Իսրայելում 3D տպիչով նախ սթեյք են տպել, իսկ հետո՝ ձուկ. առաջին համտեսողը Նեթանյահուն է (Տեսանյութ)
Մամուլի տեսությունԻսրայելում 3D տպիչով նախ սթեյք են տպել, իսկ հետո՝ ձուկ։ Դրա առաջին համտեսողը եղել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն.
- Սթեյքը պատրաստ կլինի մոտ մեկ րոպեից,- ներկայացրել է ընկերության նարկայացուցիչը:
-Մի րոպե ա՞նց:
-Այո: Ամբողջ գործընթացը համարժեք է նրան, թե ինչպես է կովը ծնվել, մեծացել երկու տարի և այս ամբողջ ընթացքում աղտոտել շրջակա միջավայրը։ Մենք մեծապես կրճատել ենք այս գործընթացը։ Ոչ արոտավայրեր, ոչ ջուր, ոչ ածխածնի հետք, ոչ արտանետումներ:
-Որտե՞ղ է սթեյքը:
-Հիմա տպագրվում է։ Սա ապագայի McDonald's-ն է: Այո՛, ապագայի մսագործն ու սպանդանոցը։ Բայց անակնկալ, մենք գործարկում ենք կիսաարդյունաբերական տպիչ: Իսկ հիմա տեսնենք երկրորդ տպիչը՝ ձկների համար։ Այս տպիչը տպում է կիսաֆաբրիկատներ: Այն պարունակում է իրական բջիջներ: Տպենք ֆիլե (մեծ թառափի): Չկա այլ ընկերություն, որը կարող է դա անել: Սրանք իսկական ձկան բջջիջներ են։ Երեք րոպե տպելու համար: Ահա թե ինչ տեսք ունի այն: Դուք նույնպես կարող եք փորձել հիմա: Ֆիլե` տպված առանց բուն ձկան։ Աշխարհում առաջին անգամն է, որ դա տեղի է ունենում։

