«Միլա՞ն», «Ֆիորենտինա՞» թե՞ ...Սպերցյանի համար երեք ակումբ է պայքարում
Սպորտ
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել ֆրանսիական «Մարսել», հայտնում է Sport24.ru-ն:
«Ֆրանսիայից ուշադիր հետևում են Սպերցյանին։ Կիսապաշտպանը «Մարսելի» տրանսֆերային նպատակներից մեկն է։ Գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը ցանկանում է Սպերցյանի հետ պայմանագիր կնքել՝ թիմի կիսապաշտպանությունում մրցակցություն ստեղծելու համար։
Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերն ակտիվորեն դիտարկում են իտալական «Միլանն» ու «Ֆիորենտինան»: Այս ակումբները նույնպես հետևում են Սպերցյանի ելույթներին և կարող են ձեռք բերել նրան, եթե ոչ այս ամռանը, ապա հաջորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Երեք ակումբներն էլ պատրաստ են Սպերցյանի համար վճարել ոչ ավելի, քան 14 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները»,- նշել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

