Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր
ՍպորտԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (102 կգ) երկամարտի 392 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 178 կգ ծանրաձողը՝ սահմանելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:
Հրում վարժությունում Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 214 կգ-ը, իսկ երրորդ մոտեցումը չկատարեց:
Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն երկամարտի 387 կգ (173+214) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Լավագույն եռյակը եզրափակեց մոլդովացի Բրատու Տուդորը (170+204):

