Գրական-երաժշտական երեկո` նվիրված Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմի» նոր հրատարակությանը

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է կոմ­պո­զի­տոր, եր­գիչ, ե­րա­ժիշտ ՎԱ­ՀԱՆ ԱՐԾ­ՐՈՒ­ՆՈՒ հետ:

-Պա­րոն Արծ­րու­նի, Ռազ­միկ Դա­վո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյա­նը նվիր­ված գրա­կան ե­րե­կո եք կազ­մա­կեր­պել, կման­րա­մաս­նե՞ք:

- Ռազ­միկ Դա­վո­յա­նի «Ռեք­վի­եմ» պո­ե­մը այն կո­թո­ղա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է, ո­րը մի­ան­գա­մից ճա­նաչ­վեց, որ­պես բարձր պո­ե­զի­ա­յի նոր դրսեւ­ո­րում, գնա­հատ­վեց ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի, բա­նաս­տեղծ­նե­րի եւ գրա­կա­նա­գետ­նե­րի կող­մից: Ա­ռա­ջին ան­գամ հրա­տա­րակ­վե­լով 1969 թ.-ին՝ ու­նե­ցել է բազ­մա­թիվ վե­րահ­րա­տա­րա­կում­ներ՝ անց­նե­լով խորհր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նի գրաքն­նու­թյան մա­ղով: Բա­նաս­տեղ­ծը պար­բե­րա­բար անդ­րա­դար­ձել է իր պո­ե­մին՝ լրաց­նե­լով այն: Գրքի 8-րդ հրա­տա­րա­կու­մը ի­րա­կա­նաց­րեց լեզ­վա­բան, թարգ­ման­չու­հի, գրքի կազ­մող եւ հրա­տա­րա­կիչ Ար­մի­նե Թամ­րա­զյա­նը՝ բա­նաս­տեղ­ծի կի­նը: Այն ներ­կա­յաց­նում է պո­ե­մի եր­կու մա­սե­րը, եւ «Ի հա­վե­լումն «Ռեք­վի­եմ»-ի, Մհեր» հատ­վա­ծը, ո­րը լույս է տե­սել շա­բաթ­ներ ա­ռաջ, եւ ո­րի շնոր­հան­դե­սը տե­ղի է ու­նե­ցել «Արդե­ան» ցու­ցաս­րա­հում՝ ապ­րի­լի 6-ին: Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցե­ցին ան­վա­նի գրա­կա­նա­գետ­ներ, գրող­ներ, մտա­վո­րա­կան­ներ, «Ռեք­վի­ե­մից» հատ­ված­ներ ըն­թեր­ցեց ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Գրե­տա Մեջ­լու­մյա­նը, ինչ­պես նա­եւ հան­դես ե­կա ես՝ կա­տա­րե­լով Դա­վո­յա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա գրված եր­գերս: Այդ մի­ջո­ցա­ռու­մից հե­տո, ո­րին ներ­կա էր հիմ­նա­կա­նում մաս­նա­գի­տա­կան հան­րույ­թը, մենք անհ­րա­ժեշ­տու­թյուն զգա­ցինք լայն հա­սա­րա­կու­թյան հա­մար նույն­պես կազ­մա­կեր­պել գրա­կան-երաժշ­տա­կան ե­րե­կո, ո­րը նվիր­ված կլի­նի Ռազ­միկ Դա­վո­յա­նի «Ռեք­վի­ե­մի» նոր հրա­տա­րա­կու­թյա­նը: Այս իսկ պատ­ճա­ռով ընտր­վեց ա­մե­նա­խորհր­դան­շա­կան օ­րը՝ Մեծ եղեռ­նի ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կի օ­րը՝ ապ­րի­լի 24-ը, մի­ջո­ցա­ռու­մը տե­ղի կու­նե­նա Առ­նո Բա­բա­ջա­նյան դահ­լի­ճում, ժա­մը՝ 19:00-ին:

Нет описания.

— Ե­կեք վե­րա­դառ­նանք ան­ցյալ… Ձեր ա­ռա­ջին հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը նրա հետ ինչ­պե՞ս ե­ղավ:

— Դա­վո­յա­նի պո­ե­զի­ա­յին անդ­րա­դար­ձը ե­ղել է դեռ 16 տա­րե­կա­նում, երբ գրե­ցի «Տխուր եր­գը»: Տա­րի­ներ անց՝ երկ­րա­շար­ժի տա­րին էր, բա­նաս­տեղ­ծի հրա­վե­րով հյու­րըն­կալ­վե­ցի իր տա­նը եւ ա­ռա­ջին ան­գամ ա­ռիթ ըն­ձեռ­վեց եր­գե­լու եր­գե­րիցս մի քա­նի­սը, ո­րոնք նույն­պես գրված է­ին իր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա: Կար­ծում եմ, որ հենց այս պա­հից ստեղծ­վեց այն կա­րեւո­րը, ո­րը պայ­մա­նա­վո­րում է ցան­կա­ցած ար­վես­տա­գե­տի շփու­մը՝ հո­գեւ­որ հա­րա­զա­տու­թյուն, ո­րը տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում շա­րու­նակ­վում էր, եւ ին­չի փաս­տում­ներն է­ին իմ եւ մեծ բա­նաս­տեղ­ծի հա­մա­տեղ գրա­կան-երաժշ­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը Գա­ֆես­չյան հիմ­նադ­րա­մի հա­մեր­գա­յին դահ­լի­ճում, Առ­նո Բա­բա­ջա­նյան դահ­լի­ճում եւ Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյու­նում: Բա­նաս­տեղ­ծը կար­դում էր իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, իսկ ես կա­տա­րում է­ի իր իսկ բա­ռե­րով գրված եր­գա­շարս: Այդ ա­ռու­մով ապ­րի­լի 24-ի մեր մի­ջո­ցա­ռու­մը շա­րու­նա­կում է նման ե­րե­կո­նե­րի բա­րի ա­վան­դույ­թը, եւ գա­լիս է հաս­տա­տե­լու այն հան­գա­ման­քը, որ ստեղ­ծա­գոր­ծա­կան, հո­գեւոր կա­պը ժա­մա­նա­կից եւ տա­րա­ծու­թյու­նից դուրս ե­րեւույթ է:

Нет описания.

— Այ­սօր որ­քա­նո՞վ են ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­նում Ռազ­միկ Դա­վո­յա­նի նման մե­ծու­թյուն­նե­րը:

— Ռազ­միկ Դա­վո­յա­նի բա­նաս­տեղ­ծու­թյունն իր ամ­բողջ է­ու­թյամբ եւ ծա­վա­լով հա­տում է ժա­մա­նա­կի եւ տա­րա­ծու­թյան շե­մը: Պո­ետն ի­րա­պես շա­րու­նա­կում է ապ­րել այդ տա­րած­քում. իր պո­ե­զի­ան այ­լեւս հա­վի­տե­նու­թյան տի­րույ­թում է, եւ ին­չը շատ բնո­րոշ է Դա­վո­յա­նին՝ սկսում է կրել բա­նաս­տեղ­ծա­կան հայտ­նու­թյան եւ մար­գա­րե­ու­թյան ո­րակ­նե­րը: Այ­սինքն, ժա­մա­նա­կից դուրս լի­նե­լով՝ մշտա­պես ար­դի­ա­կան է: Այս հատ­կա­նիշ­նե­րը բնո­րոշ են յու­րա­քան­չյուր դա­սա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան, եւ այդ իսկ պատ­ճա­ռով էլ Ռազ­միկ Դա­վո­յա­նը դեռ կյան­քի օ­րոք դաս­վում էր հայ մեծ դա­սա­կան­նե­րի շար­քին:

Нет описания.

— Ինչ­պի­սի՞ն մնաց Ռազ­միկ Դա­վո­յա­նը Ձեր հու­շե­րում:

— Հայ­րե­նի­քը ան­սահ­ման սի­րող, իր տեղն ու դե­րը հայ­կա­կան գրա­կա­նու­թյան մեջ հստակ պատ­կե­րաց­նող, ան­սահ­ման գի­տե­լի­քի եւ հու­մո­րի տեր մարդ, ով հայտ­նի էր իր խստա­պա­հան­ջու­թյամբ, մտքի եւ խոս­քի հստա­կու­թյամբ եւ հստակ քա­ղա­քա­ցի­ա­կան դիր­քո­րոշ­մամբ: Դժվա­րա­նում եմ նրա մա­սին խո­սել ան­ցյալ ժա­մա­նա­կով, քա­նի որ, ինչ­պես ա­սա­ցի, պո­ետ­նե­րի կյան­քը շա­րու­նակ­վում է ի­րենց բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ, որն ինձ հա­մար մշտա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կա­պի եւ դրսեւոր­ման ո­լորտ է:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում