Շպիոններ բոլոր երկրների, համեցե´ք

Վերլուծություն

Վեր­ջին սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պը կա­րող էր ծի­ծա­ղե­լի լի­նել, ե­թե այդ­քան ող­բեր­գա­կան ե­րան­գա­վո­րում չու­նե­նար: Այս­պես, պարզ­վում է, որ ա­զե­րի­նե­րը, ռազ­մա­կան հան­դեր­ձա­վոր­մամբ, կա­րող են հան­գիստ թա­փան­ցել Հա­յաս­տա­նից ներս, գալ-հաս­նել բնա­կա­վայ­րեր, ան­գամ, ըստ հրա­պա­րա­կա­յին աղ­բյուր­նե­րի, մտնել տնե­րը, ու­տել-խմել, զգես­տա­փոխ­վել, դուրս գալ գյու­ղա­մեջ... Ու մի­այն այդ­քա­նից հե­տո մե­կին հայտ­նա­բե­րում են, նրա հետ ե­ղած­նե­րի մա­սին էլ ձայն ու ծպտուն չկա:

ԷՍ­ՏԻ ՀԱ­ՄԵ­ՑԵ՛Ք

Ի­հար­կե, կա­րող է եւ սա պա­տա­հա­կա­նու­թյուն լի­նել. մարդ են, սա­րե­րում մո­լոր­վել են, մար­դա­շատ վայ­րեր չեն, եւ կա­րո­ղա­ցել են ա­ռա­ջա­նալ: Չնա­յած, այս պատ­մու­թյան դե­տալ­նե­րից մե­կը կա­րո՞ղ է պա­տա­հա­կան լի­նել: Այն հրա­պա­րա­կա­յին լու­րը, որ ա­զե­րի­նե­րը հանգր­վա­նել են հենց այն տա­նը, որ­տեղ մեկ ա­միս ա­ռաջ ե­ղել էր Նի­կո­լի կի­նը: Նա­եւ այն, որ ա­զե­րի­նե­րը Սյու­նիք ներ­թա­փան­ցե­ցին հենց այն օ­րը, երբ այդ վայ­րե­րում էր նա­եւ Նի­կո­լը՝ «հե­րո­սա­բար» պաշտ­պան­վե­լով իր վրա նետ­ված հո­վա­նոց­նե­րից:

Բայց ե­թե ան­գամ այս ա­մե­նից մի կողմ ենք թող­նում բո­լոր տրա­գի­կո­մե­դիկ եւ կաս­կա­ծե­լի դե­տալ­նե­րը, մեկ է, պատ­կե­րը մնում է ծայ­րա­հեղ մռայլ: Այն է, Հա­յաս­տա­նի սահ­ման­ներն այն աս­տի­ճա­նի թա­փան­ցիկ են, որ ով ու­զի, երբ ու­զի եւ ինչ նպա­տա­կի հա­մար ու­զի, կա­րող է ներ­թա­փան­ցել մեր տա­րածք: Ընդ ո­րում, Սյու­նիք, ո­րի անվ­տան­գու­թյան թե­ման ներ­կա­յումս դրված է ա­մե­նայն սրու­թյամբ: Ստաց­վում է այս­պես. թշնա­մուն պետք է լրտե­սե՞լ Սյու­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գը, բա­րի գա­լուստ, դռնե­րը լայ­նո­րեն բաց են, զգա­ցեք ձեզ ինչ­պես սե­փա­կան տա­նը: Ու սրա­նից հե­տո զար­մա­նում ենք, որ Հեյ­դա­րո­վի­չը Սյու­նիքն իր «պա­պե­նա­կան բոս­տանն» է հա­մա­րում:

Չնա­յած, այս ա­մե­նին զու­գա­հեռ եւս մեկ ցնցող դրվագ ի հայտ ե­կավ, ո­րը ցույց է տա­լիս, որ Ա­լի­եւն ան­գամ կա­րիք չու­նի մեր տա­րածք­նե­րը լրտե­սել. ա­ռանց նրա էլ, այն էլ Նի­կո­լի հա­տուկ հրա­վե­րով, ա­մեն բան լրտե­սում եւ սկու­տե­ղի վրա մա­տու­ցում են Բա­քու: Նկա­տի ու­նենք Նի­կո­լի հրա­վի­րած  «եվրա­ա­ռա­քե­լու­թյան» ցնցող խոս­տո­վա­նու­թյու­նը:

Այս­պես, Եվ­րա­մի­ու­թյու­նում Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցուց­չու­թյան ղե­կա­վար, Բել­գի­ա­յում եւ Լյուք­սեմ­բուր­գում դես­պան Վա­գիֆ Սա­դի­գո­վը, պարզ­վում է, որ դժգոհ է ԵՄ ա­ռա­քե­լու­թյան՝ Հա­յաս­տա­նում Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նի մոտ ներ­կա­յու­թյու­նից, դեռ մի բան էլ պնդում է, թե՝ դա ան­հանգս­տու­թյուն է ա­ռա­ջաց­նում Բաք­վում: Այս մա­սին նա­խօ­րե­ին հայտ­նեց «Politico»-ն: Եվ, ան­կեղծ ա­սած, չես էլ հաս­կա­նում, թե ա­զե­րի­ներն այդ ին­չից են դժգոհ: Բանն այն է, որ, ըստ լրատ­վա­մի­ջո­ցի, ԵՄ դի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյան բարձ­րաս­տի­ճան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը բա­ցատ­րել է, որ ի­րենք եւս զար­մա­ցած են, թե Բաք­վի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ԵՄ-ն «այլ սցե­նա­րի հույս ու­ներ»: Հաշ­վի առ­նե­լով, որ Բրյու­սե­լը Ադր­բե­ջա­նի հետ կիս­վում է տե­ղե­կատ­վու­թյամբ՝ Հա­յաս­տա­նում սահ­մա­նին պա­րե­կու­թյան մա­սին. «Մենք Ադր­բե­ջա­նի հետ կի­սում ենք բո­լոր հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կու­թյուն­նե­րը պա­րե­կու­թյան եւ այլ­նի մա­սին, քա­նի որ չենք ցան­կա­նում ո­րեւ­է խնդիր­ներ»:

Ամ­բող­ջաց­նենք պատ­կե­րը. Նի­կո­լը սույն եվ­րո­պա­ցի­նե­րին հրա­վի­րել է Հա­յաս­տան, նրանք ա­նար­գել շրջում են հա­յաս­տա­նյան սահ­ման­նե­րին, կա­րող են ֆիք­սել ա­մեն ինչ՝ պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գը՝ իր ողջ խո­րու­թյամբ, պաշտ­պա­նա­կան գո­տի­նե­րը, ու­ժե­րի քա­նա­կը, զին­վա­ծու­թյու­նը եւ այդ­պես շա­րու­նակ: Այդ ա­մե­նը փո­խանց­վում է Բրյու­սել, եւ ա­հա, պարզ­վում է, որ այն­տե­ղից էլ «կիս­վում են» Բաք­վի հետ: Ու թե այս «դրախ­տա­յին պայ­ման­նե­րից» հե­տո ին­չից են նվնվում ա­զե­րի­նե­րը, ի­հար­կե, զար­մա­նա­լի է: Ա­ռա­վել եւս, որ դա­տե­լով  Սա­դի­գո­վի հե­տա­գա մտքե­րից, ա­զե­րի­նե­րին ա­մե­նե­ւին էլ մի­այն հա­յաս­տա­նյան պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գի մա­սին տվյալ­նե­րը չէ, որ հաս­նում են:

Այս­պես, Սա­դի­գո­վը Politico-ին տված հար­ցազ­րույ­ցում ա­սում է. «Սա երկ­կող­մա­նի խնդիր է Հա­յաս­տա­նի եւ Եվ­րա­մի­ու­թյան մի­ջեւ, բայց դա տե­ղի է ու­նե­նում մեր սահ­մա­նա­յին հե­նա­կե­տե­րից մի քա­նի հա­րյուր մետր հե­ռա­վո­րու­թյան վրա եւ խիստ ռազ­մա­կա­նաց­ված գո­տում, որ­տեղ մենք ու­նենք ռուս սահ­մա­նա­պահ­ներ, հայ սահ­մա­նա­պահ­ներ, ռու­սա­կան կա­նո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նում­ներ, հայ­կա­կան կա­նո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նում­ներ եւ Ի­րա­նի սահ­մա­նին ա­վե­լի մոտ՝ ի­րա­նա­կան զի­նու­ժը: Այժմ մենք ու­նենք նա­եւ ԵՄ ա­ռա­քե­լու­թյու­նը...»: Այ­սինքն, բա­ցի հայ­կա­կան սահ­մա­նա­պահ եւ կա­նո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րից, ԵՄ ա­ռա­քե­լու­թյու­նը ստա­նում է տվյալ­ներ նա­եւ ռուս սահ­մա­նա­պահ­նե­րի, ռու­սա­կան կա­նո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րի, իսկ ա­վե­լի հա­րա­վում, նա­եւ ի­րա­նա­կան զի­նու­ժի մա­սին, եւ, ի­րենց խոս­տո­վա­նու­թյամբ, դրա­նով եւս «կիս­վում են» Ա­լի­ե­ւի հետ: Ու այս­քա­նից հե­տո էլ Ա­լի­ե­ւի ին­չի՞ն է պետք, որ սե­փա­կան լրտես­նե­րին ու­ղար­կի Հա­յաս­տան:

Կարճ ա­սած, որ մեր եր­կիր ներ­թա­փան­ցած ա­զե­րի­ներն ի­րոք մո­լոր­վել են, թե­րեւս ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է:

«ԵՎՐԱՇ­ՊԻ­ՈՆ­ՆԵ­ՐԸ»

Нет описания фото.

Սա­կայն այս ա­մե­նը, ի­հար­կե, այլ են­թա­շերտ եւս ու­նի: Ժա­մա­նա­կին, երբ Նի­կո­լը նոր-նոր էր նա­խա­ձեռ­նել (արեւմ­տյան ցու­ցում­նե­րով, ի­հար­կե) այդ ԵՄ ա­ռա­քե­լու­թյուն կո­չվա­ծի «ներ­մուծ­ման» ծրա­գի­րը, քա­նիցս են­թադ­րու­թյուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ դա ա­ռա­ջին հեր­թին պետք է Ա­րեւ­մուտ­քին՝ մեր սահ­ման­նե­րին եւ հա­րե­ւա­նու­թյամբ գտնվող ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան ու­ժե­րին լրտե­սե­լու հա­մար: Սա­դի­գո­վի՝ Politico-ին տված հար­ցազ­րույ­ցն ուղ­ղա­կի­ո­րեն հենց դա է հաս­տա­տում: Հա­կա­ռակ դեպ­քում պետք է մտա­ծենք, որ այդ 100 հո­գա­նոց եվ­րախմ­բի ան­դամ­նե­րը, Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ա­զա­տո­րեն շրջե­լով, այն պա­հին, երբ ինչ-որ հատ­վա­ծում ռուս­նե­րի կամ ի­րան­ցի­նե­րի են տես­նում, ան­մի­ջա­պես աչ­քերն ու ա­կանջ­նե­րը փա­կում են ու հե­տո էլ ու­ղեղ­նե­րից ջնջում, թե այս-այս մա­սե­րում ռուս­ներ կան:

Նի­կոլն իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում մե­ղադ­րում էր բա­նա­կին, թե, տե­սեք, Ա­ԱԾ-ն ինչ­քան զին­վո­րա­կա­նի է բռնում, ո­րոնք ծախ­վել են ա­զե­րի­նե­րին եւ նրանց ռազ­մա­կան տվյալ­ներ են վա­ճա­ռում: Բայց ա­հա  Սա­դի­գովն ու Politico-ն ե­կան ա­պա­ցու­ցե­լու, որ, մեղմ ա­սենք, Նի­կո­լի գոր­ծու­նե­ու­թյան ար­դյուն­քում ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, որ ի­րենց գոր­ծու­նե­ու­թյամբ Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյանը ո­չինչ չտվող եվ­րա­դի­տորդ­նե­րը ոչ մի­այն մեր, այլ նա­եւ մեր դաշ­նա­կից­նե­րի մա­սին տվյալ­ներ են հա­վա­քում եւ փո­խան­ցում: Եվ այս­տեղ շատ պարզ հարց կա. եվ­րո­պա­ցի­նե­րին բե­րե­լով, Նի­կո­լը  չէ՞ր գի­տակ­ցում նման հե­ռան­կա­րը: Լավ, մի պահ մտա­ծենք, թե չէր գի­տակ­ցում: Իսկ հի­մա, երբ նրանք են ուղ­ղա­կի­ո­րեն խոս­տո­վա­նում, գի­տակ­ցո՞ւմ է: Նի­կո­լից զատ, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծառայությունը պատ­րաստ­վո՞ւմ է գո­նե քննել, պար­զել, թե այդ ինչ «բո­լոր հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կու­թյուն­ներ» է Բրյու­սե­լը «Ադրբե­ջա­նի հետ կի­սում»:

ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ

Չնա­յած, մի­ա­միտ հար­ցեր է­ին, որ եվ­րո­պա­ցի­նե­րը ՀՀ սահ­ման­նե­րին սո­վո­րա­կան լրտե­սու­թյամբ պետք է զբաղ­վե­ին, կրկնում ենք, ի սկզբա­նե էր հաս­կա­նա­լի: Ա­ռա­վել եւս, որ հենց ի­րենք է­ին պարզ հայ­տա­րա­րում, որ անվ­տան­գա­յին կամ նման հար­ցե­րով ի­րեն­ցից ո­րե­ւէ բան սպա­սել պետք չէ, ինչը ցույց տվեց նաեւ երեկվա ազերիների կրակոցներին հաջորդած եվրադիտորդական զրո ռեակցիան: Կա­րե­լի է ա­վե­լի ա­ռաջ գնալ. նի­կո­լյան թի­մը քա­նիցս հայ­տա­րա­րեց  նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քում եւ Ար­ցա­խում մի­ջազ­գա­յին դի­տորդ­ներ տե­ղա­կա­յե­լու մա­սին, եւ դժվար չէր են­թադ­րել, որ դրանք այդ հատ­ված­նե­րում կա­տա­րե­լու է­ին նույն ֆունկ­ցի­ան, ինչ հի­մա Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին:

Բայց նույն­քան ա­րագ էլ հաս­կա­ցան, որ այդ մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րին Լա­չի­նի մի­ջանցք եւ Ար­ցախ խցկե­լը, գո­նե ներ­կա պա­հին, անհ­նար է. այն­տեղ ռու­սա­կան ու­ժերն են եւ պար­զա­պես թույլ չեն տա նման փաս­տա­ցի «լրտե­սա­կան» խմբի մուտ­քը: Հա­յաս­տա­նում եւս, ե­թե ժա­մա­նա­կին լուծ­վեր ՀԱՊԿ դի­տորդ­նե­րի տե­ղա­կայ­ման հար­ցը, նո­րից եվ­րա­դի­տորդ­նե­րին պար­զա­պես տեղ չէր գտնվի...

Չնա­յած, ՀԱՊԿ դի­տորդ­նե­րի թե­ման դեռ մնում է օ­րա­կար­գում: Նա­խօ­րե­ին այս ուղ­ղու­թյամբ հեր­թա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը ե­ղավ, այս ան­գամ Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նից: Դես­պա­նը հաս­տա­տե­լով, որ այս պա­հին էլ ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյու­նը պատ­րաստ է գալ Հա­յաս­տան, նշեց նա­եւ, թե դա հաս­տատ­վել է եւ հաս­տատ­վում է ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով: Նա­եւ, որ այժմ այս հար­ցե­րը, ինչ­պես ա­վե­լի վաղ նշել էր Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը, մշակ­ման փու­լում են: «Կար­ծում եմ, որ այս ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քում մենք կպար­զենք, թե ինչ ո­րո­շում­նե­րի ենք հան­գե­լու»:

Այս­պի­սով, կա­րող ենք են­թադ­րել, որ ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյան՝ Հա­յաս­տա­նի տե­ղա­կայ­վե­լու թե­ման այս պա­հին կու­լո­ւա­րա­յին քննար­կում­նե­րի ա­ռանց­քա­յին հար­ցե­րից է: Եվ, ի­հար­կե, այս հարցն ըն­դա­մե­նը դե­տալ­նե­րից է, կախ­ված ա­վե­լի գլո­բալ լու­ծում­նե­րից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում