Կեղծ անկախության տարիները դարձան ագահության, մեծամտության, նախանձի, ճահիճն ընկղմվելու տարիներ
ՎերլուծությունԿարելի՞ է 200 տարվա փորձված դաշնակցից հրաժարվել ու 1 000 տարվա ոխերիմ թշնամու կամքին հանձնվել::
Երևի շատերին կկատաղեցնեմ, բայց պարտավոր եմ ասել, որ ԽՍՀՄ-ը իմ Հայրենիքն է ու որպես անձ իմ բովաննդակությունը պայմանավորված է ԽՍՀՄ-ի ստեղծած հնարավորություններով:
Թե կրթության, թե գիտության, թե մշակույթի, թե արժեքների ու մարդկային հատկությունների, մարդկային հարաբերությունների բնագավառում:
ԽՍՀՄ-ը հսկայական թռիչք էր պատմության արահետների վրայով, դեպի բարձունք ու լուսավոր ապագա:
Իսկ կեղծ անկախության տարիները դարձան ագահության ու եսակենտրոնության, մեծամտության ու նախանձի, իրապաշտության նեխած ճահիճն ընկղմվելու տարիներ:
Այսօր հայ ազգի գիտակցությունն այդ ճահճում է խեղդվում, որովհետև չկան ճահճից դուրս գալու համար անհրաժեշտ նոր ու հզոր, ժամանակից առաջ ընկած գաղափարներ:
Անկախության պաշտաամունքը,, լինելով ազատության պաշտամունքի մասնավոր դրսևորումներից մեկը, արգելում է ըմբռնել անկախության իմաստը:
Պաշտամունքը կուրացնում է ու թույլ չի տալիս ճիշտ վերաբերվել այդ երևույթին:
Թույլ չի տալիս հասկանալ, որ անկախությունը երբեք բացարձակ չի կարող լնել:
Որ այն ընդամենը միջոց է ազգի զարգացման, նրա ներքին պտենցալը բացահայտելու, լավագույն կերպով իրականացնելու համար:
Եթե այդ կուրացումը չլիներ, բարձրագույն մտավորականության ներկայացուցիչների համար, պետք է ակնհայտ լիներ Ռուսաստանի հետ միութենական պետության կազմի մեջ մտնելու ծայրահեղ անհրաժեշտությունը:
Ու այն կարևորագույն արդյունքները, որոնց կարելի է հասնել այդ քայլի շնորհիվ:
Սակայն, քանի որ մտավորականության վեևներն էլ, ներքևներն էլ տառապում են անչափահասին վայել ազատության ու անկախության պաաշտամունքով, առայժմ զարգանում է հակառակ ուղղությունը:
ԽՍՀՄ-ի շնորհիվ հայ ազգի ստացած հիանալի արդյունքները չտեսնելու է տրվում:
Դրանց փոխարեն, երեխայաբար աչքերը չռած, մանր-մունր թերությունների վրա ուշադրություն դարձնելով ,«խելոքները» իրենց նեխած ճահճից թքում են 70 տարվա ընթացքում հասած բարձունքների վրա, ողջ հերոսական պատմության վրա, դառնալով թշնամու գրած երգը երգող սոված գորտեր:
Այդ իսկ պատճառով կրկնում եմ, որ առանց ազգի գիտակցության վիճակի մասին հոգ տանելու ընդունակ իմաստուն անձանց կազմակերպված համագործակցության ազգը մնալու է թշնամուն հլու-հնազանդ ոչ:արի հոտի վիճակում:
Իսկ ազգի հովիվները, թշնամու տված էժան գինին խմելով, իրենց անխելքությունն ու հոգեբարոյական տհասությունն են տարածելու բոլորի վրա, փոխանակ իրենց տեղը զիջեն ավելի արժանի մարդկանց:
Թշնամու առաջ նրանք վարժեցրած շան նման են իրենց պահում, իսկ իրենցից խեոլք ազգակիցների նկատմամբ՝ կատաղած բորենու:
Գեագույն գլխավոր բրդոտ կապիկը «հովվի» այդ տեսակի իդեալական օրինակ է:
200 տարվա ընթացքում փորձված դաշնակցի հետ ավելի սերտ հարաբերություններ միութենական պետության մեջ, այդ դաշնակցից որոշ հարցերում կախվածություն, թե 1000 տարվա ոխերիմ, ցեղասպանություն կատարած թշնամուց կախվածություն:
Այս երկու տարբերակից կույր »խելոքներն» ընտրում են երկրորդ տաբրերակը, հիմարաբար կարծելով, թե դա լինելու է «անկախություն»:
Ոչ, դա լինելու է անգոյություն:
Այսինքն գոյության դադարում:
Ով գիտե այդ կույրերի աչքերը բացելու եղանակ, թող գործի անցնի:
Վաղը նրանք կուրացնելու են ողջ ազգն ընդմիշտ ու քշելու են դեպի անդունդը:
Հասկացրեք նրանց, որ անկախությունը միշտ ունի իր սահմաննները, իր չափը, ձևն ու բովանդակությունը, ու միշտ պետք է ծառայի իրենից ավելի կարևոր ու բարձր նպատակի,ոչ թե դառնա ինքնանպատակ:
Որպեսզի նրանց համար էլ վերջապես ակնհայտ դառնա՝ Հայաստնի բարձրագույն անկախությունը կարող է լինել այսօր միայն Ռուսաստանի հետ միութենական պետության կազմում:
Իսկ Արցախի բարձրագույն անկախությունը կարող է լինել միայն Ռուսաստանի կազմում, որպես ինքնավար մարզ կամ ինքնավար հանրապետություն:

