Գյումրին դարձել է թատրոնի մայրաքաղաք

Մշակութային

Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10-ը անցկացվում է «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը, որին կմասնակցեն ավելի քան քսան թատրոններ ու թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից և Ռուսաստանից: Փառատոնը մեկնարկվեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մտավորականներին: Այս առիթով զրուցեցինք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պարոն Հարությունյան, Գյումրու միջազգային թատերական փառատոնի հետ կապված՝ կմանրամասնե՞ք:

— Ապրիլի 24-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ Գյումրիում անցկացվելու է Թատերական միջազգային փառատոն: Իհարկե, փառատոնի կազմակերպիչը  չի հանդիսանում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը: Պարզապես այն իրականացվում է Գյումրիում, և գյումրեցի հանդիսատեսը պետք է ներկա լինի: Այդ դեպքում Գյումրու թատրոնի մասնակցությունը նպատակահարմար չէր, քանի որ մեզ արդեն ճանաչում են և ծանոթ են մեր խաղացանկին: Որոշվեց, որ այս անգամ մեր թատրոնը պետք է հյուրընկալի մասնակից մեծ թատերախմբերին: Վստահ եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին թատերական մեծ իրադարձություն է լինելու: Եվ հանդիսատեսը դիտելու է մոտ քսաներկու ներկայացում` Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած թատերախմբերի մասնակցությամբ: Նաև ներկայացումներ կլինեն արտերկրից: Այդ ընթացքում շատ սիրով թատրոնն ընդունելու է բոլոր թատերախմբերին: Եվ որպեսզի թատերական փոխհամագործակցությունն ավելի լավ ընթանա, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը միաժամանակ իր թատերական շրջագայություններն է սկսել Հայաստանի տարբեր մարզերում` սկսած Վանաձորից, Ստեփանավանից մինչև մեր հանրապետության մյուս քաղաքներ, մարզեր: Լինելու ենք Արթիկում, Գավառում, Աբովյանում, Հրազդանում, Գորիսում, Կապանում և այլուր:

Ի՞նչ ներկայացումներով եք հանդես գալու մարզերում:

— Ներկայանալու ենք մի քանի ներկայացումներով: Գավառում խաղալու ենք երկու ներկայացում, որից մեկը մանկական, մյուսը` երեկոյան է, որը կոչվում է «Փարիզը վտանգավոր քաղաք է»: Վանաձորում արդեն խաղացել ենք «Հրաշագործը»: Պատրաստվում ենք Ե. Չարենցի ստեղծագործությունների հիման վրա «Բովանդակություն» ներկայացումով ներկայանալ Գորիսում, Կապանում: Աբովյանում խաղալու ենք «Սիրո քասթինգ» ներկայացումը, որի բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանինն է: Փորձում ենք որքան հնարավոր է բազմաշերտ ներկայացումներով  ներկայանալ հանդիսատեսին: Ի դեպ՝ ասեմ, որ մեր մարզային հյուրախաղերին մեզ շատ աջակցեցին  նաև տվյալ մարզերի համայնքապետարանները:

Нет описания.

Հյուրախաղերին միայն Գյումրու թատրոնի դերասաննե՞րն են մասնակցելու, թե՞ այլ թատրոններից հրավիրված դերասաններ էլ են լինելու:

— Թատրոնի խաղացանկում ընդգրկված են տարբեր թատրոններից դերասաններ: Եվ, բնականաբար, իրենք էլ մեզ հետ կմեկնեն հյուրախաղերի տարբեր մարզեր: Դեռևս անցած տարի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն ունեցավ հինգ առաջնախաղ, որոնք հիմնականում առանձնահատուկ էին նրանով, որ եղան փոխհամագործակցության շնորհիվ: Համագործակցեցինք Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ: Բեմադրեցինք «Հրաշագործը» ներկայացումը: Մեր համատեղ թատերական ծրագրին մասնակցում էր Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, դերասանուհի Տաթև Ղազարյանը:

Մայրաքաղաքից հրավիրվեց ռեժիսոր Գոռ Մարգարյանը, ով բեմադրեց Սթիվեն Քինգի «Միզերի» ներկայացումը, որտեղ հրավիրված դերասանուհին էր Տաթև Ղազարյանը:

Ֆրանսիայից հրավիրված հայ ռեժիսոր Սաթե Խաչատրյանը բեմադրեց «Սպասում» ներկայացումը, որը ևս համատեղ ներկայացում էր, որտեղ նաև ընդգրկված էր  մայրաքաղաքից հրավիրված դերասանուհի Տաթև Հովակիմյանը:

Նաև այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ մի քանի անվանակարգերում մրցանակներ ստացաք:

— Այո, այս տարի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ մրցանակների հետևյալ անվանակարգերում`

ՋԵՄՄԱ ԱԴԱՄՅԱՆԸ ` «Լավագույն երիտասարդ դերասանուհի» Գյումրու Վ.Աճեմյանի անվ. դրամ.թ-ն, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ) ներկայացումով:

ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ «Լավագույն կին դերակատար» «Միզերի» ներկայացման մեջ Էննի Ուիլքսնին մարմնավորելու համար:

ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` «Լավագույն երիտասարդական ներկայացում» և «Լավագույն ռեժիսուրա», «Միզերի» և «Բովանդակություն» ներկայացումների համար:

ՆԱՐԵԿ ԿՈՍՄՈՍԸ` «Լավագույն երաժշտության հեղինակ» «Միզերի» և «Բովանդակություն» ներկայացումների համար:

Նոր հետաքրքիր անակնկալներ լինելո՞ւ են:

— Եթե հիմնականում թատրոնը հյուրախաղերով լինում էր Վանաձորում և Երևանում, ապա այս դեպքում անակնկալն այն է, որ մենք լինելու ենք մարզերում` Գավառում, Աբովյանում և Հրազդանում, որտեղ երկար ժամանակ մեր թատրոնը չի եղել:

Ինչպե՞ս է թատրոնին դիմավորում մարզերի հանդիսատեսը:

— Առայժմ եղել ենք Լոռու մարզում, որտեղ շատ ջերմ ընդունելության ենք արժանացել: Իսկ ՀՀ մյուս քաղաքներում, մարզերում, որտեղ դեռ չենք եղել, վստահ եմ, որ սիրով սպասում են մեզ:

Գյումրեցիները հայտնի են իրենց հումորով, Թատերական փառատոնի հետ կապված, նրանց կողմից եղա՞ն արձագանքներ:

— Երբ դրվեցին թատրոնի պաստառները, գյումրեցիները կես կատակ ասում էին` Գյումրին դարձել է թատրոնի մայրաքաղաք: Իրենք դրանով ոգևորվում և հպարտանում են: Գյումրեցին սիրով է ընդունում բոլոր այն հյուրերին, ովքեր գալիս են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում