«Խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի շանսերն աճում են

Վերլուծություն

Բա­ցա­հայ­տու­մը, ո­րով օ­րերս հանդես ե­կավ թուր­քե­րի հետ նի­կո­լյան բա­նակ­ցող Ռու­բեն Ռու­բի­նյա­նը, ներ­կա բուռն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին մի փոքր անն­կատ մնաց: Բայց ի­զուր, հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­բի­նյա­նի ա­սա­ծը, թե­րեւս, մատ­նան­շում է, թե ընդ­հան­րա­կան ի­մաս­տով Նի­կոլն այ­սօր ինչ խա­ղե­րի մեջ է:

ԻՆՉ ԱԿ­ՆԱՐ­ԿԵՑ ՌՈՒ­ԲԻ­ՆՅԱ­ՆԸ

Այս­պես, Ռու­բի­նյա­նի պնդմամբ` կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, որ հայ-թուր­քա­կան ցա­մա­քա­յին սահ­մանն այս ամ­ռան սկզբին պետք է բաց­վի եր­րորդ երկր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի եւ դի­վա­նա­գի­տա­կան անձ­նա­գիր կրող ան­ձանց հա­մար: «Հայ­կա­կան կողմն իր կող­մից աշ­խա­տանք­ներ է տա­նում՝ Մար­գա­րա ան­ցա­կե­տը կա­հա­վո­րե­լու, վե­րա­զի­նե­լու հա­մար, որ­պես­զի ամ­ռան սկզբին պատ­րաստ լի­նենք` նշածս պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մեր կող­մից ի­րա­գոր­ծե­լու... Թուր­քա­կան կող­մը եւս պատ­րաստ­վում է դրան, հա­մե­նայն­դեպս, այս պա­հին չի հնչել ո­րե­ւէ պնդում, որ նրանց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն ու­ժի մեջ չեն»: Ընդ ո­րում, Ռու­բի­նյա­նը չի կար­ծում, որ կա­րող է լի­նել մի այն­պի­սի բան, որը «կա­րող է խան­գա­րել» այդ գոր­ծընթ­ա­ցին: «Հա­մե­նայն­դեպս, հա­յաս­տա­նյան կող­մին ո­չինչ չի կա­րող խան­գա­րել»,- ամ­փո­փեց նա:

Թե ինչ է հու­շում նման գոր­ծըն­թա­ցը, հաս­կա­նա­լի է դառ­նում նա­եւ թուր­քա­կան կող­մի դիր­քո­րո­շու­մը նա­յե­լով: Այս­պես, Չա­վու­շօղ­լուն եւս նա­խօ­րե­ին հայ­տա­րա­րեց, որ թե­եւ կան այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ, բայց. «Ցա­մա­քում ան­ցա­կե­տեր բա­ցե­լու հա­մար, քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րին զու­գա­հեռ, նախ պետք է ճա­նա­պարհ­ներ պատ­րաս­տել...»:

Ճա­նա­պարհ­ներ պատ­րաս­տե­լը, հաս­կա­ցանք: Սա­կայն ի՞նչ «քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րի» մա­սին է խոս­քը: Դա Չա­վու­շօղ­լուն կոնկ­րե­տաց­րել էր օ­րերս՝ Լավ­րո­վի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում՝ ա­սե­լով. «Մենք քննար­կել ենք Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցե­րը: Մենք հան­դես ենք գա­լիս եր­կու երկր­նե­րի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շու­տա­փույթ կնքման օգ­տին: Կշա­րու­նա­կենք այդ հար­ցի շուրջ խորհր­դակ­ցու­թյուն­նե­րը, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի հետ»:

Նոր բան չկա. սա այն հայտ­նի նա­խա­պայ­մանն է, որն Ան­կա­րան ար­դեն եր­կու տա­րի օ­րա­կար­գում է պա­հում. կլի­նի հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», հայ-թուր­քա­կան օ­րա­կարգն էլ այդ դեպ­քում ա­րա­գո­րեն ա­ռաջ կգնա: Եվ, ի­հար­կե, դա բո­լո­րիցս էլ լավ պետք է որ Ռու­բի­նյանն ի­մա­նար. նա է թուր­քե­րի հետ շփվո­ղը: Եվ երբ Ռու­բի­նյա­նը կոնկ­րետ ժամ­կետ­նե­րով է խո­սում սահ­մա­նը բա­ցե­լու մա­սին, թե սահ­մանն այս ամ­ռան սկզբին պետք է բաց­վի, ա­պա դա չի՞ հու­շում, որ մին­չեւ ամ­ռան սկիզբ պետք է ար­դեն ու­նե­նանք նա­եւ կնքված «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր»:

Ի­հար­կե, Ռու­բի­նյանն այն պաշ­տո­նյան չէ, որ նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հնա­րա­վոր լի­նի կողմ­նո­րոշ­վել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» կնքել-չկնքե­լու մա­սին: Սա­կայն փաստն այն է, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկատ­վող զար­գա­ցում­նե­րը, նա­եւ Նի­կո­լի ակ­նարկ­նե­րը հու­շում են, որ գո­նե նա պատ­րաստ է դրան: Օ­րի­նակ, ե­րեկ­վա կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հեր­թա­կան ակ­նար­կը հնչեց­րեց. «Մենք պատ­րաստ ենք նա­եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին տնտե­սա­կան ու տրանս­պոր­տա­յին կա­պե­րի վե­րա­բաց­մա­նը՝ նախ­կի­նում մեր բարձ­րա­ձայ­նած սկզբունք­նե­րի հի­ման վրա: Պատ­րաստ ենք նա­եւ սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցի­ա­յին Պրա­հա­յի ու Սո­չի­ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա...»:

Այ­սինքն, խո­շոր ի­մաս­տով պարզ է, թե ինչ սցե­նա­րով է ի­րա­վի­ճակն ա­ռաջ գնում, թե­եւ ­Նի­կո­լի այս հայ­տա­րա­րու­թյու­նից բխող մի շարք ա­ռանց­քա­յին դե­տալ­ներ հաս­կա­նալ է պետք: Մաս­նա­վո­րա­պես, ի՞նչ սկզբուն­քով  է Նի­կո­լը հա­մա­ձայն, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը վե­րա­գոր­ծարկ­վեն: Բանն այն է, որ նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ մինչ այս էլ նա քա­նիցս  հնչեց­րել է, բայց նա­եւ ա­վե­լաց­նե­լով «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյուն», «տա­րածք­նե­րի լի­ա­կա­տար վե­րահս­կո­ղու­թյուն» եւ նման այլ տեր­մին­ներ: Նա հենց այդ­պես էր մեկ­նա­բա­նում  նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով սահ­ման­ված կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման մա­սին կե­տը: Փաս­տաթղ­թում խոս­վում է կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի նկատ­մամբ ռու­սա­կան անվ­տան­գա­յին վե­րահս­կո­ղու­թյան մա­սին, եւ հենց այդ դրույնթն էլ Նի­կի­ո­լը կա­պում էր «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան» գա­ղա­փա­րի հետ, թե­եւ քա­նիցս մեկ­նա­բան­վել է, թե կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի անվ­տան­գու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նը ո­րե­ւէ ոտնձ­գու­թյուն չէ Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան դեմ: Օ­րի­նակ, ռու­սա­կան ու­ժե­րը 30 տա­րուց ա­վե­լի պաշտ­պա­նում են Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը, սա­կայն դա Հա­յաս­տա­նի ինք­նի­շխա­նու­թյան դեմ ոտնձ­գու­թյուն եր­բե­ւէ չի ըն­կալ­վել:

