Պատմանան մասշտաբի դավաճանության առանձնահատկությունները

Վերլուծություն

Այն, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս նո­րից ակ­տի­վա­ցել է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման, նի­կո­լյան խուն­տա­յի կող­մից այն մեր­ժե­լու եւ փո­խա­րե­նը սահ­ման­նե­րը «եվրաշ­պի­ոն­նե­րով» լցնե­լու թե­ման, աչ­քի ա­ռաջ է: Ընդ ո­րում, այս ֆո­նին, հի­շեց­նենք, հեր­թա­կան ան­գամ հիմ­նա­վոր­վեց, որ եվ­րո­պա­ցի­նե­րը մեր սահ­ման­նե­րին զբաղ­ված են շպի­ո­նա­ժով. տե­ղե­կու­թյուն­ներ են հա­վա­քում եւ վեր­ջում փո­խան­ցում նա­եւ Ադր­բե­ջա­նին, ընդ ո­րում, շրջան­ցե­լով Հա­յաս­տա­նը: Բայց ա­հա հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն կոչ­ված­նե­րից եւ ոչ մի հո­դա­բաշխ մեկ­նա­բա­նու­թյուն չկա:

ԻՆՉ ԷՐ ՔԱ­ՐՈ­ԶՈՒՄ ԱՐ­ՇԱ­ԿՅԱ­ՆԸ

Չնա­յած, նա­խօ­րե­ին, ի դեմս ԱԺ փոխ­խոս­նա­կի ա­թո­ռը զբա­ղեց­նող Հա­կոբ Ար­շա­կյա­նի, ո­րո­շա­կի ռե­ակ­ցի­ա ե­ղավ: Սա պե՞տք է հա­մա­րել իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­աս­նա­կան դիր­քո­րո­շում. դժվար է ա­սել, հաշ­վի առ­նե­լով նրանց շար­քե­րում տի­րող հա­կա­սա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը, երբ իշ­խա­նա­կան տար­բեր կլան­ներ ա­ռաջ են տա­նում տար­բեր ար­տա­քին տե­րե­րի հրա­հանգ­նե­րը: Սա­կայն ա­ռաջ­նորդ­վենք փաս­տով. ԱԺ փոխ­խոս­նա­կը պաշ­տո­նա­կան հե­րար­խի­ա­յի վե­րին աս­տի­ճան­նե­րից է, ըստ այդմ էլ, այդ պաշ­տո­նը զբա­ղեց­նող­նե­րի ա­սած­նե­րը պետք է ըն­կա­լել՝ որ­պես պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում:

Եվ ա­հա, թե­եւ Միր­զո­յան Ա­րոն ըն­դա­մե­նը ա­մի­սու­կես ա­ռաջ էր Մոսկ­վա­յում հայ­տա­րա­րում, թե ՀԱՊԿ-ի տե­ղա­կայ­ման հար­ցը օ­րա­կար­գում է, Ար­շա­կյանն այդ նույն խնդի­րը տա­նում է այն տա­փակ եւ ակն­հայ­տո­րեն ար­հես­տա­կան բա­ցատ­րու­թյա­նը, ո­րը ի սկզբա­նե էր որ­դեգ­րել Նի­կո­լը: Թե, ՀԱՊԿ-ը նախ պետք է քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան տա եւ մատ­նան­շի, թե որն է Հա­յաս­տա­նի սահ­ման աս­վա­ծը. «Եթե քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նը չի տրվում, ա­պա որ­տե՞ղ պետք է կանգ­նի ՀԱՊԿ-ի խա­ղա­ղա­պահ զոր­քը, եւ ինչ­պե՞ս պետք է գնա­հատ­վի` ար­դյո՞ք հայ­կա­կան տա­րածք­ներ են, թե հայ­կա­կան տա­րածք­ներ չեն»: Ի­հար­կե, նման պա­տաս­խա­նը ե­ղել եւ մնում է ոչ մի­այն ԱԺ փոխ­խոս­նա­կի, ա­ռա­վել եւս՝ ԱԳ նա­խա­րա­րի եւ վար­չա­պե­տի պաշ­տո­նի մա­կար­դա­կի հա­մար խայ­տա­ռա­կու­թյուն (ավե­լի ճշգրիտ տեր­մին­ներ էլ կան): Իսկ ա­հա Պրա­հա­յի եւ դրան հա­ջոր­դած Սո­չի­ի հան­դի­պում­նե­րից հե­տո, երբ Ա­լի­եւն ու Նի­կո­լը Պու­տի­նին հայտ­նե­ցին, թե հա­մա­ձայն են Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րով սահ­մա­նա­զատ­մա­նը, «որտեղ պետք է կանգ­նի ՀԱՊԿ-ը» հար­ցը դար­ձավ ման­կամ­սու­րի մա­կար­դա­կի: Ար­շա­կյա­նին եւս հու­շենք. ՀԱՊԿ-ը պետք է կանգ­նի 1991թ. սահ­ման­նե­րին, ո­րի հստակ գծագ­րու­մը կա ՌԴ ԳՇ-ում: Իսկ այն հատ­ված­նե­րում, որ­տեղ ա­զե­րի­նե­րը Նի­կո­լի թողտ­վու­թյամբ ա­ռաջ են ե­կել եւ մնում են, ա­պա այս­տեղ սահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նու­մը նախ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի գործն է, եւ ՀԱՊԿ-ին, որ­պես ռազ­մա­կան կա­ռույ­ցի, կա­րող են դի­մել այն դեպ­քում, երբ ո­րո­շեն, որ սահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նու­մը ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով պետք է լի­նի:

Չնա­յած, ե­րե­ւի հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, այս դեպ­քում՝ ի դեմս Ար­շա­կյա­նի, հաս­կա­նում են, թե ի­րա­կա­նում ինչ դիր­քե­րում կա­րող է ՀԱՊԿ-ը կանգ­նել, այ­սինքն, թե որն է կազ­մա­կեր­պու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տին: Բայց երբ մին­չեւ հի­մա խո­սում են այդ մա­սին, դա մեկ բան է նշա­նա­կում՝ սա ըն­դա­մե­նը պատր­վակ է, ընդ ո­րում՝ ման­կա­կան մա­կար­դա­կի, որ դաշ­նա­կից­նե­րին Հա­յաս­տա­նի սահ­ման չթող­նեն: Ըստ այդմ էլ, երբ Ար­շա­կյա­նից հարց­նում են, թե՝ «Իսկ նրանց հետ քննարկ­վե՞լ է, թե որ­տեղ պետք է կանգ­նի ՀԱՊԿ զոր­քը», նա ըն­դա­մե­նը պա­տաս­խա­նում է. «Ես մաս­նա­վոր քննար­կում­նե­րի դե­տալ­նե­րի մեջ չեմ ցան­կա­նում մտնել, բայց պե­տա­կան մա­կար­դա­կով ֆիք­սել պե­տա­կան սահ­ման, սու­վե­րեն տա­րածք նշա­նա­կում է ու­նե­նալ քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին: Սա է ամ­բողջ հար­ցը»: Լո՞ւրջ, այդ դեպ­քում մի­գու­ցե Ար­շա­կյա­նը կամ նրա շեֆ Նի­կո­լը կբա­ցատ­րի՞, թե ի­րենք պաշ­տո­նա­պես ֆիք­սե՞լ են պե­տա­կան սահ­մա­նը, հա­յաս­տա­նյան ո՞ր փաս­տաթղ­թով, որ հի­մա էլ ու­րիշ­նե­րից են պա­հան­ջում ֆիք­սել:

Ինչ վե­րա­բե­րում է ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը, ա­վե­լի կոնկ­րետ, որ նրանք Ադր­բե­ջա­նին տա­լիս են դի­տարկ­վե­լիք հատ­վա­ծից ին­ֆոր­մա­ցի­ա, ա­պա Ար­շա­կյա­նն ըն­դա­մե­նը նման պա­տաս­խան է տա­լիս. «Դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան նպա­տակ­նե­րը պարզ են: Սահ­մա­նա­յին տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում հնչում է եր­կու կար­ծիք` հայ­կա­կան պաշ­տո­նա­կան կար­ծիք եւ ադր­բե­ջա­նա­կան: Ակն­հայտ է, որ Ադր­բե­ջանն օգտ­վում է աշ­խար­հում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից եւ նա­եւ նրա­նից, որ ո­րո­շա­կի ան­հա­վա­սա­րակշ­ռու­թյուն կա ու­ժա­յին ա­ռու­մով եւ փոր­ձում է սադ­րել: Ի­րենք այս­տեղ լի­նե­լով եւ սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կում ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րի Հա­յաս­տա­նում գտնվե­լու ա­ռու­մով տրա­մադ­րում են տե­ղե­կատ­վու­թյուն, ո­րը երկ­րոր­դում է ՀՀ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյա­նը: Ես հա­մա­րում եմ շատ կա­րե­ւոր»: Ե­րե­ւի Ար­շա­կյա­նը հար­ցը լավ չի հաս­կա­ցել. ե­թե եվ­րո­պա­ցի­նե­րը տե­ղե­կու­թյու­նը տրա­մադ­րե­ին ի­րենց վե­րա­դա­սին, է­լի ո­չինչ: Սա­կայն նրանք այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը փո­խան­ցում են Ադր­բե­ջա­նին, որն ի­րա­կա­նում Հա­յաս­տան­ի հան­դեպ հան­ցա­գոր­ծու­թյու­ն է: Եվ ա­հա նի­կո­լյան խուն­տան պար­զա­պես գե­րա­դա­սում է դա շրջան­ցել, ու ստիպ­ված են նման ան­հե­թեթ բա­ցատ­րու­թյու­ններ մո­գո­նել:

Այս­պի­սով, Ար­շա­կյա­նը, ըստ է­ու­թյան, Նի­կո­լի ա­նու­նից (որպես նրա պաշ­տո­նյա) հայ­տա­րա­րում է, որ չնա­յած ներ­կա քննար­կում­նե­րին, մնում է այն դիր­քորոշմանը, որն ու­ներ ի սկզբա­նե: Այ­սինքն, որ այդ դիր­քո­րոշ­ման վրա չի ազ­դել ո՛չ Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով սահ­մա­նա­զատ­ման ո­րո­շու­մը, ո՛չ փաս­տը, որ դրա­նից հե­տո ա­զե­րի­նե­րը շա­րու­նա­կել են գրա­վել հա­յաս­տա­նյան տա­րածք­նե­րը, ո՛չ փաս­տը, որ դա այլ տեսք կու­նե­նար ՀԱՊԿ-ի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան պա­րա­գա­յում եւ ո՛չ էլ այն, որ ի­րա­կա­նում եվ­րա­դի­տորդ­նե­րը ո­րե­ւէ ռե­ալ օգ­նու­թյուն չեն ցու­ցա­բե­րում, փո­խա­րե­նը զբաղ­վում են շպի­ո­նա­ժով:

ԻՆՉ ԷՐ ՔԱ­ՐՈ­ԶՈՒՄ ՆԻ­ԿՈ­ԼԸ

Որ այս մո­տե­ցու­մը մի­այն Ար­շա­կյա­նի­նը չէ, ե­րեկ­վա իր ճա­ռում հաս­տա­տեց նա­եւ Նի­կո­լը:

Բայց նախ մեկ հան­գա­մանք: Այն, որ ներ­կա զար­գա­ցում­նե­րը «պե­չատ­վե­ցին» Հա­յաս­տան՝ բրի­տա­նա­կան MI-6-ի ղե­կա­վա­րի այ­ցի ար­դյուն­քում, շատ է խոս­վել: Իսկ ի՞նչ է ու­զում Բրի­տա­նի­ան, բա­ցի հա­յաս­տա­նյան, ա­սենք, նա­եւ ադր­բե­ջա­նա­կան հան­քա­յին ռե­սուրս­նե­րը թա­լա­նե­լուց: Բրի­տա­նի­ա­յի մո­տե­ցու­մը նա­խօրե­ին ա­վե­լորդ ան­գամ ֆիք­սեց փո­խարտ­գործ­նա­խա­րար Լորդ Ահ­մա­դը` խորհր­դա­րա­նում ու­նե­ցած ե­լույ­թով: Նա եւս, բնա­կա­նա­բար, նախ խո­սեց Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղաղ երկ­խո­սու­թյա­ն կա­րե­ւո­րու­թյու­նից` տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա­յի hամար: Նա­եւ, որ դրա­նում` «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հար­ցում պետք է դեր ու­նե­նան ԵՄ-ն, ՄԱԿ-ը,  Ե­ԱՀԿ-ն, կարճ ա­սած` «մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը»: Եվ իր խոսքն ա­վար­տեց հե­տե­ւյա­լով` Մեծ Բրի­տա­նի­ա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը Ղա­րա­բա­ղը դի­տար­կում է որ­պես Ադր­բե­ջա­նի ան­բա­ժա­նե­լի մաս:

Սա նոր բան չէ, նա­եւ, որ նույն տես­լա­կանն ա­ռաջ է տա­նում Բրի­տա­նի­ա­յի անգ­լո­սաք­սո­նա­կան «մեծ եղ­բայ­րը»` ԱՄՆ-ն: Պար­զա­պես այս հեր­թա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը ներ­կա­յաց­րինք` հա­մե­մա­տե­լու ե­րեկ ԱԺ-ում Նի­կո­լի ա­ռաջ քա­շած մո­տե­ցում­նե­րի հետ:

«Ես ու­զում եմ վե­րա­հաս­տա­տել, որ Հա­յաս­տա­նը լի­ար­ժեք ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, եւ ակն­կա­լում ենք, որ Ադր­բե­ջա­նը նույ­նը կա­նի` Հայ­կա­կան ԽՍՀ ամ­բողջ տա­րած­քը ճա­նա­չե­լով որ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն»,- ա­սաց Փա­շի­նյա­նը: Մի փոքր ճշգրտենք. ոչ թե Հա­յաս­տանն է ճա­նա­չում, ինչ­քան էլ որ այս­տեղ իշ­խա­նու­թյու­նը խուն­տա­յի ձեռ­քին է, այլ Նի­կոլն ու նրա դրա­նիկ­նե­րը: Ա­վե­լին ա­սենք. Նի­կո­լը սրա­նով դար­ձավ հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ այն մի­ակ ղե­կա­վա­րը (թե­կու­զեւ` ա­թո­ռա­զավ­թած), ով պաշ­տո­նա­պես Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջան:

Ի­հար­կե, ա­վե­լորդ է ա­սել, որ սա նա­եւ պատ­մա­կան նշա­նա­կու­թյան դա­վա­ճա­նու­թյուն է, ո­րի հա­մար դեռ գա­լու է հայ ժո­ղովր­դին պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը: Ընդ ո­րում, թե­րեւս Նի­կոլն էլ է հաս­կա­նում, որ այս ա­սա­ծը չի կա­րող հենց այն­պես, ա­ռանց լրջա­գույն դի­մադ­րու­թյան սղաց­նել մին­չեւ վերջ, որ կա­րող է ան­գամ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, բայց դա, կգա ժա­մա­նա­կը, եւ կար­ժա­նա­նա հին «Ալեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նագ­րի» ճա­կա­տագ­րին: Ա­մեն դեպ­քում, հենց այդ մա­սին է խո­սում այն, որ նա հայ­տա­րա­րում է, թե. «Եթե քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան մա­կար­դա­կում ձեռք բեր­վեն կոմպ­րո­միս­ներ, որ­քա­նով դրանք ըն­դու­նե­լի կլի­նեն ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ու քա­ղա­քա­ցի­նե­րը որ­քա­նով թույլ կտան այդ կոմպ­րո­միս­նե­րի՝ եր­բեմն ցա­վոտ լու­ծում­նե­րի գործ­նա­կան ի­րա­գոր­ծու­մը»: Ընդ ո­րում, նա­եւ խոս­տա­նում է. «Մենք պետք է մեր մտքե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քը հաս­կա­նա­լի դարձ­նենք ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին»: Այ­սինքն ի՞նչ, ար­տա­քին ու­ժե­րին ու­զում է հաս­կաց­նել, թե ին­քը դեռ ա­նե­լի՞ք ու­նի, որ պա­հեն նրա ա­թո­ռը…

Սա­կայն այս ան­գամ սրա մա­սին չէ խոս­քը, հաշ­վի առ­նե­լով, որ դեռ 2018թ.-ին է­ինք մատ­նան­շում, որ հենց այս ա­մենն է Նի­կո­լին իշ­խա­նու­թյան բե­րե­լու ծրագ­րի հիմ­քում դրված: Ըստ այդմ էլ, այս ան­գամ պար­զա­պես ու­զում ենք հա­մե­մա­տել, թե ինչ է ա­սում Նի­կո­լը, եւ ինչ` անգ­լո­սաք­սե­րը` ի դեմս բրի­տա­նա­կան փո­խարտ­գործ­նա­խա­րա­րի: Ըստ է­ու­թյան, նույն բա­նը. «տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­խա­ղու­թյուն» գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ  Ար­ցախն ան­վե­րա­պա­հո­րեն Ադր­բե­ջա­նի կազմ հռչա­կե­լը: Եվ ե­թե դրան գու­մա­րում ենք, որ փաս­տա­ցի նո­րից մերժ­վում է ՀԱՊԿ-ին հա­յաս­տա­նյան սահ­ման­ներ ներգ­րա­վե­լու ա­ռա­ջար­կը, պատ­կերն ամ­բո­ղջա­նում է: Այ­սինքն, թե­եւ Նի­կո­լի են­թա­կա­նե­րից Միր­զո­յան Ա­րոն շա­րու­նա­կում է ռուս­նե­րի հետ «խա­ղեր տալ»` փոր­ձե­լով ներշն­չել, որ քննար­կում են Ար­ցա­խի հետ կապ­ված ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տար­բե­րա­կը, «տա­կից» խա­ղը տա­նում են դե­պի անգ­լո­սաք­սո­նա­նան ծրա­գիր:

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում