Երբ մեզ ասում են, որ փոքր կորստի միջոցով կարող ենք այս կամ այն բանից խուսափել, մեզ ակնհայտ խաբում են. ԱՀ ԱԳՆ նախկին նախարար

Ներքաղաքական

«Հայաստանն ու Արցախը այսօր գտնվում են շատ մեծ արհավիրքի առջև և որքան շուտ դա հասկանանք, այդքան շուտ հնարավոր կլինի կանխել այդ արհավիրքը: Եթե շարունակենք նիրհի մեջ մնալ, նորանոր խնդիրներ են առաջանալու, որոնց դիմակայելը կլինի շատ ավելի դժվար: Մի բան ակնհայտ է, որ կորուստներ լինելու են: Երբ մեզ ասում են, որ փոքր կորստի միջոցով կարող ենք այս կամ այն բանից խուսափել, մեզ ակնհայտ խաբում են: Խուսափել հնարավոր է միայն հետևողական ծանր աշխատանքի շնորհիվ»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով երկու հայկական պետությունների առջեւ ծառացած խնդիրներին ու դրանց լուծման տարբերակներին, ասաց ԱՀ ԱԳՆ նախկին նախարար ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ընդգծելով.

-Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը մեկ բառով կարելի է բնութարել այսպես՝ անպատասխանատվություն։ Ցանկացած իշխանություն իր ընտրողների առաջ պետք է ստանձնի, առաջինը՝ հենց պատասխանատվություն, մինչդեռ այս իշխանությունն իր գոյությունը երկարացնելու համար դիմում է բառախաղերի և զանազան մանիպուլյացիաների՝ հրաժարվելով պատասխանատվություն կրելուց, ուստի շատ կուզենայի, որ այս մասին խորհեն հենց այն մարդիկ, որոնք ձայն են տվել այս իշխանությանը:

-Պարոն Միրզոյան, ՀՀ իշխանությունները բացահայտ հայտարարեցին, որ իրենք ոչինչ անել չեն կարող Արցախի հարցում, և, որ Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ:

-Դա ամենամեծ ականն է, ժամանակին, այ՛ո, խոսվել է այն մասին, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր բանակցություններին: 90-ական թվականների սկզբին Արցախի իշխանությունները մասնակցել են բանակցություններին, և ես հստակ կարող եմ ասել, որ 90-ականների բանակցային փուլը, երևի, ամենահաջողված փուլերից էր, որը թույլ տվեց կանգնեցնել պատերազմը և դուրս գալ որոշակի խաղաղ պայմանավորվածությունների: Դա հնարավոր եղավ, առաջին հերթին, շնորհիվ Արցախի իշխանությունների ուղղակի և էֆեկտիվ մասնակցության: Այսօր, երբ խոսվում է, որ մենք դաշտը թողնում ենք Արցախի իշխանություններին, այստեղ ես տեսնում եմ հետևյալ խորամանկությունը, այսինքն՝ չկա հստակ ձևաչափ, որով պետք է ընթանան այդ բանակցությունները՝ միջնորդավորված թե ուղղակի, իսկ հաշվի առնելով նաև Ադրբեջանի ակնհայտ մերժողական դիրքորոշումը և ընդհանրապես հրաժարումը պաշտոնական որևէ շփումից, ուղղակի զրոյականի է հանգեցնում նման բանակցությունների էֆեկտիվությունը:

-Պարոն Միրզոյան, զուգահեռաբար Ացրախում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում, սա ի՞նչ հնարավորություններ կարո է տալ արցախցուն:

-Չեմ կարծում, թե սահմանադության փոփոխությունը որեւէ դրական ազդեցություն կունենա: Հակառակը, նման քայլը կարող է հանգեցնել նոր խնդիրների առաջացման: Նախագահ Արայիկ Հարությունյանը, հավանաբար, ունի շարժառիթներ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, ցանկալի կլիներ, որ այդ շարժառիթները նա ավելի մանրակրկիտ ու տրամաբանական ձեւով  ներկայացներ, որովհետեւ մենք գիտենք, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը նոր չէ: Վերջին 1-1,5 տարվա ընթացքում բազմիցս քննարկվել է Արցախում, պահի տակ շրջանառությունից հանվել է, կրկին վերադարձրել են: Ցանկալի կլիներ լսել բացատրություն, թե ինչու հենց այս պայմաններում նպատակահարմար  է գնալ այդ քայլին: Այն հայտարարությունը, որ արվել է, ճիշտն ասած, համոզիչ չէ եւ չի տալիս հստակ պատկերացում դրա նպատակների մասին:

ԻԼՈՆԱ  ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում