Հովհաննես Բաչկովի 5-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում
ՍպորտՏոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) 5-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում։
Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցեց վենեսուելացի Խոսե Մունյոսի հետ եւ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց նրան։
Բաչկովը 5-րդ մենամարտն էր անցկացնում պրոֆեսիոնալ ռինգում։
Եվրոպայի եռակի չեմպիոնը մայիսին Տաշքենդում Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի առաջնությանը (IBA):

