«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Սա այն ԹՈՒՐՔ ՎԻԺ­ՎԱԾՔՆ է, որ սպա­նել է պղնձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տի անվ­տան­գու­թյան աշ­խա­տակ­ցին և սպան­վա­ծի հե­ռա­խո­սով դուրս ե­կել ու­ղիղ ե­թեր և հո­խոր­տա­ցել. «Մենք թա­փե­ցինք հա­յի ա­րյու­նը. մենք գլխա­տե­ցինք հա­յե­րին. իսկ հի­մա մենք դեռ ողջ ենք, ոչ թե` մե­ռած, տա Աստ­ված` չմեռ­նենք: Ե­թե նույ­նիսկ մա­հա­նանք, թող մեզ գնա­հա­տեն: Մենք հայ­րե­նի­քի դա­վա­ճան չենք»: Իսկ սրա վե­րա­բե­րյալ ՔՊ-ական ու­սա­պարկ Սար­գիս Խան­դա­նյա­նը ապ­րի­լի 11-ին զար­մա­նա­լի­ո­րեն ա­սում էր` ադր­բե­ջան­ցի մեկ զին­վո­րի ՀՀ-ում գտնվե­լը անվ­տան­գու­թյան ռիս­կեր չի ա­ռա­ջաց­նում, ապ­րի­լի 12-ին էլ կա­պի­տու­լյան­տը ԱԺ-ում բա­ցա­հայտ պաշտ­պա­նում էր Հա­յաս­տան ներ­խու­ժած այս մար­դաս­պա­նին` ա­ռանց ո­րև­է ա­պա­ցույց ու­նե­նա­լու հայ­տա­րա­րե­լով, թե սա կա­րող է վե­րա­դար­ձել է Ադր­բե­ջան: Մինչ­դեռ  սա ու­ղիղ ե­թեր­ներ է ա­րել Հա­յաս­տա­նից, մարդ է սպա­նել և հաս­տա­տել, որ դի­վեր­սանտ-մար­դաս­պան է: Ի դեպ, քա­ղա­քա­ցի­նե­րը սոց­ցան­ցե­րում քննար­կում են, թե Նի­կո­լը սրան երբ է հանձ­նե­լու Բաք­վին (այսինքն` քա­ղա­քա­ցի­նե­րը վստահ են դրա­նում), և գե­րիշ­խող եր­կու կար­ծիք կա` որ դա տե­ղի կու­նե­նա ապ­րի­լի 24-ին կամ մա­յի­սի 9-ին: Նա­և մտա­վա­խու­թյուն է հնչում, որ վիժ­ված­քին բռնած հայ ե­րի­տա­սարդ­նե­րի վրա սրանք քրգործ կկա­րեն... Սրանց իշ­խա­նու­թյան մնա­լու ա­մեն ժա­մը  կյան­քեր է ար­ժե­նում:

Ի դեպ, ի­րա­նա­գետ ՎԱՐ­ԴԱՆ ՈՍ­ԿԱ­ՆՅԱ­ՆԸ զար­մա­նա­լի բան է ար­ձա­նագ­րում. «Հա­յաս­տա­նի տա­րած­քում մեր սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից Բաք­վի բար­բա­րո­սա­կան վար­չախմ­բի եր­կու բա­շի­բո­զուկ­նե­րի վնա­սա­զերծ­ման հան­գա­ման­քը կոտ­րում է թշնա­մա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի եր­կու ա­ռաս­պել: Նախ՝ ակն­հայտ է, որ թշնա­մու բա­նա­կը ա­ռանձ­նա­պես ոչն­չով չի փոխ­վել. նույն վախ­վո­րած և կի­սա­սո­ված տես­քով բա­շի­բո­զուկ­ներն են, ո­րոն­ցից Բաք­վի բռնա­պե­տի քա­րոզ­չա­մե­քե­նան փոր­ձում էր մե­դի­ա տի­րույ­թում, իբր, նա­տո­յա­կան տի­պի «ռազ­մա­տենչ» կեր­պար ստա­նալ: Եվ երկ­րոր­դը, որն ա­վե­լի կա­րև­որ է. նույ­նիսկ հա­սա­րակ հայ գյու­ղա­ցի­նե­րը սրան­ցից ոչ մի­այն չեն վա­խե­նում, այլ սառ­նասր­տո­րեն կա­րո­ղա­նում են դա­տարկ ձեռ­քե­րով վնա­սա­զեր­ծել Բաք­վի բռնա­պե­տի, իբր, «գո­վա­կան» բա­նա­կի ի­րա­կա­նում շար­քա­յին բա­շի­բո­զուկ­նե­րին»: Այ­սինքն` գյու­ղա­ցին ա­նում է այն, ին­չը պետք է ա­նե­ին Ա­ԱԾ-ն և ոս­տի­կա­նու­թյու­նը, և օ­րի­նա­կան հարց է ծա­գում` ին­չո՞ւ ենք մեր հար­կե­րով պա­հում այդ ձրի­ա­կեր կա­ռույց­նե­րին: Որ նի­կո­լա­թուր­քե­րի՞ն ծա­ռա­յեն:

Ի դեպ, կա­պի­տու­լյանտն էլ զար­մա­նա­լի լպիր­շու­թյամբ փոր­ձում էր կեղ­տոտ ակ­նարկ­ներ ա­նել ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ կոն­ֆի­դեն­ցի­ալ մի նա­մա­կի մա­սին: Դրան 3-րդ նա­խա­գահն այս­պես ար­ձա­գան­քեց. «Դժվար է մեկ­նա­բա­նել, ո­րով­հե­տև ե­թե Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րի­չը ԱԺ ամ­բի­ո­նից փոր­ձում է խո­սել իմ կող­մից ստո­րագր­ված գաղտ­նի գրի­ֆով նա­մա­կի մա­սին, դե էլ ի՞նչ ա­սեմ: Ես մի­այն կա­րող եմ ա­սել հե­տև­յա­լը, որ ես եր­բեք ո­րև­է փաս­տա­թուղթ, լի­նի նա­մակ, հա­մա­ձայ­նա­գիր կամ ո­րև­է այլ փաս­տա­թուղթ, լի­նի գաղտ­նի գրի­ֆով, թե սո­վո­րա­կան՝ եր­բեք ո­րև­է փաս­տա­թուղթ չեմ ստո­րագ­րել, ո­րի հա­մար ո­րև­է հայ կա­րող է ա­մա­չել: Թող ան­հա­մեստ չհնչի, ընդ­հա­կա­ռա­կը՝ ե­թե հրա­պա­րա­կեն բո­լոր փաս­տաթղ­թե­րը՝ մար­դիկ կտես­նեն, թե ինչ­պես է պաշտ­պան­վել հայ­կա­կան շա­հը, հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի շա­հը: Ես պնդում եմ՝ թող հրա­պա­րա­կի, այդ­տեղ ո­րև­է խնդիր չկա, ին­քը ի­րա­վունք ու­նի, ե­թե չու­նե­նա էլ, ա­պա ին­քը ի­րեն այն­պի­սի ի­րա­վունք­ներ է վե­րագ­րում, որ սա էլ կա­րող է վե­րագ­րել, բայց ու­նի, վստա­հա­բար ու­նի, կա­րող է գաղտ­նա­զեր­ծել և հրա­պա­րա­կել: Այն­պես որ, այս­տեղ ո­րև­է խնդիր չկա, ես պնդում եմ՝ թող հրա­պա­րա­կի, իսկ ե­թե չհրա­պա­րա­կի, ա­պա ին­քը ստա­խոս է: Թե­և այն­քան մեղմ բառ ա­սա­ցի, որ ձեզ չվի­րա­վո­րեմ, ոչ թե ու­րիշ­նե­րին»: Դե, իսկ ինչ ոչ մեղմ բառ ա­սել` թող ո­րո­շի ըն­թեր­ցո­ղը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան