Սամվել Գասպարյանը` Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր
ՍպորտԵրևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը 109 կգ քաշայինների А խմբում Սամվել Գասպարյանը երկամարտի 395 կգ (175+220) արդյունքով հռչակվեց աշխարհամասի կրկնակի չեմպիոն, իսկ Պետրոս Պետրոսյանը 379 կգ (165+214) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:
Արծաթե մեդալակիր դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Չխեիձեն, որը երկամարտում գրանցեց 381 կգ (173+208) արդյունք:

