Արսեն Հարությունյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն
ՍպորտԶագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը(61կգ) դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Հայ ըմբիշըեզրափակիչում 5-2 հաշվով առավելության հասավ Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի նկատմամբ:
Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Էմրա Օրմանօղլուի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում 23-ամյա Հարությունյանը վաղաժամ ավարտել էր գոտեմարտy՝ 10-0 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Ելոյանին:

