«Նա գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է նախնիների մասին

Մշակութային

Աշխարհում ինչքան մարդ կա, այդքան հիմարի տեսակ կա։ Սա ասում էր իմ սիրելի նենեգան՝ նախատատ Նարտուհի Ներսեսյանը։ Նա գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա։

Այս մասին գրառում է արել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և պատմել իր նախնիների պատմությունը։

«1915թ.-ին նրա աչքի առաջ յաթաղաններով գլխատել են իր ծնողներին, եղբայրներին ու քույրերին։ Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից. նետվել է բարձր կետից ու խեղդվել։ Մեծ մայրս՝ Նարտուհին և նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, ողջ են մնացել. փոքր քրոջս անունը հետագայում կոչեցին ի պատիվ նրա։ Մահից առաջ նրանց հայրը հասցրել է  մի կտոր ոսկի տալ, որը մեծ մայրս թաքցրել էր դա այտի հետևում։ Նրանց երկուսին՝ կապուտաչյա, բաց մազերով երեխաներին, վերցրել են թուրքական ընտանիքները. գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում՝ ամուսնացնելու համար։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները և օգնել փախչել Ղրիմ։ Այդպես իմ ընտանիքի հայրական ճյուղը բնակվել է ռուսական Ղրիմում։ Ինչ է կատարվել նենեգայի քրոջ՝ Ալիսայի հետ, մենք տեղեկություն չունենք։
1915–ին երկրորդ մեծ մայրս մոտ հինգ տարեկան է եղել։ Մինչ յաթաղաններով մարդիկ մտնում էին տուն, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ և հենել պատին։ Նա կանգնել է այնտեղ և լսել, թե ինչպես են սպանել իր բոլոր հարազատներին։ Եվ այն ժամանակ ընտանիքները մեծ էին, և այնտեղ այդքան երկար է կանգնել․․․։
Նրան այդպես էլ չեն նկատել։ Նա այդպես կանգնած է մնացել, մինչ սպանողները գնացել են, և նրան արձակել են թուրք հարևանները։ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։ 
Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո օսլայած վարագույրները, քո սխալ ռուսերեն խոսքը և այն ամենը, ինչ դու ինձ խորհուրդ ես տվել։  Եվ ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ մոռանան»:

https://www.tert.am/life/am/news/2023/04/24/margaritasimonyan/87381

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում