«ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ, ԵՐԲ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱԳՈՒՍՏՈՎ ՌԻՆԳ ԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ». ՆԱԻՐ ՄԵԼԻՔՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի զրուցակիցն է պրոֆեսիոնալ մարզիկ, խառը մենամարտերի /MMA/մարտիկ ծնունդով Վրաստանի Ախալքալաք քաղաքից ու այժմ էլ այնտեղ բնակվող 26-ամյա ՆԱԻՐ ՄԵԼԻՔՅԱՆԸ։
- Ողջույն, Նաիր ։Կպատմես քո անցած մարզական ուղու մասին ։
- Փոքր տարիքից պարապել եմ բռնցքամարտով, հայրս սպորտի վարպետ է, իմ առաջին մարզիչն է եղել, հետո նկատեցի, որ բռնցքամարտը իմ մարզաձևը չէ, գնացի Կյոկուշին կարատեի ու երեք ամիս պարապելուց հետո դարձա Հայաստանի չեմպիոն, շատ հավանեցի այդ մարզաձևը ու խորացա դրա մեջ, չորս անգամ Հայաստանի, հինգ անգամ էլ Վրաստանի, Կովկասի չեմպիոն դարձա, երկու անգամ Եվրոպայի չեմպիոն։ Այնուհետև, ինձ շատ հետաքրքրեց K1 մարզաձևը ու խորացա սիրողական առաջնությունների մեկնեցի, հաղթեցի հետո խորացա պրոֆեսիոնալ սպորտում, ու ռեկորդս 15-0 է պրոֆեսիոնալ K1-ի մեջ։ Սկսեցի պրոֆեսիոնալ մենամարտեր ունենալ բռնցքամարտում։ Հիմա խորացել եմ խառը մենամարտերի /MMA /մեջ ու ռեկորդս 12-1 է, ուզում եմ MMA -ով առաջ գնալ ու հասնեմ UFC։ Նաիր, հետաքրքիր է, քո կարիերայի ընթացքում որևէ հիշարժան մենամարտ եղել է։ - Իհարկե, Եվրոպայի առաջնության ժամանակ, առաջին մենամարտում, ոտքիս թաթի բարակ ոսկորը ջարդվեց։ Երեք մենամարտ ունեի, որպեսզի չեմպիոն դառնայի, այդ ծանր վիճակով մենամարտեցի ու հաղթեցի։ Իսկապես, շատ մեծ դժվարությամբ տրվեց ինձ այդ հաղթանակը, եթե Աստծո օգնությունը չլիներ, ապա ես չէի կարող հաղթահարել։
- Նաիր, իսկ ո՞րն է քո հաջողության գրավականը։
- Սպորտում իմ հաջողության գրավականը, գիշեր - ցերեկ պարապելն է, քրտինք թափելը ու Քրիստոնեական հավատքը։ Հավատքը առաջնային է իմ կյանքում, եթե հավատ չունես, չես կարող կյանքումդ ինչ - որ հաջողության հասնել։ 15 պետությունների պայքարում անցկացված քիքբոքսինգի միջազգային մրցաշարում գրավել եմ Թուրքիայի գավաթը ու Աշխարհի գավաթի գոտին։ Օրական 3 անգամ պարապում եմ, որ հասնեմ նպատակիս ։ Հաճախում եմ եկեղեցի, ու ծառայում եմ մեր հայ Առաքելական եկեղեցուն։ Քահանաները խորանից են քարոզում քրիստոնեություն, ես էլ ռինգից: Ամեն անգամ զարմացնում եմ բոլորին, երբ սկզբում հնչում է Յարխուշտան, հետո հոգևոր ծառայողի հագուստով ռինգ եմ գալիս։ Թեև շատ քննադատություններ եմ լսում իմ հասցեին, բայց միևնույն է, գտնում եմ, որ եկեղեցական հագուստը ինձ ավելի է զորություն տալիս։
- Նաիր, իսկ պետական աջակցություն ստանու՞մ ես, գո՞հ ես ։
-Ստանում եմ, գոհ եմ։ Ես շնորհակալ եմ Ախալքալաքի քաղաքապետարանից, նրանք ինձ ամսական գումար են հատկացնում, շատ գոհ եմ, որ քրտինքս գնահատում են։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

