Առաջնությունը տապալված է․․․
ՍպորտԾանրամարտի Եվրոպայի առաջնությունը դեռ չսկսված կարելի է տապալված համարել։ Ադրբեջանի հավաքականը հեռանում է Երևանից և չի մասնակցի մրցաշարին։ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունն ու Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել:
«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը ցուցադրաբար այրվեց պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգությունը չի ապահովվել, ուստի ադրբեջանցի մարզիկների մասնակցությունը մրցաշարին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով:Հետևաբար, որոշում է կայացվել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք: Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարությունում

