Գոռ Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն
ՍպորտԵրևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը առաջին տեղը գրավեց 145 կգ արդյունքով և 4 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղը գրաված թուրք մարզիկին:
Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցման համար պատվիրել էր ամենաբարձր՝ 170 կգ քաշը: Առաջին մոտեցմամբ Գոռը բարձրացրեց ծանրաձողն ապահովեց չեմպիոնությունը: Արդեն չեմպիոնի կարգավիճակում երկրորդ մոտեցմամբ Սահակյանը բարձրացրեց 175, իսկ երրորդ մոտեցմամը հրաժարվեց մասնակցել ու երկամարտի 320 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Այսպիսով, Սահակյանը նվաճեց նաեւ փոքր ոսկե մեդալներ պոկում եւ հրում վարժություններում։