Այս­պի­սով, երբ հի­մա Նի­կո­լը խո­սում է «տրանս­պոր­տա­յին կա­պե­րի վե­րա­բաց­մա­նը» պատ­րաստ լի­նե­լու մա­սին, նշա­նա­կում է, որ շարժ­վում է նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րո՞վ: Ե­թե այդ­պես է, ա­պա դա շատ բան կա­րող է հու­շել: Բո­լորն են հաս­կա­նում, որ Հա­յաս­տա­նով անց­նող կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի նկատ­մամբ ռու­սա­կան անվ­տան­գա­յին վե­րահս­կո­ղու­թյան հիմ­նա­կան  հա­կա­ռա­կորդն  ԱՄՆ-ն էր, քա­նի որ այդ դեպ­քում է­ա­պես կամ­րապնդ­վի տա­րա­ծաշր­ջա­նում ՌԴ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը: Եվ ե­թե հի­մա պարզ­վի, որ Նի­կո­լը կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծար­կման հարցն ի­րոք նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թով է պատ­կե­րաց­նում, ա­պա դա նա­եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաստ կու­նե­նա:

ԻՆՉ ԱԿ­ՆԱՐ­ԿԵՑ ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ

Դա­տե­լով նա­խօ­րե­ին ԱԺ-ում Միր­զո­յան Ա­րա­րա­տի հայ­տա­րա­րու­թյու­նից, կա­րե­լի է մտա­ծել, որ ի­րոք այդ­պես է: Այս­պես, անդ­րա­դառ­նա­լով դեռ ան­ցած դեկ­տեմ­բե­րին Մոսկ­վա­յում նա­խա­տես­ված եւ չկա­յա­ցած արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ե­ռա­կողմ հան­դիպ­ման թե­մա­յին, Միր­զո­յա­նը հայ­տա­րա­րեց. «Մենք պատ­րաստ ենք այժմ վերսկ­սել հան­դի­պում­նե­րը»: Ի­հար­կե, այս դեպ­քում նա նա­եւ պետք է բա­ցատ­րեր, որ ե­թե մոս­կո­վյան հան­դիպ­մա­նը նա այն ժա­մա­նակ չգնաց՝ դա կա­պե­լով Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լու հետ, հի­մա, երբ մի­ջանց­քը դեռ փակ է, ին­չո՞ւ է գնում: Եվ, ի­հար­կե, պետք է հի­շեց­նենք դեռ այն ժա­մա­նակ­վա մեր են­թադ­րու­թյու­նը, որ Լա­չի­նի մի­ջանցքն այդ հան­դիպ­ման ձա­խող­ման հետ կապ­ված մի­այն պատր­վակ էր, ո­րը սարք­վեց բրի­տա­նա­կան MI-6-ի ու­ղիղ մի­ջամ­տու­թյամբ: Ի­րա­կան ի­մաստն էր, որ կանգ­նեց­վի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի ստո­րագր­ման ըն­թաց­քը, որն այն ժա­մա­նակ մո­տե­ցել էր եզ­րա­փա­կիչ փու­լին: Եվ հի­մա, երբ պարզ­վում է, որ Միր­զո­յա­նը նո­րից պատ­րաստ է, ակ­նարկ է, որ գո­նե այս պա­հին թիվ 1 օ­րա­կար­գում նո­րից ռու­սա­կան տար­բե­րակն է:

Ա­մեն դեպ­քում, դա բխում է նա­եւ զու­գա­հե­ռա­բար հնչած՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան  ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րի­ա Զա­խա­րո­վա­յի հայ­տա­րա­րու­թյու­նից: Նրա խոս­քով. «Գոր­ծըն­կեր­ներն  ըն­դու­նել են մեր տա­րած­քում բա­նակ­ցու­թյուն­նե­րի հեր­թա­կան փուլն անց­կաց­նե­լու մեր ա­ռա­ջար­կը: Ժամ­կետ­նե­րի եւ կոնկ­րետ մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին մենք կտե­ղե­կաց­նենք, երբ այդ ա­մե­նը վերջ­նա­կա­նա­պես հա­մա­ձայ­նեց­վի»:

Նա­եւ Ադր­բե­ջա­նից ե­կած ազ­դակ­նե­րից կա­րե­լի է են­թադ­րել, որ ռու­սա­կան տար­բե­րա­կը օ­րա­կար­գում է: Այս­պես, նա­խօ­րե­ին Ա­լի­ե­ւը հայ­տա­րա­րեց, թե Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է 2 ուղ­ղու­թյամբ: Ա­ռա­ջի­նը, ըստ նրա, «Ադրբե­ջա­նի՝ Ղա­րա­բա­ղի տա­րա­ծաշր­ջա­նի հայ բնա­կիչ­նե­րի վե­րա­ին­տեգ­րումն է», երկ­րոր­դը՝ Հա­յաս­տա­նի հետ «բա­նակ­ցու­թյուն­նե­րը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի եւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման շուրջ»:

Կվե­րա­ին­տեգ­րեն, թե՝ չեն վե­րա­ին­տեգ­րի, դա այլ հարց է, այլ խո­սակ­ցու­թյան թե­մա: Այս պա­հին կենտ­րո­նա­նանք աս­վա­ծի բուն ի­մաս­տի վրա. Ա­լի­ե­ւը Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի հար­ցերն ա­ռանձ­նաց­նում է: Չմո­ռա­նանք, այս եր­կու հար­ցե­րը մեկ փա­թե­թով՝ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րով» լու­ծում տա­լը «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» ա­ռանցքն էր: Այ­սինքն, որ այդ ձե­ւա­չա­փով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» նա­եւ ֆիք­սի, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս է, հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված է: Իսկ դրա հի­մա վրա ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռա­նա­լու պա­հանջ կա­րող էր դրվել, ին­չը, չմո­ռա­նանք, այս ամ­բողջ պատ­մու­թյան մեջ Ա­րեւ­մուտ­քի հիմ­նա­կան խնդիրն է: Իսկ երբ Ար­ցա­խը տա­րան­ջատ­վում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րից», դա այն տես­լա­կանն է, որ Պու­տի­նը ներ­կա­յաց­րեց դեռ 2020թ. նո­յեմ­բե­րի 11-ի իր հայտ­նի հար­ցազ­րույ­ցում. պետք է լու­ծել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հար­ցե­րը, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման, իսկ Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան լու­ծու­մը պետք է հե­տաձ­գել: Ա­լի­ե­ւը նախ պնդում էր, թե առ­հա­սա­րակ Ղա­րա­բա­ղի հարց, ա­սել էլ է, թե լու­ծե­լու բան չկա: Կա մեկ հարց՝ Հա­յաս­տա­նի հետ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»: Բայց հի­մա, երբ ար­դեն խո­սում է «երկու ուղ­ղու­թյան» մա­սին, ա­պա դա մի­ան­գա­մայն այլ մո­տե­ցում է:

Ի ԴԵՊ

Մեր վեր­ջին հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում՝ կապ­ված Լավ­րով-Չա­վու­շօղ­լու հան­դիպ­ման հետ, նման մի միտք է­ինք ներ­կա­յաց­րել. «Ե­թե մոտ ժա­մա­նակ­ներս խոս­վի նա­եւ Մոսկ­վա­յում Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան հան­դիպ­ման մա­սին, ա­պա դա կա­րող է վե­րած­վել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի»: Ե­թե ոչ, ա­պա կտրուկ ա­ճում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյու­նը»: Հաշ­ված օ­րեր անց  Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան հան­դիպ­ման մա­սին պաշ­տո­նա­կան խո­սակ­ցու­թյուն­նե­րը մտան օ­րա­կարգ: Այ­սինքն, ու­նենք զար­գա­ցում­նե­րի կան­խա­տե­սե­լի ըն­թացք:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում