«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսն առաջին անգամ Հայաստանում

Մշակութային

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ շուրջ 20 տարուց ավել Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի: Մայիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ հանես կգա աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը: Նա մեր օրերի ականավոր, վիրտուոզ երաժիշներից է, որի բացառիկ վիրտուոզությանը բնորոշ է անգերազանցելի երաժշտականությունն: Նա առաջատար փառատոնների ցանկալի հյուրն է, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների հետ: Նրա համերգները տեղի են ունենում հանրահայտ համերգասրահներում: Նա ձայնագրվում է BIS, ECM եւ «Sony Classical» ընկերությունների համար։

Լեոնիդաս Կավակոսը ծնվել է 1967 թ. Աթենքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Հունաստանի ազգային կոնսերվատորիայում՝ Ստելիոս Կաֆանտարիսի մոտ, որին համարում է իր երեք ուսուցիչներից մեկը՝ Ջոզեֆ Գինգոլդի և Ֆերենց Ռադոսի հետ միասին։ 21 տարեկանում, դառնալով միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի և ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող, Կավակոսը ձեռք բերեց համաշխարհային համբավ, իսկ Սիբելիուսի Ջութակի կոնցերտի օրիգինալ տարբերակի ձայնագրության համար, որն առաջինն էր երաժշտության պատմության մեջ, արժանացավ «Gramophone» մրցանակի: 2017 թ. Կավակոսին շնորհվեց դանիական «Leonie Sonning» երաժշտական մրցանակը, որը տրվել է այնպիսի ականավոր երաժիշտների, ինչպիսիսք են Լեոնարդ Բերնստայնը, Բենջամին Բրիտտենը, Արթուր Ռուբինշտեյնը, Յեհուդի Մենուհինը, Դմիտրի Շոստակովիչը, Դիտրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Մստիսլավ Ռոստրոպովիչը և ուրիշներ։ 2009 թ. «Sony Classical» ստուդիայում Մենդելսոնի ջութակի կոնցերտի ձայնագրման համար, կոնցերտի լավագույն ձայնագրություն անվանակարգում, Կավակոսն արժանացել է «ECHO Klassik» մրցանակին, իսկ 2012 թ., «Decca Classics» ստուդիայում Բեթհովենի ջութակի բոլոր սոնատների (Էնրիկո Փեյսի հետ) ձայնագրման համար` «Տարվա գործիքավորող» կոչմանը և ECHO Klassik մրցանակին: 2014 թ. «Gramophone» ամսագիրը Կավակոսին շնորհել է «Տարվա արտիստ» տիտղոսը։ Նա ղեկավարել է Սանտա Սեսիլիայի ազգային ակադեմիայի, Վիեննայի սիմֆոնիկ, Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ և այլ նվագախմբեր, իսկ 2007 թ. ղեկավարում է Զալցբուրգի կամերային նվագախումբը (Կամերատա Զալցբուրգ): Լեոնիդաս Կավակոսը եղել է 2015 թ. Չայկովսկու անվան XV միջազգային մրցույթի ջութակի մրցույթի ժյուրիի անդամ։ Նա ուսումնասիրում է հին և ժամանակակից ջութակների ու աղեղների պատրաստման սկզբունքները, ով ունի նաև ժամանակակից վարպետների ստեղծած ջութակների ու աղեղների բացառիկ հավաքածու։ Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1724 թ. պատրաստած ջութակով:

YerevanPerspectives

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան