«Ալեքսանդրապոլի պայմանագիր-2»-ի շեմին

Վերլուծություն

Այս­պի­սով, Նի­կո­լի ե­րեկ­վա ե­լույթն ա­վե­լորդ ան­գամ ե­կավ ցույց տա­լու, որ Ա­րեւ­մուտ­քը շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն Հա­յաս­տա­նը տա­նել ոչն­չաց­ման` «Ալեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նա­գիր-2»-ի տես­քով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=253624&l=am): Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ բա­ցի ադր­բե­ջա­նա­կա­նից, Նի­կո­լը չշրջան­ցեց նա­եւ թուր­քա­կան ուղ­ղու­թյու­նը: Սկսած սահ­մա­նը բա­ցե­լու տես­լա­կա­նից, վեր­ջաց­րած, թե. «Մենք ո­րե­ւէ այլ երկ­րից ո­րե­ւէ այլ տա­րած­քա­յին պա­հանջ ոչ մի­այն չու­նենք, այ­լեւ չենք ու­նե­նա­լու: Ե­թե մենք այդ միտ­քը չար­ձա­նագ­րենք, այն չդրաձ­նենք մեր հան­րու­թյան սո­ցի­ալ-հո­գե­բա­նու­թյուն, ոչ ոք մեզ թույլ չի տա­լու զար­գա­նալ…»: Կարճ ա­սած, մո­ռա­նում եք Ցե­ղաս­պա­նու­թյու­նը, Հա­յաս­տա­նից խլած հո­ղե­րը, եւ, առ­հա­սա­րակ, մո­ռա­նանք այն ա­մե­նը, ին­չին հա­վա­տա­ցել ենք վեր­ջին հա­րյուր տա­րի­նե­րին: Հաս­կա­ցա՞ք, «Ալեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նա­գի­րը» հո պո­զով ու պո­չով չի՞ լի­նե­լու:

Մի­այն թե մին­չեւ վերջ փա­կագ­ծերն այս­պի­սով բա­ցե­լով, Նի­կո­լը կար­ծես թե մո­ռա­նում է այն սխա­լը, ո­րը գոր­ծե­ցին ժա­մա­նա­կին «Ալեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նա­գիր» կնքող­նե­րը: Նրանց այն ժա­մա­նակ էլ, հի­մա էլ, թվում էր, թե Ա­րեւ­մուտքն ա­մե­նա­զոր է, ռուս­նե­րը` ոչն­չաց­ված, բայց սխալ­վե­ցին: Եվ հի­մա էլ Նի­կո­լը այս ճա­ռե­րից հե­տո ան­գամ դեռ պետք է գտնի իր հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցի պա­տաս­խա­նը. իսկ ի՞նչ է այս դեպ­քում ա­նե­լու Հա­յաս­տա­նում եւ Ար­ցա­խում գտնվող ռու­սա­կան, ինչ­պես նա­եւ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի հա­րե­ւա­նու­թյամբ գտնվող ի­րա­նա­կան ու­ժե­րի հետ: Հաշ­վի առ­նե­լով, որ, հայտ­նի փաստ է, այս ա­մենն ի­րա­կա­նում, թե­եւ ոչն­չաց­նում է Հա­յաս­տա­նը, սա­կայն անգ­լո­սաք­սերն ուղ­ղել են հենց ՌԴ-ի եւ Ի­րա­նի դեմ, եւ գլխա­վոր խնդիր ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան ու­ժե­րի հար­ցը լու­ծելն է:

Նկա­տենք նա­եւ, որ այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն շրջա­նառ­վում են խո­սակ­ցու­թյուն­ներն այն մա­սին, որ Նի­կո­լի ա­ռաջ Ա­րեւ­մուտ­քը հստակ պա­հանջ է դրել` մի­ա­նալ հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րին: Բայց նույ­նիսկ մի­ա­նա­լու դեպ­քում հի­շա­տակ­ված խնդի­րը չի լուծ­վում. ինչ­պե՞ս են հե­ռաց­նե­լու ռու­սա­կան ու­ժե­րին:

Լավ, ըն­դու­նենք կա­րո­ղա­ցան նա­եւ Հա­յաս­տա­նից հե­ռաց­նել: Սա­կայն Ար­ցա­խի հետ կապ­ված կա փա­կու­ղի, ո­րն ա­նուղ­ղա­կի­ո­րեն օ­րերս ցույց տվեց նա­եւ Լավ­րո­վը` Մերձդ­նեստ­րի օ­րի­նա­կով: Այ­սինքն, որ ռու­սա­կան զոր­քե­րը մնում են Մերձդ­նեստ­րում, այդ չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դի կյան­քի ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու հա­մար: Այ­սինքն, որ կա­րող են մնալ նա­եւ Ար­ցա­խում` ար­ցա­խա­հա­յու­թյան կյան­քը պաշտ­պա­նե­լու հա­մար:

Ու­ժա­յին մե­թոդն այս դեպ­քում հա­զիվ թե աշ­խա­տի: Այ­սինքն, Ա­լի­ե­ւը պետք է անց­նի հար­ձակ­ման, սա­կայն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով Սա­հա­կաշ­վի­լու 2008թ.-ի օ­րի­նա­կը: Մի­գու­ցե ա­վե­լի վատ, հաշ­վի առ­նե­լով, որ մյուս թե­ւում էլ ի­րա­նա­կան բա­նակն է: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ե­րեկ Ի­րա­նի բա­նա­կի հյու­սի­սա­յին ուղ­ղու­թյամբ ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, չնա­յած վեր­ջին ժա­մա­նակ­ների առ­կա ո­րոշ դրա­կան դի­նա­մի­կա­յի, հայ­տա­րա­րեց, որ իս­րա­յե­լյան ռազ­մա­կա­յան­նե­րը, այդ թվում` քո­ղարկ­ված­նե­րը հրթի­ռա­յին նշա­նա­ռու­թյան տակ են: Ընդ ո­րում, ա­վե­լի հա­մո­զիչ լի­նե­լու հա­մար ներ­կա­յաց­վեց նա­եւ ար­բա­նյա­կա­յին լու­սան­կար­ներ, ո­րոնք պատ­կե­րում են Իս­րա­յե­լի ռազ­մա­բա­զա­նե­րից մեկն Ադր­բե­ջա­նում` Եվ­լա­խի շրջա­նում:

Ու, թե­րեւս, Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի մի­ակ հաշ­վար­կը, ո­րի մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, մնում է այն, որ Ուկ­րա­ի­նա­յում ռուս­նե­րը կձա­խող­վեն: Ընդ ո­րում, այս օ­րե­րին շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն խոս­վել ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի մեծ հա­կա­հար­ձակ­ման մա­սին: Կլի­նի՞ նման հա­կա­հար­ձա­կում, թե՞ դա ըն­դա­մե­նը քա­րոզ­չա­կան հնարք է, դեռ կտես­նենք: Սա­կայն մեկ այլ դե­տալ այս պա­հին բա­վա­կան հե­տաքր­քիր կեր­պով ակ­նար­կում է հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի մա­սին: Նկա­տի ու­նենք Պու­տի­նի` անս­պա­սե­լի այ­ցը ռազ­մա­ճա­կա­տա­յին գո­տի` Խեր­սոն: Սա, ի թիվս այլ բա­նե­րի, նա­եւ քա­ղա­քա­կան ակ­ցի­ա է. սրա­նով Պու­տի­նը վերջ­նա­կա­նա­պես ֆիք­սեց, որ այդ տա­րածք­նե­րը հա­մա­րում է Ռու­սաս­տա­նի մաս, այ­սինքն` անձ­նա­կան քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նեց, որ դրանք հանձ­նե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ չի դի­տար­կում: Իսկ դա նշա­նա­կում է, որ կգոր­ծադր­վեն այդ տա­րածք­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար առ­կա բո­լոր մի­ջոց­նե­րը, այդ թվում` մի­ջու­կա­յին: Ընդ ո­րում որ­քան էլ այս օ­րե­րին Ա­րեւ­մուտքն աղմ­կում է, թե թող Պու­տի­նը հայ­տա­րա­րի, որ ո­րե­ւէ պա­րա­գա­յում մի­ջու­կա­յին զեն­քի չի դի­մի, բայց նա­եւ ՌԴ-ում ակ­տիվ քա­րոզ­չու­թյան մեջ է միտ­քը, թե այդ դե­պքում ին­չի՞ հա­մար է մի­ջու­կա­յին զեն­քը, ե­թե այն չպետք է եր­բե­ւէ գոր­ծարկ­վի:

 Իսկ ռազ­մա­կան տե­սան­կյու­նից ու­շագ­րավ էր, որ այս ան­գամ նա­խա­գա­հին չէր ու­ղեկ­ցում ո՛չ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը եւ ո՛չ էլ` Գլխա­վոր շտա­բի պե­տը: Իսկ սա ակ­նարկ է, որ Պու­տի­նը ցան­կա­նում էր ա­ռանց նրանց ներ­կա­յու­թյան ծա­նո­թա­նալ ի­րե­րի վի­ճա­կին, ո­րը, ի­հար­կե, շատ հե­տաքր­քիր է:

Այս­պի­սով, ուկ­րա­ի­նա­կան հար­թա­կում «կե­նաց­նե­րը մին­չեւ վերջ քաղց­րա­նա­լու» հա­կում են ցույց տա­լիս, եւ այս ֆո­նին ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի սպաս­վող հա­կա­հար­ձա­կումն ար­դեն դառ­նում է գո­նե է­ֆեկ­տի­վու­թյան ի­մաս­տով քիչ հա­վա­նա­կան: Իսկ ժա­մա­նակ, չմո­ռա­նանք, ԱՄՆ-ն չու­նի` սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված, այ­սինքն, չու­նի նա­եւ Ուկ­րա­ի­նան:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում