«Երբ բախվում եմ պատին, անպայման հետ եմ շրջվում, որ հասկանամ` որտե՞ղ սխալվեցի».ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է սցենարիստ, գրող, արձակագիր ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻ հետ:

 — Հաճախակի եք հանդիպումներ ունենում ընթերցողների հետ: Ըստ Ձեզ՝ այսօր կարդո՞ւմ են: Եթե ոչ, ապա գրքի նկատմամբ անտարբերության հիմնական պատճառը ո՞րն է

— Կարդում են: Չեմ կարող ասել, որ մեծամասնությունը կարդում է, բայց կարող եմ պնդել, որ մեծամասնությունը երբեք էլ չի կարդացել: Նույնիսկ Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ գյուտից հետո եղան հայեր, որ մեռան` առանց տառերը ճանաչելու: Մինչեւ հիմա էլ կան այդպիսի հայեր: Բայց ի՞նչ ենք կարդում ու արդյոք հասկանո՞ւմ ենք այն, ինչը կարդում ենք: Սա ինձ ավելի կարևոր հարց է թվում: Օրինակ՝ հիմնականում սոցիալական ցանցերում տեսնում եմ գրառումներ, որ 18 տարեկան գեղեցիկ մարդը կարդացել է Մարկեսի «100 տարվա մենությունը» ու չի հավանել` մեղմ ասած, նույնիսկ պիտակավորել է, թե բա «մի տեսակ իմ գիրքը չի»: Ես վստահ եմ, որ 18-ամյա ընթերցող- «100 տարվա մենություն» այս տեսակ հարաբերություններից գիրքը չէ հաստատ տուժողը: Ուղղակի ամեն գիրք իր ժամանակն ունի, կան իհարկե բացառիկ գրքեր, ինչպես օրինակ հեքիաթները, որոնք տարիք չեն ճանաչում, բայց այդ գրքերը քիչ են՝ ընթերցողների պես: Ու ես սա չեմ համարում անտարբերություն գրքի նկատմամբ: Պարզապես մարդիկ` ոչ միայն հայ մարդիկ, հաճախ չեն հասկանում, թե ինչի են գիրք կարդում, դա իրենց ինչ նյութական բան է տալու: Ու քանի որ չեն հասկանում, չեն կարդում:

— Ձեր «Ժողովրդի հայրերը» վեպում դուք հայրեր-որդիներ խնդիրը վերհանելով՝ նաեւ անդրադարձել եք առօրյա կյանքին եւ հերոսների միջոցով փորձում եք գտնել փակուղուց դուրս գալու ելքը: Ի վերջո, գտե՞լ եք:

— Ուղղակի այդպիսի բնավորություն ունեմ, երբ բախվում եմ պատին, անպայման հետ եմ շրջվում, որ հասկանամ՝ որտե՞ղ սխալվեցի: «Ժողովրդի հայրերի» դեպքում այդպես հասա այն օրը, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ, գնացին պտտելու Կաթնով աղբյուր», սա հիշեցնեմ` նախքան Սանասարի ու Բաղդասարի ծնունդն էր: Իհարկե, վեպը մեր էպոսին այսօրվա դիրքերից նայելու հավակնություն չէ, այլ պարզապես հասկանալու փորձ` ինչո՞ւ Դավիթը հաղթեց Մըսրա Մելիքին, բայց Մելիքի հողն ավելի ընդարձակ է հիմա ու ծովափնյա, Դավթի որդիներն էլ` լեռներում կուչ եկած: Ինչո՞ւ ենք մենք ողջ մնալն արդեն հաղթանակ համարում, ինչո՞ւ ենք միշտ պաշտպանվում, ոչ թե գրոհում: Գուցե որովհետեւ հարձակվելու համար համապատասխան կոշիկներ չունե՞նք: «Ժողովրդի հայրերում» մի հերոս ունեմ, նստած կոշիկ է կարում, հետո այդ կոշիկները գողանում են, բայց կոշկակարը չի բողոքում, հակառակը` ուրախանում է, քանի որ իր նպատակն էր` փոխել ժողովրդի կոշիկները:

— Մեկը մյուսի վրա թքելով, անիծելով, հայհոյելով, անհանդուրժողականություն ու չարություն սերմանելով՝ արդյո՞ք կկարողանանք դուրս գալ այն ճգնաժամային իրավիճակից, որում մենք հայտնվել ենք:

— Մի մարդ մեռնելիս է լինում: Մահամերձ պառկած: Կոմայի մեջ: Ունենում է երկու ընկեր, երկուսն էլ գալիս են մոտն ու նստում մահճակալին: Մեկն ասում է. «Ա՛յ, դու ես մեղավոր, որ մեր ընկերը մեռնում է, որ քո հետ երեկ չէ առաջին օրը ձկնորսության չգար, էդ անտեր ավտովթարը չէր լինի»: Մյուսն էլ պատասխանում է՝ «Մեղավորը հենց դու ես, որ էսօր շուտ հասցնեիր էդ դեղը, գոնե կոմայի մեջ չէր ընկնի»: Հետո ընկերներն սկսում են վիճել, իրար հայհոյել, նույնիսկ քաշքշել:

Ու տեղի է ունենում երկու սարսափելի բան: Կոմայի մեջ գտնվողը մեռնում է, քանի որ իրեն ոչ մեկը չի օգնում, եւ երկրորդը, արդեն հանգուցյալի ընտանիքի անդամները վաճառում են իրենց տուն-տեղն ու գնում են Ամերիկա, կամ Ռուսաստան, գուցե՞ Եվրոպա, բայց ամբողջ կյանքում ապրում են գիտակցությամբ, որ իրենք ոչինչ չարեցին, չկարողացան: Հիմա մեր երկիրը կոմայի մեջ է: Ես չգիտեմ բուժումը, բայց ես վստահ եմ, մահամերձին փրկելն ավելի առաջնային է, քան նրա վրա կրակողին պատժելը, հատկապես երբ չգիտես, թե բազմաթիվ կրակոցներից ո՞ր մեկն է մահացուն եղել: Բայց մյուս կողմից, եթե վիրահատող բժշկի ձեռքերը դողում են` կապ չունի ինչից, նրան պետք է հեռացնել վիրահատարանից: Նա ինքը պիտի հեռանա` հանուն կյանքի:

— Նախկինում դասական գրականության հիման վրա բարձրաճաշակ ֆիլմեր էին նկարահանում: Մեր օրերում հայկական ֆիլմարտադրության մեջ Դուք տեսնո՞ւմ եք նման տենդենց:

— Կինոն, այն էլ բարձրաճաշակ կինոն, թանկ բան է, Հայաստանի դեպքում` գրեթե անհնարին թանկ: Սա պատճառներից մեկն է, հուսամ` ամենագլխավորը, թե ինչու է խզվել հայ գրականություն-կինո կապը: Բայց ուրիշ բան էլ կա: Մեր ռեժիսորները, քանի որ լավագույն դեպքում հինգ-տասը տարին մեկ են կինո նկարում, ուզում են ցնցել աշխարհը եւ վստահ են, որ հենց իրենց շուրջը ստեղծվող գրականությամբ հնարավոր չէ դա անել: Հենց այս պատճառով էլ չեն նայում գրականության կողմը, բայց սարսափելին այն է, որ այդպես էլ չեն կարողանում ցնցել աշխարհը, նույնիսկ կինո չեն կարողանում նկարել: Չնայած` վերջին ժամանակներում  շատ են փոքրիկ հոլովակները` այս կամ այն գրական գործերի տեքստերով նկարված: Սա հույս է տալիս, որ կինոն կվերադառնա մի օր իր հիմքին, որն ինչպես մոռացել են ռեժիսորները` գրականությունն է:

— Ներկա պահին ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— Գիրք եմ գրում: Էլի վեպ է: Այս անգամ` ծովի մասին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում