Վերընտրվելով` Էրդողանը կփոխի՞ ներկա կուրսը

Վերլուծություն

Ի­հար­կե, այն ի­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք այ­սօր զար­գա­նում են հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյու­ննե­րի շուրջ (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=252923&l=am), մե­ծա­պես կախ­ված են Ան­կա­րա­յի դիր­քո­րո­շու­մից: Սա­կայն հենց «Անկա­րա­յի դիր­քո­րո­շում» աս­վածն է, որ ներ­կա­յումս խիստ ա­նո­րոշ է: Նկա­տի ու­նենք, որ ընտ­րու­թյուն­ներ են, այս պա­հին Էր­դո­ղա­նի հետ ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վես, վա­ղը կա­րող է չե­ղարկ­վել, ե­թե նա պարտ­վի:

Բայց կպարտ­վի՞ Էր­դո­ղա­նը:

Թե­եւ մի շարք աղ­բյուր­ներ կան­խավ խո­սում են Էր­դո­ղա­նի ցածր վար­կա­նի­շի եւ ընդ­դի­մու­թյան գրե­թե մի­ան­շա­նակ հաղ­թա­կան շան­սե­րի մա­սին, սա­կայն, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, ա­մեն բան այդ­քան մի­ան­շա­նակ չէ: Այ­սինքն, ինչ­քան էլ, որ Էր­դո­ղա­նը վար­կա­նի­շի հետ կապ­ված խո­ցե­լի տե­ղեր ու­նի (տնտե­սու­թյուն, փո­խար­ժեք եւ այլն), բայց նա­եւ կան ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու ու­նակ գոր­ծոն­ներ (երկրա­շար­ժի ար­հես­տա­կա­նու­թյան վար­կա­ծը, Թուր­քի­ա­յում ա­ճող հա­կա­ա­մե­րի­կա­նիզմն ու հա­կա­իս­րա­յե­լիզ­մը, Ի­րա­նի` շի­ա մահ­մե­դա­կա­նու­թյան լի­դե­րի եւ ՌԴ-ի ա­ջակ­ցու­թյու­նը` Թուր­քի­ա­յում ԱՄՆ ազ­դե­ցու­թյան կտրուկ ա­ճը կան­խե­լու հա­մար եւ այլն):

Եվ ա­հա, ներ­կա­յիս բո­լոր հար­ցում­նե­րը հու­շում են, որ ե­թե ժա­մա­նա­կին ընդ­դի­մու­թյան վար­կա­նիշն է­ա­կա­նո­րեն ա­ռաջ էր ան­ցել, ա­պա վեր­ջին ժա­մա­նակ­ներս նման պատ­կեր է:

Optimar-ի հար­ցում­նե­րում Էր­դո­ղա­նը ստա­ցել է ձայ­նե­րի 45,9%-ը, իսկ ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծուն՝ Քը­լըչ­դա­րօղ­լուն՝ 43,9%-ը:

Metropole-ի հարց­ման ար­դյուն­քում Էր­դո­ղա­նը ստա­ցել է 41,1 տո­կոս, իսկ Քը­լըչ­դա­րօղ­լուն՝ 42,6 տո­կոս:

Asal-ի հար­ցում­նե­րում Էր­դո­ղա­նը ստա­ցել է 46,8 տո­կոս, իսկ Քը­լըչ­դա­րօղ­լուն՝ 42,2 տո­կոս:

Areda հար­ցու­մով՝ Էր­դո­ղա­նը հա­վա­քում է 50,1%, Քը­լըչ­դա­րօղ­լուն՝ 43,4% (երկրորդ փու­լում):

Ի­հար­կե, հար­ցում­նե­րը կա­րող են մի փորքր «դզված-փչված» լի­նել: Սա­կայն ընդ­հա­նուր ֆոնն այն է, որ Էր­դո­ղանն ու­նի ընդ­դի­մու­թյան հետ հա­մե­մա­տա­բար հա­վա­սար, ո­րոշ դեպ­քե­րում մի փոքր գե­րա­զան­ցող վար­կա­նիշ: Ընդ ո­րում, Էր­դո­ղա­նը ո­րո­շա­կի­ո­րեն դիր­քա­յին բա­րե­լա­վում ու­նի, իսկ ընդ­դի­մու­թյու­նը կորց­նում է դիր­քե­րը: Իսկ դա  հենց այն նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճակն է, երբ Էր­դո­ղա­նի կար­գի ծեր աղ­վես­ն ի­րեն զգում է ինչ­պես ձու­կը ջրում:

Գու­մա­րենք սրան նա­եւ վար­չա­կան ռե­սուր­սը, ո­րը Թուր­քի­ա­յում Հա­յաս­տա­նից էլ լավ է կի­րառ­վում: Գու­մա­րենք կրո­նա­կան գոր­ծո­նը, որն աշ­խա­տում է Էր­դո­ղա­նի օգ­տին: Գու­մա­րենք այն, որ քրդա­մետ կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վոր­ված ընդ­դի­մու­թյան մեջ չեն, այ­սինքն՝ Էր­դո­ղա­նին դեմ քրդա­կան ձայ­նե­րը չեն հաս­նե­լու Քը­լըչ­դա­րօղ­լո­ւին, եւ այս­պես շա­րու­նակ:

Այս­պի­սով, ու­նի՞ Էր­դո­ղա­նը հաղ­թե­լու շան­սեր: Ե­թե նախ­կի­նում հիմ­նա­կա­նում այս հար­ցադ­րումն է­ին ա­ռաջ քա­շում թուր­քա­կան վեր­լու­ծա­բան­նե­րը, ա­պա հի­մա այդ հար­ցու­մը մի փոքր այլ տեսք է ստա­ցել՝ ու­նի՞ Էր­դո­ղա­նը պարտ­վե­լու տար­բե­րակ­ներ:

Ի­հար­կե, ե­թե Էր­դո­ղա­նին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հա­ջող­վի հաղ­թել, ա­պա այդ դեպ­քում կա նա­եւ այն հար­ցը, թե կպահ­պա­նի՞ ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յիս մո­դե­լը, թե՞ նրանց կա­րիքն այ­լեւս չու­նե­նա­լով, կա­րող է գնալ կտրուկ շրջա­դար­ձե­րի: Սա­կայն այս­տեղ էլ ո­րո­շա­կի են­թադ­րու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն կա:

Նախ, Էր­դո­ղա­նին պե՞տք է դե­պի ԱՄՆ կտրուկ շրջա­դարձ: Թուր­քա­կան ընտ­րու­թյու­նեն­րից հե­տո ար­դեն ԱՄՆ-ն է մտնե­լու նա­խընտ­րա­կան ե­ռու­զե­ռի մեջ, ընդ ո­րում, դա կըն­թա­նա ծայ­րա­հեղ սուր: Փաստն այն է, որ հատ­կա­պես քրե­ա­կան գոր­ծի աղմ­կոտ պատ­մու­թյու­նից հե­տո Թրամփն ու­նի վար­կա­նի­շի կտրուկ թռիչք, Բայ­դե­նը՝ կտրուկ ան­կում, ու այդ ֆո­նը փո­խե­լու տար­բե­րակ­ներ պար­զա­պես տե­սա­նե­լի չեն:

Կա նա­եւ դե­պի Եվ­րո­պա շրջա­դար­ձի տար­բե­րա­կը: Բայց ա­հա օ­րերս Չի­նաս­տա­նում մեկ շատ հե­տաքր­քիր դե­տալ ար­ձա­նագր­վեց:   Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ կամ ոչ պաշ­տո­նա­կան լեզ­վով՝ ԵՄ նա­խա­գահ Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նը, ով Մակ­րո­նի հետ մի­ա­սին Չի­նաս­տա­նում էր, Եվ­րո­պա է վե­րա­դար­ձել օ­դա­նա­վա­կա­յա­նի սո­վո­րա­կան տեր­մի­նա­լի մի­ջո­ցով՝ ու­ղե­բե­ռի զննու­մով եւ անձ­նագ­րի ստուգ­մամբ (լու­սան­կա­րում): Նա­եւ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում ժես­տե­րի մո­լի սի­րա­հար չի­նա­ցի­նե­րը, հաս­կա­նա­լի է, որ ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կա­նո­րեն չէ, որ Եվ­րա­մի­ու­թյան ղե­կա­վա­րին այս­պես են տուն ճա­նա­պար­հել: Որ­պես շար­քա­յին քա­ղա­քա­ցու` ԵՄ ղե­կա­վա­րին օ­դա­նավ թող­նե­լը պարզ ակ­նարկ է, որ Պե­կի­նը «թքած ու­նի» ԵՄ-ի հե­ղի­նա­կու­թյան վրա եւ ա­վե­լի նա­խընտ­րում է գործ ու­նե­նալ ա­ռան­ձին եվ­րո­պա­կան երկր­նե­րի հետ: Նա­եւ, որ ըն­դա­մե­նը շար­քա­յին քա­ղա­քա­ցի ըն­կալ­վող տի­կին Ուր­սու­լա­յի այ­ցը ո­րե­ւէ է­ֆեկտ չի կա­րող ու­նե­նալ Պե­կի­նի քա­ղա­քա­կա­նու­թյան վրա: Ու այս ի­րա­վի­ճա­կում մի­աս­նա­կան Եվ­րո­պան կա­րո՞ղ է ար­դի աշ­խար­հում հա­վակ­նել ինք­նու­րույն բե­ւե­ռի ֆունկ­ցի­ա­յի:

Ա­րեւ­մուտ­քի` նման խո­րը ան­որոշ հե­ռան­կար­նե­րի ֆո­նին Էր­դո­ղա­նը կշտա­պի՞ այդ ուղ­ղու­թյամբ թռիչ­քի. մի տե­սակ ան­հա­վա­նա­կան է: Իսկ այդ դեպ­քում պետք է Մոսկ­վա-Պե­կին-Թեհ­րան ուղ­ղու­թյան հետ չթշնա­մա­նալ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում