«Փաստ». Երբ բոլոր «վարունգները» շարունակ թարս են աճում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ունի ոչ նախանձելի, բայց կայուն այն հատկանիշը, որ եթե անգամ առերևույթ «լավ բան» են ուզում անել, ներողություն՝ որպես «լավ բան» են ուզում ներկայացնել, հանրագումարում ստանում են հակառակ արդյունք, այսինքն՝ «վատ բան»: Շատ վատ բան: Ավերիչ բան: Դա թերևս բոլոր պոպուլիստական իշխանությունների ախտանիշն է: Եվ դա ոչ թե «բախտի բան» է, այլ միանգամայն օրինաչափ, եթե չասվի՝ անխուսափելի հետևանք: Երբ ընդունվում էր, օրինակ՝ մոլեխաղերի գովազդն արգելելու որոշումը, տարբեր փորձագետներ զգուշացնում էին, որ մոլեխաղերի տարածումը զսպելու առումով այն թույլ էֆեկտ է ունենալու, փոխարենը կարող են տուժել գործունեության այլ ոլորտներ:

Հիմա ոչ թե վերացական փորձագետները, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է նկատում, որ վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում այս կամ այն կերպ վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը: Մենք չէ, այլ Տիգրան Հակոբյանն է ասում. «Մոլախաղերի գովազդն արգելեցին, և հեռուստաալիքները միայն անցած տարի կորցրին մոտ 1 մլրդ դրամ»: Մենք պարզապես հավելենք՝ ոչ միայն հեռարձակողները, այլ ընդհանրապես լրատվական դաշտը: Ու այստեղ արդեն անխուսափելի հարց է ծագում. ի վերջո, այդ արգելքի ընդունման նպատակը ո՞րն էր. հեռարձակողներին ու ընդհանրապես ԶԼՄ-ներին ֆինանսապես խեղճացնե՞լը, թե՞ մոլեխաղերի դեմ պայքարը: 

Ըստ արգելքի որոշումն ընդունելու ժամանակ արված հայտարարությունների՝ երկրորդը: Բայց արի ու տես, որ մոլեխաղային կազմակերպությունների «շարժը» ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է լուրջ չափերով, մինչդեռ ԶԼՄ-ները միայն կորուստներ են ունեցել: Տիգրան Հակոբյանի խոսքը ուղղակի մի փոքր պետք է «խմբագրել»: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությունը մյուս բոլոր առումներով «օ-քեյ» է: Ամենևին: Նույնիսկ հակառակը՝ այս իշխող ուժի գործունեությունը բոլոր ուղղություններով է անկումային: Բոլոր ընդունած օրենքներն ու որոշումներն են վնասաբեր, ավերաբեր: Եվ նման կառավարության ու խորհրդարանի ցանած բոլոր «վարունգները» մշտապես թարս են աճում և աճելու:

...Պոպուլիստական իշխանություն ունենալը թանկ «հաճույք» է, իսկ Հայաստանի դեպքում՝ մահացո՛ւ թանկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին