ՆԵՐ­ՔԻՆ ԹՈՒՐՔՆ ԱՐ­ՏԱ­ՔԻ­ՆԻՑ ՎՏԱՆ­ԳԱ­ՎՈՐ Է

Վերլուծություն

Ծափ տվեք, ա­րա՛, «սպա­րա­պետ» Սու­րիկ Պա­պի­կյա­նը բա­րե­հա­ճեց ընդ­հա­տել իր այ­ցը Բրյու­սել և վե­րա­դառ­նալ: Իսկ Սյու­նի­քում ի­րա­կան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ու­նենք: «Ադրբե­ջան­ցի­նե­րը հայ զին­վոր­նե­րին են մո­տե­ցել սահ­մա­նի տե­ղա­կայ­ման կե­տե­րի ճշգրտման պատր­վա­կով, ա­պա սադ­րել ու կրա­կել»,- հայ­տա­րա­րում է ԱԳՆ: Հի­մա ինչ, մեզ բո­լո­րի՞ս եք ա­պու­շի տեղ դրել, թե՞ ինք­ներդ եք ա­պուշ: Չէ՞ որ ակն­հայ­տից էլ ակն­հայտ է` թուրք աս­կյար­նե­րը հա­յե­րին կա­րող են մո­տե­նալ մի­այն ու մի­այն սպա­նե­լու նպա­տա­կով: Մնա­ցյա­լը լո­լո է: «Խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգ» կո­չե­ցյա­լը բա­ցա­ռա­պես սա­կա­վա­վա­միտ­նե­րի հա­մար է, ուղ­ղա­կի ապ­շե­ցու­ցիչ է, թե ինչ­քան շատ են այն­պի­սիք, ում ձեռք է տա­լիս սա­կա­վամ­տի վար­քա­գի­ծը:

ԻՍԿ ԹՈՒՐ­ՔԻ ՀԱՐ­ՁԱԿ­ՄԱ­ՆԸ ՆԱ­ԽՈՐ­ԴԵԼ ԷՐ ՇՈ­ՈՒՆ

Թուր­քին դի­մա­կա­յե­լիս զեն­քը ձեռ­քին զոհ­վել են չորս զին­ծա­ռա­յող­ներ.

Ար­թուր Ա­վե­տի­սի Սա­հա­կյան (ծնվ. 1999 թ.)

Մկրտիչ Ար­մե­նի Հա­րու­թյու­նյան (ծնվ. 1989 թ.)

Հեն­րիկ Վա­չա­գա­նի Քո­չա­րյան (ծնվ. 1997 թ.)

Նա­րեկ Գա­գի­կի Սարգ­սյան (ծնվ. 1994 թ.):

Իսկ դրան նա­խոր­դել են ար­գա­հա­տե­լի շո­ու­ներ: Ընդ ո­րում` ոչ մի­այն, ԱԺ-ում, լրատ­վա­կան դաշ­տում ու ՔՊ-ի մա­հա­բեր ծաղ­րա­ծու­նե­րի կա­տար­մամբ, այ­լև կեն­դա­նի թուրք աս­կյա­րի մաս­նակ­ցու­թյամբ: Որն ա­նար­գել հա­սել էր Սի­սի­ա­նի շրջա­նի ու­ղիղ կենտ­րոն, մտել այն տու­նը, ուր մի ա­միս ա­ռաջ այ­ցե­լել էր Է­րա­տոն, ու նոր մի­այն գե­րե­վար­վել: Դրա առն­չու­թյամբ դեռ մին­չև թուր­քե­րի կող­մից զեն­քի գոր­ծադ­րու­մը ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն ար­ձա­նագ­րել էր. «Հրա­պա­րակ» թեր­թից ի­մա­նում ենք, որ Սի­սի­ա­նում մո­լոր­ված (կամ չմո­լոր­ված) ադր­բե­ջան­ցին (կամ ադր­բե­ջան­ցի­նե­րը) ե­կել է (կամ ե­կել են) այն մարդ­կանց տուն, ո­րոնց մի ա­միս ա­ռաջ Ան­նա Հա­կո­բյանն էր այ­ցե­լել:

Ա­ռա­ջին միտքս սա կար­դա­լիս. «Այդ կնգան մի թո­ղեք տեղ գնա. ուր գնում է, հե­տև­ից ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­ներն են գա­լիս»:

Երկ­րորդ միտքս. «Էլի սկսե­ցին հետճշ­մար­տու­թյու­նը ե­փե­լը. մե՛կ ա­սում են ադր­բե­ջան­ցին մե­նակ էր, ադր­բե­ջա­նա­կան ՊՆ-ից ա­սում են՝ եր­կուսն են «կո­րել», հի­մա էլ «Հրա­պա­րա­կը» հայտ­նում է, թե ե­րեքն են: Ո՞ւմ մոտ է մտել, տան­տի­րոջ բաճ­կո­նը հա­գե՞լ է, թե՞ չի հա­գել, բրդու­ճը վեր­ջը ո՞վ էր ու­տում, բա խո­հա­նո­ցում թա­քուն ո՞վ ա հաց կե­րել: Վեր­ջում, բնա­կա­նա­բար, այդ­պես էլ չենք ի­մա­նա, թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վել, իսկ հի­շո­ղու­թյան մեջ մնա­լու են Ան­նան ու բրդու­ճը պինդ բռնած ադր­բե­ջան­ցին: Ա­մե­նա­կա­րև­որ հար­ցը՝ բա­զա­յին անվ­տան­գու­թյու­նը կորց­նե­լու հար­ցը, այս ան­կա­րև­որ դե­տալ­նե­րի պղտոր հե­ղե­ղում մո­ռաց­վե­լու է, գնա»:

Ա­յո՛, տե­ղի է ու­նե­ցել շո­ու, ո­րը պետք է անվ­տան­գու­թյան հիմ­նա­հար­ցից մեզ շե­ղեր: Մի ու­րիշ շո­ու էլ` ԱԺ-ում... Պատ­գա­մա­վոր Մհեր Սա­հա­կյա­նին է­ին ան­ձեռնմ­խե­լի­ու­թյու­նից զրկում, ան­կապ ՔՊ-ակա­նին օմ­բուդս­մեն ընտ­րում, ՔՊ-ական ու­սա­պարկ պատ­գա­մա­վոր­ներն էլ լպիր­շա­բար լեզ­վին է­ին տա­լիս: Եվ ա­մե­նը տև­եց այն­քան, մին­չև հա­մոզ­վե­ցին, որ թուր­քի հար­ձա­կու­մը դար­ձավ փաստ, նոր մի­այն ո­րո­շե­ցին, որ ԱԺ ար­տա­հերթ նիստ չեն ա­նե­լու:

Թուր­քի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար Մև­լութ Չա­վու­շօղ­լուն հայ­տա­րա­րել է, որ «Ադրբե­ջա­նը կդժվա­րա­նար վերց­նել Ղա­րա­բա­ղը, ե­թե թուր­քա­կան ԱԹՍ-ներ և այլ զի­նա­տե­սակ­ներ չար­տադր­վե­ին»: Ճիշտ է ա­սում, բայց կի­սատ է ա­սում: Ար­մեն Ա­շո­տյա­նը դրա առն­չու­թյամբ նշում է. «Այս ա­մե­նից զատ, հի­շեց­նեմ նա­և, որ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մին ա­ռա­ջին ան­գամ Ադր­բե­ջանը նույն­պես օգ­տա­գոր­ծեց ա­նօ­դա­չու թռչող սար­քեր: Ա­յո, դրանք թուր­քա­կան չէ­ին, ոչ պա­կաս ար­դի­ա­կան իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ԱԹՍ-ներ է­ին, ո­րոնք սա­կայն չկա­րո­ղա­ցան վճռո­րոշ դեր խա­ղալ մար­տի դաշ­տում և Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րով Ադր­բե­ջա­նը ռազ­մի դաշ­տում չհա­սավ իր նպա­տակ­նե­րին, իսկ դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում ջախ­ջախ­վեց (Վի­են­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ): Այս ա­մենն ի մի բե­րե­լով` կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ Ադր­բե­ջա­նը եր­բեք չէր գրա­վի Ար­ցա­խի մի մա­սը, ե­թե Հա­յաս­տանն ու­նե­նար նոր­մալ իշ­խա­նու­թյուն»:

Հի­շեց­նենք նա­և Սերժ Սարգ­սյա­նի ար­ձա­նագ­րու­մը 2018-ի իշ­խա­նա­զավթ­ման վե­րա­բե­րյալ. «Կար­ծում եմ՝ ո­րե­ւէ մե­կը չի կաս­կա­ծում, որ այն, ինչ տե­ղի է ու­նե­ցել 2018 թվա­կա­նի ապ­րի­լին՝ Հա­յաս­տա­նում, տե­ղի է ու­նե­ցել դրսի մեծ ա­ջակ­ցու­թյամբ: Հա­ճախ են ինձ հարց­նում՝ իսկ ո՞ւմ ա­ջակ­ցու­թյամբ: Պա­տաս­խա­նը շատ պարզ է` բո­լոր այն ու­ժե­րի, ո­րոնց պատ­կե­րա­ցում­նե­րը Հա­յաս­տա­նի զար­գաց­ման մա­սին չեն հա­մընկ­նում մեր պատ­կե­րա­ցում­նե­րի հետ...»: Եվ ին­չի՞ց են հատ­կա­պես փրփրում ո­գև­որ­ված խու­լի­գան­նե­րի վե­րած­ված «լե­զու կտրող» տար­բեր ար­թուր­հով­հան­նի­սյան­նե­րը` այն փաս­տի հի­շա­տա­կու­մից, որ 2018-ին տե­ղի էր ու­նե­ցել ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան «հե­ղա­փո­խու­թյուն»: Որ ի­րենք բո­լո­րով պե­տա­կան դա­վա­ճան­ներ են, ու ու­րիշ ո­չինչ:

ԵՐ­ԿԻՐ-«ՀԺ», ԵՐ­ԿԻՐ-«ՇՊԻ­Ո­ՆԱ­ԲՈՒ­ԾԱ­ՐԱՆ»

Politico պար­բե­րա­կա­նի հրա­պա­րա­կու­մից էլ տե­ղե­կա­ցանք, որ ԵՄ դի­տորդ­նե­րը ի­րենց զե­կույց­նե­րը զու­գա­հե­ռա­բար ու­ղար­կում է­ին Բրյու­սել և Բա­քու, իսկ Ե­րև­ան ու­ղար­կում է­ին «երեք մա­տի կոմ­բի­նա­ցի­ա»: Եվ ո՞վ ջան­քեր գոր­ծադ­րեց թշնա­մու հա­մար ձրի լրտե­սու­թյուն ա­նող «դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն» ստեղ­ծե­լու հա­մար` ի­հար­կե կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը: Այդ­պի­սի այ­լա­սեր­վա­ծու­թյու­նը նույ­նիսկ եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար է շատ:

Թշնա­մու ծա­վա­լած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ Ար­մեն Ա­շո­տյա­նը բաց նա­մակ է հղել Հա­րա­վա­յին Կով­կա­սում ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ պա­րոն Տոյ­վո Կլա­ա­րին` մաս­նա­վո­րա­պես ար­ձա­նագ­րե­լով. «Արդեն 4 ժա­մից ա­վել ՀՀ դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ Ադր­բե­ջա­նի ԶՈւ-ն սադ­րիչ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի է դի­մել, ո­րոնց ար­դյուն­քում կան զո­հեր և վի­րա­վոր­ներ: ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան ման­դատը են­թադ­րում էր ՀՀ անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րի բա­րե­լա­վում:

...Խո­րա­պես ցավ եմ ապ­րում ԵՄ ա­ռա­քե­լու­թյան գոր­ծու­նե­ու­թյան այս ըն­թաց­քում ար­դեն իսկ տե­սա­նե­լի խնդիր­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք չեն ամ­րապն­դել Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը, ինչ­պես նա­և՝ չեն նշմա­րել Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ ո­րև­է կոնտր-քայլ: Հարկ եմ հա­մա­րում նշել նա­և, որ ԵՄ ա­ռա­քե­լու­թյան ու­ղար­կու­մը պետք է զու­գակց­վեր ԵՄ-Հա­յաս­տան հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նագ­րով, ուս­տի մինչ պայ­մա­նագ­րի կնքումն ին­չի՞ հի­ման վրա է ԵՄ-ն տե­ղե­կատ­վու­թյուն տրա­մադ­րել Ադր­բե­ջա­նին»:

Այ­սինքն` նո­րի՞ց այս դա­վա­ճա­նա­կան խուն­տա­յի սի­րե­լի խա­ղը` «բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ» կո­չե­ցյա­լը: Քա­նի-քա­նիս­նե­րի հետ Նի­կոլն ու­նի այդ­պի­սի պե­տա­կա­նա­կոր­ծան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ: ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը հի­շեց­նում է, որ նա­խորդ ա­ռա­քե­լու­թյան ստեղծ­ման հիմ­քում նա­և Ադր­բե­ջա­նի ստո­րագ­րու­թյունն էր: Նա­և շեշ­տում է, որ բաց նա­մա­կի հար­ցադ­րում­նե­րը չեն հա­նում ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ:

Բայց ակն­հայտ է, որ մա­հա­ցու մար­տահ­րա­վեր­նե­րի սկզբնաղ­բյու­րը ո՛չ եվ­րո­պա­ցին է, ո՛չ ռու­սը, ո՛չ ա­մե­րի­կա­ցին, ո՛չ էլ նույ­նիսկ թուր­քը, այլ «յան» ազ­գա­նուն­նե­րով թշնա­մահ­պա­տակ­նե­րից բաղ­կա­ցած խուն­տան: Պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն էլ փոր­ձա­գե­տի հա­յաց­քով ար­ձա­նագ­րում է այն ռիս­կե­րը, ո­րոնք առ­կա են հենց այս պա­հին. «Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Տեղ գյու­ղի հատ­վա­ծում հիմ­նա­կա­նում մեկ դիր­քի ուղ­ղու­թյամբ են, ին­չը սա­կայն չի բա­ցա­ռում մասշ­տաբ­նե­րի ընդ­լայն­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը, հատ­կա­պես որ Ադր­բե­ջա­նից նման տե­ղե­կատ­վա­կան կուրս է նկատ­վում: Կրա­կի ին­տեն­սի­վու­թյու­նը մեծ չէ, կի­րառ­վող զի­նա­տե­սակ­նե­րը` սահ­մա­նա­փակ, սա­կայն կրկնում եմ` ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյու­նը կա­րող է րո­պե­նե­րի հարց դառ­նալ»:

Րո­պե­նե­րի հարց... Այ­սինքն` րո­պե­նե­րի ըն­թաց­քում կա­րող ենք հայտն­վել լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հոր­ձա­նու­տում: Եվ ան­հաս­կա­նա­լի է` ին­չո՞ւ թշնա­մին չի օգտ­վում րո­պե­նե­րի ըն­թաց­քում մեծ ագ­րե­սի­ա ծա­վա­լե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, քա­նի դեռ կա ներ­սից ա­մեն ին­չով օ­ժան­դա­կող Նի­կոլն իր խուն­տա­յով: Թե­րևս օ­բյեկ­տիվ խո­չըն­դոտ­նե­րի հան­գա­մանք­նե­րը և գոր­ծոն­նե­րը ա­ռան­ձին հան­գա­մա­նա­լից վեր­լու­ծու­թյան նյութ են, սա­կայն ար­ձա­նագ­րենք մա­հա­ցու սպառ­նա­լի­քի հան­գա­ման­քը: Քա­նի դեռ սրանք կան, մենք ոչ մի­այն ա­մեն օր կորց­նում ենք, այ­լև բա­ռիս բուն ի­մաս­տով մա­զից ենք կախ­ված: Սրանք պետք է չլի­նեն, որ մենք լի­նենք, մեր եր­կի­րը լի­նի, մեր պե­տա­կա­նու­թյու­նը լի­նի...

Իսկ պե­տա­կան դա­վա­ճան­նե­րին սպա­սար­կող­նե­րը նոր շո­ու­ներ են պատ­րաս­տում: Քննիչ­նե­րը ար­տա­հայ­տած կար­ծի­քի հա­մար քրգոր­ծեր թխե­լով են զբաղ­ված: Ար­դեն ոչ մի­այն ՔՊ-ական «ուսա­պար­կին» մուշ­տի տված պատ­գա­մա­վո­րով կամ Նի­կո­լի վրա անձ­րև­ա­նոց նե­տած բեր­ձոր­ցի կնո­ջով են զբաղ­վում, այ­լև Նա­րեկ Սամ­սո­նյա­նի դեմ խոս­քի հա­մար են գործ հա­րու­ցել, նույ­նիսկ սոց­ցան­ցե­րում դա­տա­վո­րի դեմ վատ ար­տա­հայտ­ված Նա­ի­րի Հո­խի­կյա­նի դեմ... Ընդ­դի­մա­դիր­նե­րը պետք է ու­շա­դիր լի­նեն, որ կա­պի­տու­լյանտ­նե­րի պար­տադ­րած կեղծ օ­րա­կար­գե­րը չդառ­նան գե­րիշ­խող:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում