Մխիթարյանը` «Բենֆիկայի» դեմ հաղթանակի մասին
Սպորտ
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Բենֆիկայի» նկատմամբ։
Հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքիհետ զրույցում մեկնաբանել է հանդիպումը.
«Եկել էինք հաղթելու համար, լավ պայքարեցինք ու միմյանց օգնեցինք խաղադաշտի ամեն հատվածում: Պետք է վայելենք այս հաղթանակը, բայց գիտենք, որ եւս մեկը պետք է անցկացնենք, որ հայտնվենք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում»,- ասել է նա:
Թիմերի պատասխան հանդիպումը Միլանում կայանալու է ապրիլի 19-ին:

