Ռեկորդ, փոքր ոսկի և Եվրոպայի փոխչեմպիոնություն. Անդրանիկ Կարապետյանի արդյունքը
ՍպորտԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) նվաճեց արծաթե մեդալ:
Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 374 կգ (178+196) արդյունքը: Պոկում վարժությունում նա հաջողությամբ գլխավերևում պահեց նախ 167 կգ-ն, ապա 173 կգ-ն, իսկ երրորդ մոտեցմամբ ֆիքսեց 178 կիլոգրամը և սահմանեց Եվրոպայի ռեկորդ նվաճելով փոքր ոսկե մեդալ։
Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը հաջող առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով 190 կգ և 196 կգ, սակայն ձախողեց երրորդ մոտեցումը, որտեղ պատվիրել էր 206 կգ:

