Կասկածելի խնայողություն. այն ամենն, ինչ պետք է իմանալ «գորշ» iPhone-ների մասին

Հասարակություն

Որոշել եք ձեռք բերել նո՞ր iPhone: Հավանաբար, կմտածեք՝ ինչու չգնել այն ավելի մատչելի՝ ոչ պաշտոնական վաճառողներից: Խնայողությունն առհասարակ ճիշտ բան է: Բայց ավելի լավ է հաշվարկել բոլոր դրական եւ բացասական կողմերը: Անօրինական iPhone-ների հիմնական եւ, թերեւս, միակ առավելությունն, իհարկե, ավելի մատչելի գինն է։ Իսկ ահա բոլոր թերությունների մասին կարդացեք այս հոդվածում:

«Սպիտակ» եւ «գորշ». ո՞րն է տարբերությունը


«Սպիտակ» կամ պաշտոնական գաջեթները, որպես կանոն, հայաստանյան շուկայում վաճառվում են Apple-ի լիազորված վերավաճառողների կողմից, ունեն պաշտոնական վաճառքի պայմանագիր, իսկ երաշխիքային ծառայության շրջանակում  մասնագետնները նույնիսկ կարող են անվճար վերանորոգել ձեր iPhone-ը:

Իսկ ահա «գորշ» սարքերը ներկրվում են ապօրինի, առավել հաճախ՝ մաքսանենգորեն: Որոշ դեպքերում խոսքը կեղծիքի, այսինքն՝ կեղծ ապրանքի մասին է։ Բայց հնարավոր է նաեւ մեկ այլ տարբերակ՝ ապրանքն օրիգինալ է, բայց նախատեսված է այլ երկրում վաճառքի համար։ Գուցե մտածեք, որ դրանում ոչինչ չկա, քանի որ iPhone-ը մնում է iPhone, անկախ նրանից, թե որտեղից է այն եկել: Բայց կան մանրուքներ, որոնց մասին ոչ պաշտոնական մատակարարը ձեզ երբեք չի պատմի:

 

Ոչ մի պաշտոնական երաշխիք

Պաշտոնական վերավաճառողների հիմնական առավելություններից մեկը արտադրողի երաշխիքն է: Հայաստանում այն գործում է 12 ամիս։ Որեւէ խնդրի դեպքում կարող եք դիմել Chipset-ի պաշտոնական սպասարկման կենտրոն, որտեղ կվերանորոգեն ձեր սարքը՝ օգտագործելով միայն օրիգինալ պահեստամասեր։ Ի դեպ, բոլոր մասնագետներն անցնում են Apple-ի պարտադիր լիցենզավորում։ Որոշ դեպքերում ձեր սարքի վերանորոգման ընթացքում ձեզ կտրամադրեն նույնատիպ սարք՝ ժամանակավոր օգտագործման համար։  

Ոչ պաշտոնական վաճառողների դեպքում, իհարկե, դա դժվար թե հնարավոր լինի: Լավագույն դեպքում ձեզ կառաջարկեն նորոգել սմարթֆոնը։ Իհարկե, վճարովի։  Արդյո՞ք այս դեպքում կօգտագործվեն օրիգինալ պահեստամասեր, պատասխանն ակնհայտ է։ Եթե պարզվի, որ խնդիրը լուրջ է, ապա նորոգող անձինք կարող են անգամ զլանալ վերանորոգել։ Շատ ավելի հեշտ է «փորձաքննության ընթացքում հաստատել», որ ձախողումը եղել է օգտագործողի մեղքով։

Այսպիսով, խնայելով գնման վրա, դուք, հնարավոր է՝ արդյունքում ավելի շատ գումար կորցնեք։  Հաշվի առեք, որ Apple-ը երաշխիքային ծառայություն է մատուցում միայն այն երկրում, որտեղ այն ի սկզբանե վաճառվել է: Այսինքն՝ ԱՄՆ-ից գնված հեռախոսը կարող է երաշխիքով վերանորոգվել միայն այնտեղ։


Թվում է, թե iPhone-ներն ամենուր նույնն են: Այդ դեպքում ինչո՞ւ հեռախոս չգնել Չինաստանում, չէ՞ որ այն ավելի մատչելի է: Իրականում iPhone-ն ունի իր առանձնահատկությունները տարբեր երկրների համար։ Օրինակ՝ ճապոնական iPhone-ներում անհնար է անջատել տեսախցիկի ձայնը, որպեսզի ոչ ոք չկարողանա լուսանկարել առանց լուսանկարվողի իմացության։ Իսկ ահա եվրոպական Apple-ի սմարթֆոններում ականջակալների առավելագույն ձայնի սահմանափակում կա, այնպես, ինչպես պահանջում է ԵՄ օրենսդրությունը։

Ամերիկյան iPhone 14-ը չունի ֆիզիկական SIM քարտի հնարավորություն, դրանց համար նույնիսկ բնիկ նախատեսված չէ: Կարելի է օգտագործել միայն eSIM:  Չինաստանում ընդհանրապես eSIM-ն արգելված է. այնտեղ գնորդներին առաջարկում են մոդել՝ երկու սիմ քարտի բնիկով: Ասիական, հատկապես թայվանական iPhone-ների գնորդները հաճախ դժգոհում են կապի վատ որակից եւ LTE-ի բացակայությունից։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ այդ երկրներում հաճախականության տարբեր չափանիշներ են գործում։ Իսկ եթե ձեր ձեռքն ընկնի սարք ԱՄԷ-ից, ապա սպասեք FaceTime-ի հետ կապված խնդիրների:

Այնպես որ, այլ երկրից ներմուծված «գորշ» iPhone գնելը միշտ բախտի բան է, դժվար է կռահել, թե ինչ սահմանափակում ձեզ բաժին կընկնի: Ի դեպ, մեկ այլ տհաճ անակնկալ, որը կարող է ձեզ սպասել օտարերկրյա iPhone-ում. այլ ստանդարտի լիցքավորիչի վարդակ (եթե, իհարկե, այն ընդհանրապես ներառված լինի): Բնականաբար, դուք միշտ կարող եք գնել ադապտեր, բայց կկորցնեք ձեր ժամանակը, ռեսուրսներն ու գումարը:

«Կողպված» սմարթֆոններ


Որոշ երկրներում վաճառվում են iPhone-ներ, որոնք աշխատում են կոնկրետ օպերատորի SIM քարտով: Նրանց գինը սովորաբար ավելի ցածր է, քան հաճախ օգտագործում են «գորշ» ապրանքների խորամանկ վաճառողները։ Եթե բախտ վիճակվի, կստանաք արդեն «ապակողպված» iPhone՝ այս գործողությունը վաղուց շրջանառության մեջ է։ Այնուամենայնիվ, դա երաշխիք չէ, որ ամենաանպատեհ պահին ձեր սարքի էկրանին չի հայտնվի SIM քարտի անվավեր լինելու մասին ծանուցումը։

Եթե ձեր բախտը  քիչ բերի, ապա ձեռք կբերեք մի սմարթֆոն, որը պարզապես չեք կարողանա օգտագործել: Եվ հեշտ չի լինի որեւէ բան ապացուցել, քանի որ ստացված ապրանքը որակյալ է եւ համապատասխանում է նշված բնութագրերին (իհարկե, նկարագրության մեջ նրանք կարող են ընդհանրապես չնշել iPhone-ի այդ առանձնահատկության մասին):

Առանձին տխուր պատմություն է օպերատորների կողմից արգելափակված սարքերը։ Վերավաճառողներն ապառիկով հեռախոսը ձեռք են բերում արտերկրից, իսկ հետո ամբողջ գնով վաճառում Հայաստանում։ Ձեր iPhone-ը մի քանի ամիս օգտագործում եք, մինչեւ այն արգելափակում է օպերատորը՝ վարկը չվճարելու պատճառով։ Մի քիչ խնայելով՝ կորցնում եք ամեն ինչ։

Վերանորոգված սարքեր եւ iPhone՝ պահեստամասերից

Էժան «գորշ» iPhone գնելիս մեծ է հավանականությունը, որ կստանաք հին սարք։ Ավելի ճիշտ՝ վերանորոգված սարք։ Նախորդ սեփականատերը ինչ-ինչ պատճառներով (ավելի հաճախ՝ անսարքություն) այն վերադարձրել է վաճառողին։ Մասնագետները վերանորոգել են այն, փոխարինել պատյանը, դիսփլեյը, մարտկոցը, ապա վաճառել ավելի էժան գնով։

Ընդհանուր առմամբ, այս սխեմայի մեջ վատ բան չկա, եթե դուք տեղյակ եք վերանորոգման մասին եւ գիտակցաբար ձեռք եք բերում վերանորոգված սարք: Սակայն հաճախ վերավաճառողները նման գաջեթներ վաճառում են նորերի անվան տակ եւ նորի արժեքով: Թե որքան կաշխատի վերանորոգված սարքը, պարզ չէ։ Նույնիսկ ավելի վատ կլինի, եթե ձեզ բաժին հասնի անհայտ արհեստավորների ձեռքով հավաքած iPhone, որի պահեստամասերը նա ձեռք է բերել AliExpress-ից։  Զարմանալի չէ, որ YouTube-ում կան հարյուրավոր տեսանյութեր, թե ինչպես կարելի է այն հավաքել սեփական ձեռքերով:


Վերոնշյալ խնդիրներից խուսափելու միակ երաշխավորված միջոցը iPhone ձեռք բերելն է միայն պաշտոնական վերավաճառողներից: Նրանց ցանկը կարելի է տեսնել Apple-ի կայքում։ Վերանորոգման համար կարող եք դիմել Հայաստանում լիազորված սպասարկման կենտրոն՝ Chipset (Հղումը՝ www.chipset.am/ServiceCentre/1): Checkcoverage.apple.com կայքում դուք կարող եք ստուգել, թե ինչ եք գնում՝ նոր օրիգինալ գաջեթ՝ երաշխիքով, վերանորոգված կամ օգտագործված սարք, թե՞ ձեր առջեւ կեղծ սարք է: Դրա համար պարզապես մուտքագրեք սարքի IMEI-ը:
  

https://bravo.am/news/77314
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում