներ հայ տաղանդաշատ օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ։ Սա Լ. Ավետիսյանի առաջին անհատական ալբոմն է, որի ձայնագրման առաջարկը դեռեւս տարիներ առաջ արվել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի կողմից։

Լիպարիտ Ավետիսյանը կարեւորելով համագործակցությունը Կ. Օրբելյանի հետ՝ նշեց. «Այս ձայնագրության մտահղացումը մաեստրո Օրբելյաննին էր, եւ մենք պլանավորել էիք դեռ չորս տարի առաջ այն իրագործել, բայց հայտնի պատճառներով՝ պատերազմ, համավարակ, այնուհետեւ իմ զբաղվածության պատճառով չէր հաջողվում գոնե հինգ օր ազատ ժամանակ ունենալ, որպեսզի հանդիպեինք Կաունասում եւ իրականացնեինք ձայնագրությունը։ Այս տարի, բարեբախտաբար, հաջողվեց։ Ձայնագրության համար հատկացրել էինք չորս օր, սակայն ավարտեցինք երեք օրում։ Ձայնագրել ենք տենորի համար գրված 13 հայտնի արիաներ, գրեթե բոլոր արիաներն էլ իմ խաղացանկից են, այսինքն՝ բոլոր այդ դերերով ես ներկայանում եմ աշխարհի տարբեր բեմերում»։

Լիպարիտ Ավետիսյանը սովորել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Բ.Կուդրյավցևի դասարանում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում: Ներկայումս արտիստը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։

«Նախ պետք է ասեմ, որ անչափ կարոտել էի մաեստրո Օրբելյանին։ Շատ ուրախ եւ հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան։ Մաեստրո Օրբելյանն ինձ համար ավագ եղբայր է, ընկեր, ում խորհուրդնեը մշտապես շատ կարեւոր են ինձ համար։ Այն դրական ու ջերմ մթնոլորտը, որ կարողանում է մշտապես ստեղծել մաեստրոն եւ այդ էներգետիկան փոխանցել շրջապատին գլխավոր գրավականն է հանդիսանում այսպիսի մեծածավալ նախագծերը դյուրությամբ իրագործելու համար։ Հուսով եմ, որ առաջիկայում մենք նոր ու հետաքրքիր համատեղ նախագծերով հանդես կգանք»,- նշեց իր խոսքում Լիպարիտ Ավետիսյանը։

Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր Կոնստանտին Օրբելյան) տեղի է ունեցել նաեւ Լիպարիտ Ավետիսյանի եւ ամերիկացի օպերային երգչուհի Քրիստին Սամփսոնի համատեղ համերգը։ Համերգային երեկոն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում