Հետաքրքիր անակնկալներ` Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում

Մշակութային

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը` «Գյումրու միջազգային թատերական փառատոնին»

 Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10-ը անցկացվելիք «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը մեկնարկվեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մտավորականներին: Այս առիթով զրուցեցինք ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Մխիթարյան, Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը փառատոնին ո՞ր ներկայացմամբ է ներկայացել:

— Ապրիլի 24-ին ներկայացանք Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» ստեղծագործությամբ: Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանինն է, որն արդեն քառասուն տարի է մեր բեմից չի իջնում: Մասնակցեցինք այն ներկայացման կազմով, որով հանդես ենք գալիս Երևանում:

Нет описания.

Եկեք անդրադառնանք ներկայացման սյուժեին: Չէ՞ որ պատահական չէ, որ փառատոնի շրջանակներում հենց ապրիլի 24-ին եք խաղացել այդ ներկայացումը: Այն իր մեջ ուներ նաև օրվա խորհուրդը:

— Այո, ներկայացումը Ցեղասպանության մասին է, թե մտավորականներին ոնց են հավաքել և կոտորել, որպեսզի կարողանան ազգի ճակատագիրը ավելի շուտ լուծել: «Մեծ լռության» գլխավոր հերոսներն են Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Կոմիտասը:

Ովքե՞ր էին մարմնավորել Դանիել Վարուժանին, Ռուբեն Սևակին և Կոմիտասին:

— Գյումրիում Կոմիտասի կերպարը մարմնավորեց Արմեն Բարսեղյանը, Դանիել Վարուժանինը` ես, Ռուբեն Սևակինը` Լևոն Հախվերդյանը:

Գյումրու հանդիսատեսը ինչո՞վ է տարբերվում երևանյան հանդիսատեսից:

— Կարող եմ միայն հիշել, որ 2019 թվականին հյուրախաղերով մեկնել էինք Գյումրի, որտեղ ներկայացրինք «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը: Գյումրու հանդիսատեսը պահանջկոտ է: Ինչը ողջունելի է, որովհետև դա ավելի է պարտադրում քեզ լինել շատ ավելի ներկայանալի, ճիշտ ու հավաստի: Այնպես որ, ծանոթ ենք Գյումրու հանդիսատեսին և սիրով հանդիպեցինք նրանց հետ:

Թատրոնն ի՞նչ նոր հետաքրքիր անակնկալներ ունի հանդիսատեսի համար:

— Նոր, հետաքրքիր անակնկալներ մեր թատրոնում եղան մարտի 30,31-ին: Ունեցանք Մարկ-Ժիլբեր Սովաժոնի «Չաո» ներկայացման առաջնախաղը, որի բեմադրությունը ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյանինն է: Գլխավոր դերում հանդես են գալիս Դիանա Մալենկոն և Ներսես Ավետիսյանը: Ի դեպ, ներկայացումը արդեն բավականին մեծ լսարան ունի: Տոմսերը շատ արագ սպառվում են: Աշխատում ենք ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո» ստեղծագործության վրա: Սկսվել են ինտենսիվ բեմական աշխատանքները: Աստծո կամոք, եթե որևէ խոչընդոտ ու խնդիրներ չլինեն, աշնանը կունենանք առաջնախաղ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում