ՔՊ. XXI ԴԱ­ՐԻ Ե­ՐԻՏ­ԹՈՒՐ­ՔԵ­ՐԸ

Վերլուծություն

Նախ­կին­նե­րի օ­րոք Բեր­ձո­րի մի­ջանց­քի սկզբնա­մա­սում «Ազատ Ար­ցա­խը ող­ջու­նում է Ձեզ» ցու­ցա­նակն էր: Հի­մա էլ ցու­ցա­նակ է դրված, ո­րի վրա շնե­րեն գրված է. «Ուշադ­րու­թյո՛ւն: Դուք մուտք եք գոր­ծում Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րածք»: Նի­կո­լա­թուր­քա­կան շարժ­ման հաղ­թա­նա­կի 5-րդ տա­րե­լի­ցի օ­րը` ապ­րի­լի 23-ին, Հա­կա­րի­ի կամր­ջի վրա տե­ղադր­վեց ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տը, ապ­րի­լի 25-ին էլ ծլեց այդ գար­շե­լի ցու­ցա­նա­կը: Նի­կո­լը ԱԺ ամ­բի­ո­նից հայ­տա­րա­րեց Ար­ցախն Ադր­բե­ջա­նի տա­րածք հա­մա­րե­լու մա­սին, նրա «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կեր ա­սենք, թե «պա­պա» ա­սենք` Ա­լի­և­ը շտա­պեց դա ի կա­տար ա­ծել և ան­ցա­կետ դրեց: Ա­պա­գա կա՛, կա՛ ա­պա­գա: Գե­րեզ­մա­նա­յին խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան...

ԳԱ­ՐԵ­ԳԻՆ Բ ԿԱ­ԹՈ­ՂԻ­ԿՈ­ՍԸ ԿԴԱՌ­ՆԱ՞ ԽՐԻ­ՄՅԱՆ ՀԱՅ­ՐԻԿ

Ապ­րի­լի 23-ին` ա­վան­դա­կան ջա­հերթ և թշնա­մի պե­տու­թյուն­նե­րի դրոշ­նե­րի հրկի­զում: Ապ­րի­լի 24-ին` այ­ցե­լու­թյուն Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի բար­ձունք, ու­ղերձ­ներ, լա­վա­գույն­նե­րի կող­մից` ցե­ղաս­պա­նին պատ­ժե­լու երդ­ման նո­րո­գում: Ռազ­միկ նա­խա­գահ­ներ Ռո­բերտ Քո­չա­րյանն ու Սերժ Սարգ­սյանը, ա­ռանց հան­րու­թյու­նից ա­ռանձ­նա­նա­լու, ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին: Կա­պի­ու­լյան­տը ա­նաս­նա­կան վա­խից բա­նա­կա­նու­թյան վեր­ջին մնա­ցորդ­նե­րը կորց­րած` Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հու­շար­ձան մուտք գոր­ծեց մի­այն մե­տա­ղոր­սիչ­նե­րով խո­նարհ­ված ծա­ղիկ­նե­րը ստու­գե­լուց հե­տո: Վա­խե­նում է նույն­քան, որ­քան ե­րիտ­թուր­քե­րի պա­րագ­լուխ­նե­րը, մի­գու­ցե նա­և ա­վե­լի շատ...

Սերժ Սարգ­սյա­նի ապ­րիլյք­սան­չոր­սյան ու­ղերձ էլ տար­բեր­վում է նա­խորդ տա­րի­նե­րի ու­ղերձ­նե­րից, հնչում է որ­պես մար­տա­կան տագ­նա­պի կոչ­նակ. «Ինչո՞ւ հնա­րա­վոր դար­ձավ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը. դա­վա­ճա­նու­թյու­նը հան­դուր­ժե­լու, թշնա­մուն ան­հիմն հա­վատ ըն­ծա­յե­լու, մեղ­սա­վոր ան­գոր­ծու­թյան ու հու­սա­հա­տու­թյան, մեր ան­խո­հե­մու­թյան ու ան­տար­բե­րու­թյան, ի­րա­վի­ճա­կի հետ հա­մա­կերպ­վե­լու, հա­մախմբ­ված պայ­քա­րից հրա­ժար­վե­լու, պայ­քա­րող­նե­րին չա­ջակ­ցե­լու, պա­ռակտ­վա­ծու­թյան, մեր բո­լոր ռե­սուրս­նե­րը՝ մտա­վոր, ֆի­զի­կա­կան և այլ, չմի­ա­վո­րե­լու հե­տև­ան­քով: Կա­րո՞ղ էր ար­դյոք այն կանխ­վել: Կա­րող էր: Նույն պատ­ճա­ռով այ­սօր էլ վտան­գի տակ է մեր սե­րունդ­նե­րի ա­պա­գան ու մեր Հայ­րե­նի­քի վեր­ջին կտո­րը: Բայ­րաք­թար դար­ձած ար­նա­ծոր յա­թա­ղա­նը կրկին կախ­ված է մեր ժո­ղովր­դի գլխին, ո­րը ե­թե հլու-հնա­զանդ դնենք դահ­ճի առ­ջև, նա չի հա­պա­ղի ա­նել իր սև գոր­ծը»: Ա­յո՛, 2023-ի և 1915-ի զու­գա­հեռ­ներն ակն­հայտ են և տե­սա­նե­լի...

Գա­րե­գին Բ կա­թո­ղի­կո­սը իշ­խա­նու­թյուն կո­չե­ցյա­լի հետ չե­կավ Ծի­ծեռ­նա­կա­բերդ, գե­րա­դա­սեց զատ­վել: Իսկ ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րեց, որ կա­պի­տու­լյան­տին ուղղ­ված` հրա­ժա­րա­կա­նի հոր­դո­րը ժամ­կետ չու­նի: Դրան Նի­կո­լը ար­ձա­գան­քեց սրբա­պիղծ բար­բա­ջան­քով, որ ե­թե ե­կե­ղե­ցին հա­կա­ռակ­վում է իր իշ­խա­նու­թյա­նը, ա­պա հա­կա­ռակ­վում է Աստ­ծուն: Դրան անդ­րա­դարձ­ներ շատ են ե­ղել, այդ թվում` ա­ռա­ջին նա­խա­գահ Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նի կող­մից, սա­կայն է­ա­կանն այն է, որ կա­պի­տու­լյա­տին ակն­հայ­տո­րեն շատ է ան­հանգս­տաց­րել ե­կե­ղե­ցու դիր­քո­րո­շու­մը: Նրան չէր կա­րող չտագ­նա­պեց­նել նա­և այն, որ դեռ Զատ­կի նա­խօ­րե­ին Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում կան­թեղ­նե­րով սպա­ռա­զեն ե­րի­տա­սարդ­նե­րը Ա­րա­րա­տյան հայ­րա­պե­տա­կան թե­մի կազ­մա­կերպ­մամբ անց­կաց­րին երթ` ձև­ա­վո­րե­լով Աստ­վա­ծա­մուխ Գե­ղար­դի պատ­կե­րը: Այդ ե­րի­տա­սարդ­նե­րի մեծ մասն ընդ­դի­մա­դիր է­ին, իսկ նույն օ­րը ցու­ցադր­վել էր Գե­ղար­դին նվիր­ված «Զէն կե­նաց» վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը...

Ե­թե 2022-ի ջա­հեր­թով մեկ­նար­կեց Դի­մադ­րու­թյան շար­ժու­մը, ա­պա այս տա­րի ջա­հեր­թին ցույ­ցեր չհա­ջոր­դե­ցին, սա­կայն Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը խո­սեց հա­մա­ժո­ղովր­դա­կան ապս­տամ­բու­թյա­նը նա­խա­խատ­րաստ­վե­լու մա­սին: Իսկ ար­դյո՞ք կա­պի­տու­լյանտ­նե­րի թրքահ­պա­տակ խուն­տան, այդ XXI դա­րի ե­րիտ­թուր­քե­րը մտա­վա­խու­թյուն չու­նեն, որ հենց ե­կե­ղե­ցին կա­ռաջ­նոր­դի ապս­տամ­բու­թյու­նը...

Մեր պատ­մու­թյանն այդ­պի­սի նա­խա­դեպ հայտ­նի է: 1903-ին կա­թո­ղի­կոս Խրի­մյան Հայ­րի­կը գլխա­վո­րեց հա­յոց ապս­տամ­բու­թյունն ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի ցար Նի­կո­լայ Բ-ի հրա­մա­նի` հայ­կա­կան դպրոց­ներն ար­գե­լե­լու և Հայ ե­կե­ղե­ցու ու­նեց­ված­քը բռնագ­րա­վե­լու վե­րա­բե­րյալ: Նա ցա­րի հրա­մա­նը բե­րած փոխ­նա­հան­գա­պետ Նա­կա­շի­ձե­ի աչ­քի ա­ռաջ ցա­րի հրա­մա­նի ծրա­րը ցու­ցադ­րա­բար գետ­նին նե­տեց: Խրի­մյան Հայ­րի­կը խստո­րեն ար­գե­լեց ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րին կա­տա­րել ցա­րի հրա­մա­նը, կա­թո­ղի­կո­սի կո­չով ժո­ղո­վուրդն ապս­տամ­բեց, ամ­բողջ Այսր­կով­կա­սով մեկ ծա­վալ­վե­ցին հա­յե­րի ցույ­ցե­րը և զի­նյալ բա­խում­նե­րը զոր­քե­րի և կայ­սե­րա­կան չի­նով­նիկ­նե­րի կող­մից մո­բի­լի­զաց­ված թուրք-թա­թա­րա­կան սպա­ռա­զեն խու­ժա­նի հետ: 1903-ի հոկ­տեմ­բե­րին հնչա­կյան­նե­րը Թիֆ­լի­սում մա­հա­փորձ ա­րե­ցին գլխա­վոր հրա­մա­նա­տար իշ­խան Գո­լի­ցի­նի դեմ, ո­րը ծանր վի­րա­վոր­վեց, իսկ 1905-ի մա­յի­սին 21-ամյա Դրոն Բաք­վի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կում սպա­նեց իշ­խան Մի­խա­յիլ Նա­կա­շի­ձե­ին: Ար­դյուն­քում 1905-ի օ­գոս­տո­սի 1-ին ցար Նի­կո­լայ Բ-ն ստիպ­ված ե­ղավ չե­ղար­կել սե­փա­կան հա­կա­հայ հրա­մա­նը:

Հռե­տո­րա­կան հարց` ար­դյո՞ք Գա­րե­գին Բ կա­թո­ղի­կո­սը Խրի­մյան Հայ­րիկ կդառ­նա: Չէ՞ որ դա­վա­ճան Նի­կո­լը ո­չինչ է Նի­կո­լայ ցա­րի հա­մե­մատ, և նրա խուն­տան չնչին է ցա­րա­կան «са­мо­дер­жа­вие»-ի հա­մե­մա­տու­թյամբ:

ՆԻ­ԿՈ­ԼԻ ԵՎ ԲՈԼ­ԹՈ­ՆԻ ԳՈՐ­ԾԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿԵ­ԼՈՒՆ Ե­ՂԻ՛Ր ՊԱՏ­ՐԱՍՏ

Մինչ Հայ­րե­նի­քում դրա­մա­տիկ, ճա­կա­տագ­րա­կան ի­րա­վի­ճակ է, ԱԺԲ ա­ռաջ­նորդ Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նը մեկ­նում է ԱՄՆ: Ա­մե­րի­կյան հան­րա­հայտ պրո­թուր­քա­կան «Լի­վինգս­թոն խումբ» լոբ­բիս­տա­կան ըն­կե­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նը բա­զում հան­դի­պում­ներ ու­նե­ցավ Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րում: Սէ­ֆի­լյա­նը հան­դի­պել է Լեք­սինգ­թոն պաշտ­պա­նա­կան վեր­լու­ծա­կան ինս­տի­տու­տի գլխա­վոր տնօ­րեն Մեր­րիկ Մաք­Քե­րի­ի և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան գծով վեր­լու­ծա­կան կենտ­րոն Մակ­Քեյն ինս­տի­տու­տի գոր­ծա­դիր տնօ­րեն Դոկ­տոր Է­վե­լին Ֆար­կա­սի հետ: Սա­կայն, ի թիվս այս ու հայ հա­մայն­քի հետ նա­խա­տես­ված հան­դի­պում­նե­րի՝ ու­շագ­րավ էր Սէ­ֆի­լյա­նի հան­դի­պու­մը Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով Թրամ­փի նախ­կին խորհր­դա­կան Ջոն Բոլ­թո­նի հետ: ԱԺԲ հա­ղոր­դագ­րու­թյան հա­մա­ձայն. «Պա­րոն Սէ­ֆի­լյանն իր գոր­ծըն­կեր­նե­րի հետ քննար­կել է Հա­յաս­տա­նում փո­փո­խու­թյուն­նե­րի ան­խու­սա­փե­լի­ու­թյու­նը, քա­նի որ Ուկ­րա­ի­նա­յում սպաս­վող հա­կա­հար­ձակ­ման ար­դյուն­քում ակն­կալ­վում է, որ Հա­յաս­տա­նին պատ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձեռ­վի վե­րա­կանգ­նե­լու իր ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը, ին­չը կի­սել են Վա­շինգ­տո­նի նրա ազ­դե­ցիկ զրու­ցա­կից­նե­րը»:

Սէ­ֆի­լյա­նը նա­և այ­ցե­լել է Նե­մե­սիս գոր­ծո­ղու­թյան ղե­կա­վար և գա­ղա­փա­րա­խոս Շա­հան Նա­թա­լի­ի գե­րեզ­ման (տա­պա­նա­քա­րի կող­քը չգի­տես ին­չու պպզած լու­սան­կար­վե­լով), և հան­դի­պել է Սև­րի դաշ­նագ­րի ճար­տա­րա­պետ և հռչա­կա­վոր Ի­րա­վա­րար վճռի հե­ղի­նակ նա­խա­գահ Վուդ­րո Վիլ­սո­նի ծոռ Դո­նալդ Բուշ-Վիլ­սո­նի հետ: Սա­կայն հիմ­քեր ու­նենք պնդե­լու, որ այդ ա­մե­նը ե­րես­պաշ­տու­թյուն է, զի Սէ­ֆի­լյա­նի ա­մե­նա­կա­րև­որ հան­դի­պու­մը Հայ դա­տի և Հա­յոց պա­հան­ջա­տի­րու­թյան գե­րեզ­մա­նա­փոր Ջոն Բոլ­թո­նի հետ էր: Հի­շեց­նենք, որ Նի­կո­լի իշ­խա­նա­զավ­թու­մից հե­տո՝ 2018 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 25-ին, Հա­յաս­տան այ­ցե­լած ԱՄՆ ա­ռա­ջին ա­մե­նա­ազ­դե­ցիկ ա­մե­րի­կա­ցի գոր­ծի­չը հենց ԱՄՆ նախ­կին նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան գծով խորհր­դա­կան Ջոն Բոլ­թոնն էր, ով Ե­րև­ա­նում խոր­հուրդ էր տա­լիս չկաշ­կանդ­վել պատ­մա­կան կա­ղա­պար­նե­րով և կար­գա­վո­րել հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, լու­ծել Ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը, ինչ­պես նա­և դուրս գալ ազ­դե­ցու­թյան ռու­սա­կան գո­տուց: Հայ-թուր­քա­կան բոլ­թո­նյան «կար­գա­վո­րումն», ի դեպ են­թադ­րում է Թուր­քի­ա­յի ներ­կա­յիս սահ­ման­նե­րի ճա­նա­չում, այդ թվում և հրա­ժա­րում Վիլ­սո­նի ի­րա­վա­րար վճռից, ո­րը Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան տիտ­ղո­սը 161 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քի վրա հաս­տա­տող մի­ակ մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան փաս­տա­թուղթն է: Եվ Թուր­քի­ա­յի պա­հանջ­նե­րից մե­կը հենց դրա­նից հրա­ժար­վելն է... Դա էլ Վիլ­սո­նի ա­նու­նով երդ­վող ԱԺԲ-ի նկա­րա­գիրն է: Դե, իսկ Սէ­ֆի­լյանն ու Բոլ­թո­նը հա­մա­խոհ­ներ են՝ հատ­կա­պես Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­պա­գա­յի հար­ցում, իսկ Նի­կո­լը գտնվում է Բոլ­թո­նի ամ­բող­ջա­կան պլա­նի ի­րա­գործ­ման գրե­թե եզ­րա­փա­կիչ փու­լում: ԱԺԲ-ի` իշ­խա­նա­փո­խու­թյուն ա­նե­լու ձգտումն էլ թե­րևս Նի­կո­լի ու Բոլ­թո­նի գոր­ծի շա­րու­նա­կե­լի­ու­թյանն է միտ­ված...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում