Մինչեւ սեպտեմբեր ավագանին կշարունակի գործել. կլինեն հերթական ընտրություններ. Խաժակյան

Ներքաղաքական

Երեւանի ավագանին քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանել այսօր, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել` հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: Իսկ թե որքանո՞վ է նման որոշումը համապատասխանում օրենսդրությանը, «Իրավունքը» պարզեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ տեսակետը:

— Ի՞նչ է հաջորդելու Երեւանի քաղաքապետի այսօրվա «չընտրությանը»: Հնարավո՞ր է, որ ավագանին ազատ արձակվի:

— Օրենքի կարգավորումը բաց է եւ թողնում է մեկնաբանությունների տեղ, թե ինչ պետք է հաջորդի: Այն կարգավորումը, որին հղում է տալիս Երեւանի ՏԻՄ օրենքը, կարծես, չի պարտադրում ավագանու ժամկետի կրճատում: Ուստի` մնում է հարցը, ըստ էության, քաղաքական որոշման վրա, թե ինչպես պետք է այն շարունակվի: Որքանով հասկանում եմ` ոչինչ  չի հաջորդելու` մինչեւ ավագանու նստաշրջանի ավարտը, այսինքն` մինչեւ սեպտեմբեր ավագանին կշարունակի գործել: Իսկ քաղաքապետի պարտականությունները  կկատարի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը: Հետո, ըստ ամենայնի, կլինեն հերթական ընտրություններ:

— Բայց կան պնդումներ, որ քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու նիստը գումարելու պահից, այս պարագայում` ապրիլի 11-ից սկսած, ավագանին պարտավոր է երկշաբաթյա ժամկետում ընտրել քաղաքապետ: Իսկ եթե չի ընտրում, ապա այդ պահից սկսած եւս երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը պարտավոր է նշանակել նոր ընտրություններ:

Նշանակման խնդիր այս պարագայում չկա, քանի որ քաղաքապետի առաջին տեղակալը կատարելու է ամբողջ ծավալով պարտականությունները: Իսկ ավագանու ժամկետի կրճատման մասով կա բաց, որն ըստ այդմ` թույլ է տալիս կայացնել քաղաքական որոշում:

— Այդուհանդերձ, մասնակցելո՞ւ եք այսօրվա կայանալիք ավագանու նիստին` քաղաքապետ ընտրելու օրակարգով:

— Նույնիսկ եթե մասնակցենք, կլինի պարզապես տեխնիկական մասնակցություն, որովհետեւ քաղաքապետի թեկնածուի առաջադրման խնդիր չկա` լավ հասկանալով, որ, ըստ էության, հաջորդ քաղաքապետը պետք է ընտրվի արդեն ժողովրդի կամարտահայտությամբ, նաեւ այն պատճառով, որ, ըստ էության, հինգ տարին այս ավագանու բոլորում է:

— Իսկ «Լուսավոր Հայաստանը» վերջնական որոշում ունի՞, թե ընտրություններին ինչ ձեւաչափով է մասնակցելու:

— Այս պահին դրա հետ կապված քննարկում չկա, քանի որ դեռեւս ժամանակ ունենք: Մինչ այդ, քաղաքական դաշտը կհստակեցվի, եւ մենք էլ որոշում կկայացնենք: Կածում եմ` դա կլինի երկու-երեք ամիս անց:

— Եթե չեմ սխալվում, Դուք չէիք բացառել ՔՊ-ի հետ համագործակցությունը: Կարո՞ղ է ավագանու ընտրություններին վերականգնվի «Ելք» դաշինքը:

— Կարծում եմ` սա «Ելքի» առանձին երեք ուժերի որոշման հարց է: Ինձ նման քննարկում հայտնի չէ, որ այս երեք ուժերից որեւէ մեկում, այդ թվում եւ մեզ մոտ նման քննարկում ընթացել է: Քննարկում չի եղել, իսկ մնացյալը ժամանակի հարց է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում