Որ պարագայում Իրանը կդիմի շատ կոշտ քայլերի, ընդհուպ ռազմական բախման․ Մանրամասնում է իրանահայ քաղաքական վերլուծաբան Արտույտ Զոհրաբյանը

Հանդիպում

Ակնհայտ է , որ տարածաշրջանում լարվածությունը շատ ավելի է մեծանում, ու ակնհայտ է, որ Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտի ֆոնին հաջորդ լայնամասշտաբ պատերազմը մեծ ներուժ ունի վերածվելու տարածաշրջանային պատերազմի։

Ո՞ր դեպքում Իրանը կմիջամտի ռազմական գործողությունների մեջ հարցի պատասխանը <<Իրավունքը>> փորձել է ստանալ Իրանի մեր հայրենակցից՝ քաղաքական վերլուծաբան ԱՐՏՈՒՅՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․

-Նախ, Իրանը մինչեւ վերջ ամեն ինչ անելու է, որպեսզի տարածաշրջանում կայունություն ապահովվի, խոսքը գնում է Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտի շուրջ կայունությանը։ Իսկ  ինչ վերաբերում է հարցին, որ եթե այնուամենայինվ, երկու երկրների միջեւ կոնֆլիկտը հասնի գագաթնակետին եւ վերածվի ռազմական բախման, ապա այդ պարագայում, կարծում եմ, որ բոլորին հայտնի է, թե ինչ քայլերի կդիմի Իրանը։ Իրանի որեւէ խոսք պարզապես քաղաքական ենթատեքստ չի ներառում, պաշտոնական Իրանի ցանկացած խոսք՝ գործ է։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ սեփական երկրի  սահամանների ապահովվության միտված ցանկացած խախտում՝ համարժեք արձագանք կստանա։

Ամփոփելով խոսքս, կարող ենք արձանագրել հետեւյալը, Իրանը կողմնակից չէ ռազմական ճանապարհով հարցի լուծմանը, բայց, եթե Աստված մի արասցե Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտը սահմանում վերածվի ռազմական բախման՝ Իրանը վստահաբար կմիջամտի։ Բայց այս պահին Իրանը ամեն բան անում է, որպեսզի տարածաշրջանը խաղաղ պահի, բայց կան կարմիր գծեր, որոնց հատման պարագայում՝ Իրանը կդիմի շատ կոշտ քայլերի, ընդհուպ ռազմական բախման։  

-Պարոն Զոհրաբյան, կցանկանայի անդրադառնայիք նաեւ Իրանում առկա ներքաղաքական իրադարձություններին։

-Իրանում, իրականում որեւէ ներքին խժդժություններ տեղի չի ունեցել, իսկ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցած երկրում ապակայունացում ստեղծելու համար, ընդամենը դրսի ուժերի կողմից ներդրված միջոցներ էին Իրանին ճնշելու համար։ Ինչը նորություն չէր Իրանի համար, քանի որ Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանը պարբերաբար առերեսվել է նման ճնշումների։ Բնական է, որ Իրանի նման հզոր եւ ինքնուրույն երկիրը, այսպես ասած, խանդ է առաջացնում արեւմտյան, անջատողական ուժերի համար, ովքեր փորձում են տարածաշրջանը ծառայեցնել իրենց շահերի համար։ Եվ այդ ճանապարհին նրանք ջանք չեն խնայում Իրանում տարատեսակ անկարգարգություններ ծրագրավորելուն ուղղված, սակայն Իրանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ Իրանի համար չկան անլուծելի խնդիրներ։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում