Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը` «Բենֆիկայի» դեմ խաղում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 3-3 խաղաց Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ եւ երկխաղյա դիմակայության արդյունքում նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:
Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 6,6 միավոր: (10 հնարավորից): Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել տանտերերի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ (8,3 միավոր):


