Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արաք է. Արամ Նիկոլյանը տեսաուղերձ է հրապարակել

Մշակութային

Ինչպես արդեն նշել էինք, Մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության դրոշների շքերթի ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆՆ ազատ է արձակվել: Նա քիչ առաջ տեսաուղերձ է հրապարակել, որի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Նախ շնորհակալ եմ բոլորին՝ իմ կողմից շատ անսպասելի այս մեծ արձագանքի համար: Ես ուզում եմ՝ այս պահին անել շատ կարեւոր հայտարարություն՝ իմ արարքի հետ կապված. այն բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արաք է, որը երբեւիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը եւ իր տեսլականն՝ այս ամենի վերաբերյալ:

Իմ ցանկությունն է եղել բացառապես այն, որ ՀՀ մայրաքաղաքում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների:

Ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր մտածում են, որ իմ արարքը կարող է անդրադառնալ վատ կերպով մեր սահմաններում կանգնած տղաների վրա: Լինելով ՀՀ քաղաքացի՝ աղոթում եմ այն տղաների համար, ովքեր պահում են իմ սահմանները: Ու եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ ես չպետք է դա անեի, որովհետեւ… Թող կարծեն իրենց տանը՝ զբաղվելով իրենց տան մեջ Ադրբեջանի դրոշը ծածանելով:

Շնորհակալ եմ այն հայերին, ովքեր կանգնած էին իմ մեջքի հետեւում՝ մինչեւ այս ուշ ժամը ոստիկանության դիմաց ու սատարում էին ինձ», - շեշտել է Արամ Նիկոլյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում