Ինչ էր խորհրդանշում եղջյուրավոր կենդանին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ
ՍպորտՍտորեւ ներկայացված առաջին նկարում հայկական մուֆլոն է (եղջյուրավոր ընտանիքի վայրի ոչխար), երկրորդում՝ սատանայի խորհրդանիշ։ Հայկական մուֆլոնը ծանրամարտի Եվրոպայի առաջնության խորհրդանիշն է, որն այսօր մեկնարկեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մի տեսակ միստիկ բան է ստացվում։ Միայն թե չասեք, թե իբր հայկական ազնվական էնդեմիկ մուֆլոնն իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի անկոտրում կամքը, բարձունքներ հաղթահարելու անհագ ցանկությունը, որոնցով օժտված են նաեւ մեր ծանրորդները։ Մենք ունենք շատ այլ կենդանիներ, որոնք ուժ խորհրդանշող են, հետեւաբար հարց՝ ինչո՞ւ հենց մուֆլոն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

