«ՇԱՏ ՈՒՐԱԽԱՑԱ, ՀԱՏԿԱՊԵՍ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿԻՆ ՀԱՂԹԵԼՈՒՑ ՀԵՏՈ» ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս Երևանում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որի ժամանակ Էջմիածնի մարզադպրոցի սաները գրանցել են մեծ հաջողություններ։ 60 կգ քաշային կարգում ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ նվաճել է առաջնության ոսկե մեդալը, ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 82 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ, 60 կգ քաշային կարգում ԳԱՌՆԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ և 97 կգ ՆՎԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ բրոնզե մեդալ են նվաճել, 67 կգ քաշային կարգում ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ոսկե մեդալ է նվաճել, իսկ ՀԱՅԿ ԼՅՈՒԴՎԻԳՅԱՆԸ 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել, 72 կգ ՌՈԼԱՆԴ ԻԳԻԹՅԱՆԸ բրոնզե մեդալակիր է դարձել։

Iravunk. com -ի հետ զրույցում Հայաստանի, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ նշեց.

«Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Երեք գոտեմարտ ունեցա։ Դժվար անցան առաջին և վերջին գոտեմարտերը։ Ծնկի վնասվածք ունեմ, վերջին գոտեմարտի ժամանակ վնասվածքս ավելի բարդացավ։ Մոտակա ժամանակները ոչ մի առաջնության չեմ կարող մասնակցել վիրահատություն պատճառով, միանգամից կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա հունիսի 29-ից հուլիսի 2-ը։

Անցած տարի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ փոխչեմպիոն եմ դարձել։ Սկզբից ղազախ մարզիկին հաղթեցի, քառորդ եզրափակչում, դիտարժան պայքարում 16-7 հաշվով կամային հաղթանակ տարա ազգությամբ թուրք մրցակցիս նկատմամբ, կիսաեզրափակչում տուշեով, այսինքն ժամանակից շուտ հաղթեցի Հնդկաստանի ներկայացուցչին, ափսոս, եզրափակչում պարտվեցի իրանցի մարզիկին» ։

Իսկ ծնունդով Էջմիածնի շրջանի Ակնաշեն գյուղից ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ, ով Մ-17 տարեկանների Աշխարհի չեմպիոն է, ՀՀ սպորտի վարպետ, այսպես մեկնաբանեց.

- «Երեք գոտեմարտ ունեցա, ամենաբարդը եզրափակիչ գոտեմարտն էր։ Հանդես եմ գալիս 67 կգ քաշային կարգում, վիրահատության էլ եմ ենթարկվել, դեռ լիովին չեմ ապաքինվել» ։

- Գասպար, իսկ հիշարժան գոտեմարտ ունեցե՞լ ես: 

- Իհարկե, անցած տարի օգոստոսին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության ժամանակ շատ մեծ առավելությամբ 8։0 հաշվով հաղթեցի ազգությամբ թուրք մրցակցիս, կիսաեզրափակչում հաղթեցի իրանցի մարզիկին, եզրափակչում էլ հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս։ Շատ ուրախացա, հատկապես թուրք մարզիկին հաղթելուց հետո։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի