«Փաստ». Սովորական... ՔՊիզմ՝ վախի ու նյարդայնության երանգներով

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ նախօրեին կատարվեց Ազգային ժողովում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Մյուս կողմից` տարօրինակ կլիներ և նույնիսկ՝ անլրջություն, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները դրսևորվեին այլ կերպ: «Սպեցնազով» վրա տվեցին ընդդիմադիրների վրա, «ազատագրեցին» ԱԺ ամբիոնը: Ինչպիսի՜ սխրանք: Իրականում դա ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով: Հանուն արդարության՝ ընդդիմադիրները տեխնիկատակտիկական լուրջ սխալ թույլ տվեցին. պետք է ծխարձակող ֆայերներ բերեին իրենց հետ և ծուխումուխ անեին ԱԺ դահլիճում, ինչպես տարիներ առաջ վարվել էին որոշ քպականներ, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընդդիմադիր էին աշխատում: Ի դեպ, այն ժամանակ «նախկինները» նրանց այդ ծխարձակումների առթիվ ոչինչ չարեցին, ո՛չ ուժ կիրառեցին, ո՛չ էլ անգամ թեթևակի քաշքշել տվեցին, հասկանալի է, անվտանգության աշխատակիցների միջոցով:

Մինչդեռ... Այ, թող հիմա նախկինները նայեն ու սովորեն, թե ինչպես պետք է վարվեն իսկական «ժողովրդավարները», «ժողովրդավարության չեմպիոնները»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե ժամանակին իրավապահները հավուր պատշաճի, օրենքի տառին ու ոգուն համապատասխան անեին իրենց գործը, հազիվ թե երկիրն այս օրին հասներ: Այ, օրինակ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլողների «ամբոխը» հետևը գցած, գրոհում էր Հանրային ռադիոյի շենքը: Դա ռազմավարական նշանակության ու ռազմականացված հսկողության ներքո գտնվող պետական հաստատություն էր: Բայց... ինչ եղել՝ եղել է: Արդեն անցյալում է՝ թեկուզ ծանրագույն հետևանքներով:

Ի դեպ, մի քանի օր առաջ փաշինյանական քարոզիչներն ու այդ քարոզչության «դամքաշներն» ուղղակ զահլա տարան՝ «վայ, երկրի միջազգային հեղինակությո՜ւնը...» ծեքծեքուն բացականչություններով՝ ադրբեջանական դրոշալաթն այրելու կապակցությամբ: Մինչդեռ ավելի լավ կանեին՝ մտահոգվեին նույն այդ՝ գետնատարած «հեղինակության» համար թեկուզ ԱԺ-ում կատարվածի կապակցությամբ: Չնայած, ումից՝ ինչ ակնկալել: Այն ամենից հետո, ինչ բերել են մեր երկրի գլխին, խորհրդարանում կատարվածն ընդամենը դիպված է: Ուղղակի մի բան հաստատ պետք է հիշել. նետած բումերանգներն անպայման հետ են գալիս: Դրանք այս օրերին օդում ծանրացած ու կուտակված են, շատ է «քամի ցանվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի